User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Վիլյամ Սարոյան

  1. #46
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...


    Ի՜նչ երջանկություն է, որ ծնվել ենք, ողջ ենք մնացել մանուկ հասակում, չոչ ենք արել ու ձգվել, կանգնել ենք երկու ոտքերի վրա, ապա բարձրացել ենք և տեսել ենք, որ առաջին քայլերն ենք անում ու հետո մեր ոտքերն ամուր դրել ենք գետնին, ապա միացել ենք ետևի ոտքերի վրա քայլողներին, և ովքե՞ր են նրանք, շա՞տ են տարբերվում մարդ արարածներից: Ջայլա՞մը: Ընտանի թռչո՞ւնը` բադը, հավատարիմ բադիկը, որին ուսումնասիրեց հռչակավոր մարդը և ինքը բադ դարձավ, ապշեցինք, երբ պարզվեց, որ բադի վարքը մեծ մասամբ նույնն է, ինչ մարդու վարքը: Ի՜նչ երջանկություն է, որ այս բախտին ենք արժանացել ի հեճուկս սոսկալի անհավանականության, միլիարդից, հավանաբար, առնվազն մեկը, և ահա հայտնվում ենք, ամենաքիչը ամեն մեկս իր փոքրիկ դեմքով և սեփական մոր և սեփական հոր և սեփական ցեղի մնացած անդամների հետ սեփական կապերով:
    Հայաստանում` Երևանում էի, առավելագույնը երկու հարյուր մղոն դեպի արևելք իմ ծննդավայրից` Բիթլիսից, ոչ թե այն վայրից, որտեղ ծնվել եմ, այլ այն վայրից, որտեղ ծնվել են ամենամերձավոր նախնիներս, և ամենամերձավոր ասելով` նկատի ունեմ վերջին երեք կամ չորս հարյուրամյակներում ապրածներին:

    Աստծո օգնությամբ գոնե մեկ պատմագիր ենք ունեցել, որ տեղըտեղին պահպանել է մեր պատմությունը` մեզ տրամադրելով մեր տոհմածառը, ափսոս նրա կռվազան կինը ոչնչացրեց այն, կարծես վրեժ լուծելով նրանից, որ այդպես էլ մեծ մարդ չդարձավ կամ այնպիսի մեկը, ով հանրությանը կստիպեր հիանալ իր կնոջով: Եվ մեր պատմությունը, ինչպես և քոնը, ընթերցող, իրականում վավերագրված չէ, հավանաբար այնքան էլ հավաստի չէ, որքան էր, քանի դեռ ծառը չէր ոչնչացվել:

    Ինքս եմ դա ասում, թանկագին ընթերցող, ես` ինքս, քեզ բոլորովին էլ անհրաժեշտ չէ տեղյակ լինել իրերի իրական վիճակից, կասկածի ենթարկել ինչ-որ բան կամ այնպիսի բան ասել, որ չի ասվել գուցե հազար տարի առաջ ավելի հասկանալի և իմաստալից լեզվով: Բայց դեռ խորհում եմ, ինչպես ասում են ժամանակին Յունգն է խորհել, թե ինչպե՞ս է մարդկային ցեղը սկսած իր ինքնագիտակից գոյության ամենավաղ շրջանից ենթադրել, որ ապրելու է մահից հետո և առաջ է գնացել ու հորինել է կամ հայտնագործել է, թե դա իսկապես ճշմարիտ է, չնայած այդ ամենը յուրօրինակ կերպով տարբեր է քրիստոնյաների և մահմեդականների, հուդայականների, կոնֆուցիոսականների, բուդդայականների համար, և այդպես շարունակ, և այդպես անվերջ, ինչպես այն տարբեր է առանձին անհատների համար: Եվ իմ խորհրդածությունը, թվում է, այնքան էլ անձնական չէ, այլ հանրային է և մաս է կազմում այն ցեղի, որին պատկանում եմ` կենդանական, մարդկային, հայ, Սարոյան ցեղի, և տխուր կամ ցնծալից փաստ է, որ ոչ հայ Սարոյաններ են հայտնվել աշխարհի մայթերին, և հավանական է, որ այլևս երբեք այսքան հայ Սարոյաններ չլինեն:

