Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի Լևոնականներ

Խնդրում եմ պատասխանեք, ուր է կորել Լևոնը՞
Ես հարցս տալիս եմ նպատակադրված, քանի որ իրադարձությունները, իմ կարծիքով, ցույց են տալիս, որ Լևոնը այդքան էլ մտադիր չի գնալ մինչև "վերջ"

Հիմա ավելի լուրջ
Կարող են գալ հազար ու մի քաղաքական գործիչներ- Արթուրիկ, Լևոնիկ, Սերժիկ, ու մարդկանց սուտ խոստումներ տան, հետո մոռանան:
Դա թող մնա իրենց խղճին……
Բայց եթե ուզում եք, որ լավ երկրում ապրենք, անկախ այն բանից, թե ով է եկել, ինչ է ասում, եկեք ամեն մեկս ջանք թափենք դրա համար: Դրա համար, ուղակի ամեն մարդ պետք է անի ոչ թե այնպես, ինչպես իրենց հարմար է, այլ անի ԱՐԴԱՐԸ, ազնիվ ապրի, խղճով առաջնորդվի, ոչ թե իրա գրպանի պահանջով, ու չխանգարի կողքիններին ապրել:
Վերջապես, եվս մեկ համախոհ:
Ընտրությունների հենց հաջորդ օրվանից խոսում ենք դրա մասին, որ առաջնորդ պետք չէ մեզ. մենք էլ կարող ենք ամեն ինչի հասնել, իսկ այդ դեպքում արդենք չեն կարող ոչմեկի լռեցնել:
Կար ՚առաջնորդ՚ , կար՝ շարժում, չկա ՚առաջնորդ՚, չկա՝ շարժում:
Իսկ երբ ժողովուրդն է անում շարժում, այդ դեպքում, որ 1000-ի էլ ձեռբակալեն՝ մնացածը մեկ է տանելու են շարժումը, հիմա մեր խնդիրնը այն է, որ ժողովուրդը համախմբվի գաղափարի շուրջ եվ ոչ մի դեպքում անհատի:
Շնորհակալ եմ ուշադրության համար: