Հայաստանում ու ցածր զարգացվածություն ունեցող հասարակությունում չի լուծվում իհարկե կոդլով ոչինչ, բայց երկարամյա ազատություն ու ժողովրդավարություն սովորած ու ապարած հասարակությունում միայն կոդլով է ամեն ինչ որոշվում ու ոչ մի էլիտա գոյություն չունի - վառ օրինակը կա կոչվում է Շվեյցարիա արդեն 800 տարի կոդլով է ամեն ինչ որոշվում, նույնիսկ քաղաքի կետնրոն ջիպ մակնիշի մեքենաների մուտքի արգելում համայն հանրաքվե կարելի է կազմակերպել ու Ցյուրիխում համարյա ստացվելու էր...
Բայց առայժմ հայաստանին այդքան էլ բավարար կլինի, ինչպես արդեն ասեցի, որ էլիտաները սահմանափակվեն նվազեցնեն իրենց աբիցիաները ու տփել, սպանել խփելով չստիպեն իրենց որպես 50 տոկոսանոց համարել։ ԼՏՊականներին որ լսես իրանք վաաբշէ 90 տոկոս են։
Երբ բոլորը հասկանան որ ՈՉ ՄԵԿ 20 տոկոսից ավել չի էլ կարող լինել ուզեն չուզեն կսկսեն իրար հետ յոլա գնալու ճանապարհրներ գնտել, իսկ որտեղ բանակցություններով, մրցակցությամբ է հարցը լուծվում այնտեղ հիմնականում ամեն ինչ լավ է ու հանգիստ։
Վազգեն Սարգսյանն ու Դեմիրճյանը կարողացան համախմբվել ու բաժանել իրար մեջ ազդեցության ոլորտներն, դրանից էլ կարողացան միակ ժողովրդի կողմից ընտրված ազգային ժողովը ունենալ, որի լեգիտիմության մեջ ոչ մեկ կասկած չուներ...
Էջանիշներ