    Սարոյանների կեսից ավելին ամուսնացել է անգիացիների, իռլանդացիների, գերմանացիների, ռուսների, լեհերի, ֆրանսիացիների, իտալացիների, իսպանացիների, հույների, մեքսիկացիների, շվեդների, նորվեգացիների, պորտուգալացիների, իրանցիների, իրաքցիների, հրեաների, եգիպտացիների հետ, և այդ ամուսնություններից ծնված երեխաներն, իրոք, գեղեցիկ են, և նույնքան հրաշալի են նրանց զավակները, որոնց միայն մեկ ութերորդ մասն է Սարոյան, բայց այն հայերը, որ դեռ հիշում են Հայաստանը, մշտապես հարցնում են. «Հայաստանից ի՞նչ նորություն կա, Հայաստանը որտե՞ղ է, ապա և` մեր լեզվի հետ ի՞նչ է լինելու, իսկ մեր արվեստի՞, մեր ճարտարապետությա՞ն, մեր մշակույթի՞, գրականությա՞ն, մեր երգ ու պարի՞ հետ»: Է, թող հարցնեն, մենք էլ կհարցնենք, պատասխանելը հեշտ է. «Ունենք Հայաստան, և չնայած ընդամենը մեկ տասներորդն է այն երկրի, որ պետք է ունենայինք, ինքներս մեկ տասներորդը չենք, շատ ավելի շատ ենք Հայաստանում, և մեր ապագան այնտեղ է` մեր լեռնոտ, մեր ցամաք երկրամասում»:

    ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

    Թարգմ. Արամ Արսենյան

    Աղբյուրը՝ http://bnaban.am/index.php?option=co...mid=94&lang=en
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.11.2011), Hripsimee (10.11.2011), Tirim-tim (10.11.2011)

  3. #47
    Մշտական անդամ Tirim-tim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2011
    Գրառումներ
    153
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դժվար է նկարագրել, թե Սարոյանին ինչպես եմ սիրում: Մի այլ կերպ եմ վերաբերվում նրա գործերին: Բոլոր նրանք, որոնք կարողացել եմ ճարել, տպավորվել են մեջս:
    "Մայրիկ, քեզ սիրում եմ", "Հայրիկ դու խենթ ես"-ը կարդացել եմ մի քանի անգամ, ամեն անգամ ասես առաջին անգամ կարդայի: "Մարդկային կատակերգությունը", "Թրեյսիի վագրը", պատմվածքները, ...
    Գնամ էլի վերցնեմ "Հայրիկ դու խենթ ես"-ը

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsimee (11.11.2011)

  5. #48
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երանի նրանց, որ "Մարդկային կատագերգությունը" չեն կարդացել, ու հնարավորություն ունեն առաջին անգամ կարդալու, ցավոք ես էլ չունեմ էդ հնարավորությունը: Առաջին անգամ կարդացել եմ բանակում, հերթապահության ժամանակ, ու առաջին անգամ վերջին 10-15 տարվա մեջ լաց եմ եղել: Հրաշք ստեղծագործություն, անպայման կարդացեք եթե դեռ չեք կարդացել:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (11.11.2011), E-la Via (30.05.2013), Hripsimee (11.11.2011), Meme (11.11.2011), Quyr Qery (22.07.2012), Smokie (11.11.2011), Մելտա (04.01.2012)

  7. #49
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն է Սարոյանը: Իր ստեղծագործություններում կա խորը փիլիսոփայություն, որը այնքա՜ն մատչելի է ներկայացվում, որ ցանկացած մարդ կհասկանա: Նա ցույց է տալիս թե ի՜նչ մեծ բան է կյանքը, շատ հետաքրքիր եւ ճիշտ ձեւով է բնութագրում լավ եւ վատ մարդկանց::

    Արէա, իսկ «Վեսլի Ջեքսոնի արկածները» կարդացե՞լ ես:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (11.11.2011)

  9. #50
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա Smokie ջան, ինչքան հայերեն թարգմանված ստեղծագործություն կա, բոլորն էլ կարդացել եմ:

  10. #51
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեմն ստեղծագործությունը կարող է այն աստիճանի հետաքրքրել, որ ուղղակի չկարողանաս կարդալ, միշտ պահես հետոյի համար, որ հետաքրքրությունը չկորի: Այդ թվում են նաեւ Սարոյանի պիեսները: Շատ եմ սիրում երկար, ծավալուն պիեսներ, բայց օրինակ «Հեյ, ով կա»ն, շատ եմ սիրում հենց կարճության համար, որովհետեւ ինչքա՜ն ասես կարող եմ մի շնչով կարդալ ու բոլորովին չհոգնել, շա՜տ հետաքրքիր ու գեղեցիկ պիես է: «Հերսոտած մի գնա» պիեսը, «Վեսլի Ջեքսոնի արկածները», «Մարդկային կատակերգությունը» վիպակները, «Մոլդովացին» «Նարինջները» պատմվածքները... այս ստեղծագործությունները կարդալուց ցանկացած մարդու մեջ արթնանում է ապրելու, ոչ թե գոյատեւելու ցանկությունը: «Իմ անուշ փոքրիկ»ը (երեխաներիթեման ինձ շատ հարազատ է, իսկ այս պատմվածքի մասին էլ չեմ խոսում:) «Դու կոտրում ես սիրտս» պատմվածքը (ամենալավը վերջին մասն է):

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsimee (11.11.2011), Արէա (11.11.2011)

  12. #52
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իմ անուշ փոքրիկ
    (հատված)
    Հիշեց նրան, կարծես նա դեռ ողջ էր, քայլում էր իր կողքինանթիվ քաղաքներից մեկի անթիվ փողոցներից մեկով, հիշեց նրա մանկական ու լրջախոհ դեմքը,նրա ամաչկոտ ու անմեղ շարժուձեւը, ձայնը՝ այնքան բարալիկ եւ անուշ, որ ինքը կանգնումէր որտեղ պատահի, իր գիրկն առնում նրան, իսկ նա լուրջ-լուրջ ասում էր. «Ջո մարդիկ նայումեն»:
    Հիշեց իրենց՝ անթիվ սենյակներից մեկում, երբ երկուսով էինլինում. նրա ներկայությունը առաջին լավ ու սիրուն բանն էր իր կյանքում: Հիշեց նրա քաղցրշուրթերի համը ու նրա սրտի մեղմ տրոփյունը, որ հանկարծ փոխվում էր ասես հեծկլտոցի ուիր հոգում բուռն քնքշանքի պոռթկում արթնացնում, մի մոլեգին քնքշանք, որ ինքը միշտ զսպելէր՝ չէր գտել մեկնումեկին, թե բաժին հաներ:
    Քայլում էր մութ սենյակում ու միտքը բերում, թե նրա հետ ինչքանդաժան վարվեց, երբ իրիկունը տուն գալով՝ տեսավ ձայնապնակը լսելիս: Մատը տնկեց նվագարկիչիվրա ու ասաց. «Սա՞ որտեղից ծլեց»:
    Հիշեց, թե նա ինչպես վազեվազ եկավ, փաթաթվեց իրեն, իսկ ինքըմի կողմ հրեց նրան: Հիշեց, թե ինչպես նա հեռու քաշվեց, ասաց. «Փողը լրիվ չեմ տվել,ապառիկով է: Չես ուզում՝ թող գան հետ տանեն: Կարծում էի սրտովդ կլինի»: Ձայնապնակընվագում էր, ու չնայած ինքը գիտեր, որ այդ երաժշտությունը սրտովն է, չնայած ինքն էլզգում էր դրա կարիքը ու վաղուց-վաղուց պիտի լսած լիներ, էլի շարունակում էր իրեն կոշտուկոպիտպահել: Նա լացակումել էր ու չէր իմանում՝ ուր գնա, ինչ անի: Երկչոտ քայլերով մոտեցավնվագարկիչին, ուզում էր անջատել, բայց ինքը գոռաց, որ չանջատի: Նա հապճեպ, համարյավազելով՝ ընկավ մյուս սենյակը, իսկ ինքը առանց գլխարկը հանելու կանգնեց նվագարկիչիառաջ ու ձայնապնակը մինչեւ վերջ լսեց: Հետո նվագարկիչն անջատեց, դուրս եկավ տանից ուվերադարձավ միայն առավոտվա հինգին: Նրան քնած գտավ: Գլուխը չէր մտնում, թե ինքը ինչիրավունք ունի ճանաչելու նրան, խոսելու հետը, նույն տանն ապրելու, դիպչելու նրան: Կռացավ,կամացուկ համբուրեց շուրթերը ու տեսավ, թե աչքերն ինչպես բացվեցին: «Խնդրում եմ ներիր»,-ասաց:
    Նա ժպտալով նստեց ու գրկեց իրեն, իսկ ինքը համբուրում էրնրա շուրթերը, քիթը, աչքերը, ականջները, ճակատը, վիզը, ուսերը, ձեռքերը, մատները, համբուրումէր ու շշնջում. «Միշտ հիշիր, փոքրիկս: Ինչ էլ որ ասեմ, ես քեզ սիրում եմ: Մեկ-մեկ կարողէ խելքս կորցնեմ, բայց մի մոռացիր, որ քեզ սիրում եմ: Հիշիր խնդրում եմ»:
    Հանվեց, մտավ անկողին ու քնեց: Հենց որ նա պառկեց կողքին,արթնացավ ու նրան գիրկն առավ ծիծաղելով, իսկ նա շշնջում էր իր անունը այնպես տխուրու լուրջ, ինչպես միշտ, երբ գիտեր, որ ինքը լավ է զգում իրեն:




    Դու կոտրում ես սիրտս
    (հատված)




    Մայքը շրջվեց պատուհանից ու տխուր նայեց հեռախոսին:- ԳուցեեւԷմման չի՞ քնել: Գուցե արթուն է, որովհետեւ Պստիկ Մայքը լաց է լինում եւ դայակը չիկարողանում նրան հանգստացնել: Գուցե Պստիկ Մայքը հիվանդ է, տաքություն ունի: Եւ Հինգերորդավենյուի իր տունը լիքն է բժիշկներով: Տեր աստված, գուցեեւ տունն այրվում է բոցերիմեջ:
    Նա վերցրեց լսափողը.
    - Հերթապահ,- ասաց,- միացրեք Նյու Յորք: Բաթերֆիլդ 8-9737,Մայքլ Քորբեթ: Հեռախոսի մոտ կանչեք կնոջս: Սպասում եմ:
    Քիչ հետո՝ Էմմայի ձայնը:
    - Հելլո,- ասաց նա,- Էմմա՞:
    - Այո, Մայք,- ասաց Էմման,- ի՞նչ է պատահել:
    - Էմմա,- ասաց նա:- Էմմա, ես անհանգիստ էի Մայքի համար: Մայքնինչպե՞ս է:
    - Լավ է,- ասաց Էմման:
    - Էմմա,- գոռաց Մայքը,- երեխան տաքությունչունի, չէ՞:
    - Իհարկե ոչ,- ասաց Էմման:
    - Փառք աստծո: Իսկ տունը՞: Տունը չի վառվում չէ՞:
    - Ինչե՞ր ես խոսում,- ասաց Էմման,- տունն ինչու՞ պիտի վառվի:
    - Ամեն տուն էլ կարող է հրդեհվել, ինչպես գիտես,- ասաց Մայքը:-Եւ մերն էլ ուրիշների նման կարող էր վառվել:
    - Կարող էր: Բայց չի վառվում,- ասաց Էմման:- Իսկ դու ի՞նչ եսանում Սան Ֆրանցիսկոյուն:
    - Ինքս էլ կուզեի իմանալ,-ասաց Մայքը:- Աստված վկա, կուզեիիմանալ, թե ընդհանրապես քեզնից հեռու որեւէ տեղ ի՞նչ անելիք ունեմ: Էմմա,- աղաչեց նա,-ես ի վիճակի չեմ ոչինչ անելու: Չեմ կարող որեւէ բան հնարել: Ազնվորեն, չեմ կարող: Վստահե՞ս, որ Մայքը լավ է: Ինձ թվում է, մի հարյուր տարի կլինի, որ ձեզ չեմ տեսել: Դու ինչպե՞սես, Էմմա: Հասկանու՞մ ես, որ տանից երեք հազար կիլոմետր հեռու եմ: Ի՞նչ ես ուզում,որ աենմ:
    - Ինքդ պիտի որոշես,- ասաց Էմման:
    - Ես շատ եմ փորձել,- ասաց Մայքը:- Բայց ամենալավ բանը, որկարող եմ անել՝ քո եւ Մայքի կողքին լինելն է: Կարո՞ղ եմ տուն վերադառնալ:
    - Մայք,- ասաց Էմման,- ես հիմա կախում եմ լսափողը ու գնումեմ քնելու: Քունս սարսափելի տանում է: Աստեղ ամեն ինչ նորմալ է: Բարի գիշեր:
    - Էմմա,- գոռաց Մայքը,- ուզում ես գժվե՞մ:
    Լարի մյուսծայրին լսափողը չխկաց:
    - Դե արի ու բան հասկացիր,- ասաց Մայքը:



    (վերջին մասը)


    Մայքն ու իր վարորդը օդանավ նստեցին եւ առավոտյան իրենց ճամպրուկներովկանգնած էին Նյու Ջըրսիի հողին: Սեմը շտապեց Բրուկլին՝ Ռոզ Տարանտինոյի մոտ, Մայքըթռավ մի տաքսու մեջ ու սլացավ Մանհեթեն՝ տուն Պստիկ Մայքի ու Էմմայի մոտ:
    Չգիտեմ,- մտածում էր նա:- Ես նվիրեցի իմմեծ խարաբան ու տուն եկա: Երեք ամսում ես Նյու Յորքից հասա Սան Ֆրանցիսկո եւ մի գիշերումՍան Ֆրանցիսկոյից վերադարձա Նյու Յորք:
    Չգիտեմ,- կրկնեց նա մտքում ու թաղվեց նստատեղիմեջ՝ երջանիկ, բայց մի փոքր անհանգստացած:
    Առաջինը Պստիկ Մայքը տեսավ նրան:
    - Ահա նորից եկելէ,- ասաց Մայքը:
    Պստիկ Մայքը թաթիկներով գրկեց նրա պարանոցն ու համբուրեցայտը:
    - Աստված իմ,- ասացՄայքը:
    Հետո՝ Էմման: Մայքի ոտներն ուրախությունից թուլացան:
    - Աստված իմ,- ասացնա:
    Հետո նստեց ու փորձեց հանգստանալ:
    - Հավատս չի գալիս, որ տանն եմ,- ասաց:- Չգիտեմ,- ասաց:- Ինձթվում է՝ ուրա՞խ ես:
    - Իհարկե, ուրախ եմ,- ասաց Էմման:
    - Նախանցյալ գիշեր,- ասաց նա,- երբ խոսում էի քեզ հետ, այնպեսցույց տվիր, որ չես ուզում ինձ նորից տեսնել, իսկ հիմա քեզ եմ նայում…
    - Է, ինչ կա, նայիր,- ժպտաց Էմման:
    - Նայում եմ,-ասաց Մայքը,- տեսքդ հրաշալի է, իսկ ես երեւի հյուծվածու տանջահար եմ, չէ՞: Այս երեք ամիսները, որ հեռու էի քեզանից, կյանքիս ամենդժբախտամենախղճուկ, ամենհիմար ամիսներն էին: Եւ ես ինքս էլ այդպիսին եմ, որովհետեւ ոչինչչեմ արել:
    - Արածդ մեծ բան չի եղել,- ժպտաց Էմման:
    - Չեմ հասկանում,- ասաց Մայքը,- իսկ որեւէ բան եղե՞լ է:
    - Այո,- ասաց Էմման:- Երեք ամսվա մեջ բացարձակապես չես փոխվել:
    Մայքը շփոթվեց:
    - Ազնվորեն Էմմա,- ասաց նա,- չեմ հասկանում: Կարող է, որ ես լրիվ ապուշի մեկնեմ, բայց չեմ հասկանում: Ինձ թվում էր՝ ես ինչ-որ բան պիտի անեի:
    - Գաղափարն այդ էր,- ասաց Էմման:
    - Բայց ես ոչինչ չարեցի: Ես շատ էի մտածում դրա մասին, բայցտուն գալուց ավելի լավ բան չգտա: Տասներեք օր ես Չիկագոյում փորձում էի պատմվածք գրել:Գրեցի վերնագիրը եւ ընդամենը մի փոքրիկ նախադասություն:
    - Վերնագիրն ի՞նչ էր,- հարցրեց Էմման:
    - «ԷՄՄԱ»- ասաց Մայքը,- դա էր վերնագիրը:
    - Փոքրիկ նախադասությունն ի՞նչ էր:
    - «Դու կոտրում ես սիրտս»- ասաց Մայքը,- դա էր նախադասությունը:
    - -Մայք,- ասաց Էմման:
    - Ուզում ես ասել՝ ամեն ինչ լա՞վ է,- ասաց Մայքը:
    - Լա՞վ,- ասաց Էմման:- Ամեն ինչ ուղղակի հրաշալի է:
    - Ինչպե՞ս,- ասաց Մայքը:
    - Դու տուն ես եկել,- ասաց Էմման,- եւ բոլորովին չես փոխվել:
    - Տու՞ն եմ եկել,- զարմացավ Մայքը:- Ես կարծում էի դա է հենց,որ դու ինձ չես ներելու… Բայց չէի կարող չգալ:
    - Մի օր կբացատրեմ քեզ,- ասաց Էմման:
    - Չգիտեմ,- ասաց Մայքը,- ես չեմ կարողանում հասկանալ քեզ:
    - Չարչարանքի երեք ամիս,- ասաց նա:- Իզուր չարչարանքի երեքամիս:
    - Իզու՞ր,- ասաց Էմման:
    - Չգիտեմ,- ասաց Մայքը:- Չեմ հասկանում: Երբեմն ես պարզապեսոչինչ չեմ հասկանում…

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsimee (11.11.2011), sharick (03.01.2012), Tirim-tim (11.11.2011), Արէա (11.11.2011)

  14. #53
    Մշտական անդամ Tirim-tim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2011
    Գրառումներ
    153
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ անգլերեն լեզվով Վիլյամ Սարոյանի գործերը գիտե՞ք օնլայն որտեղից կարելի է գտնել քինդլ-ով կարդալու համար (mobi, fb2, txt, doc, pdf, epub, ... ֆորմատներով)

  15. #54
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սարոյանից էն ամենը, ինչ կարդացել եմ ինձ շատ է դուր գալիս: Ինձ մի բան է հետաքրքիր: Մեզնում Սարոյանը կարելի է ասել պաշտամունքի առարկա է: Միացյալ Նահանգներում էն մարդիկ, ովքեր հետաքրքրված են գրականությամբ, կարդում են կամ թեկուզ Եվրոպայում Հեմինգուեյ ու Ֆոլքներ կարդացած մարդիկ գիտե՞ն Սարոյանի մասին, կարդացե՞լ են, ո՞նց են վերաբերվում, ի՞նչ համարում ունի նա: Եթե կան տեղյակ մարդիկ, մարդիկ, ովքեր շատ են լինում դրսում,կխնդրեի հետաքրքրվեն: Ուղղակի հետաքրքիր է, ես էլի եմ ասում շատ եմ հավանում, շատ, բայց ինձ թվում ա, որ մեզ մոտ Սարոյանի՝ որպես համաշխարհային հռչակ (ոչ մեծություն) ունեցող գրողի կերպարը մի փոքր, մի փոքր շատ ուռճացված է, գուցե սխալվում եմ

  16. #55
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հատկապես "Մարդկային կատակերգությունն" եմ սիրում .... շատ հասարակ պատմություն է թվում , բայց բավականին խորն է ու ուսուցանող... Կարծում եմ , որ պարտադիր է կարդալը այդ գիրքը
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsimee (03.01.2012)

  18. #56
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Հոգնել եմ»
    Կարդում է Խորեն Աբրահամյանը:

    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  19. #57
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հոգնել եմ»
    Կարդում է Խորեն Աբրահամյանը:

    Բա Իմ շատ սիրելի Համո Սահյանը ինչ կապ ունի իմ շատ սիրելի "Վիլիամ Սարոյան" թեմայի հետ?
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  20. #58
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում sharick-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա Իմ շատ սիրելի Համո Սահյանը ինչ կապ ունի իմ շատ սիրելի "Վիլիամ Սարոյան" թեմայի հետ?
    Վայ ..Ներեղություն, անուշադրությանս արդյունքն էր: Մոդերատորներին կխնդրեմ հեռացնել այն:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  21. #59
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սարոյանից էն ամենը, ինչ կարդացել եմ ինձ շատ է դուր գալիս: Ինձ մի բան է հետաքրքիր: Մեզնում Սարոյանը կարելի է ասել պաշտամունքի առարկա է: Միացյալ Նահանգներում էն մարդիկ, ովքեր հետաքրքրված են գրականությամբ, կարդում են կամ թեկուզ Եվրոպայում Հեմինգուեյ ու Ֆոլքներ կարդացած մարդիկ գիտե՞ն Սարոյանի մասին, կարդացե՞լ են, ո՞նց են վերաբերվում, ի՞նչ համարում ունի նա: Եթե կան տեղյակ մարդիկ, մարդիկ, ովքեր շատ են լինում դրսում,կխնդրեի հետաքրքրվեն: Ուղղակի հետաքրքիր է, ես էլի եմ ասում շատ եմ հավանում, շատ, բայց ինձ թվում ա, որ մեզ մոտ Սարոյանի՝ որպես համաշխարհային հռչակ (ոչ մեծություն) ունեցող գրողի կերպարը մի փոքր, մի փոքր շատ ուռճացված է, գուցե սխալվում եմ
    Շին, ինձ թվում ա` չես սխալվում: Հանդիպել եմ արտասահմանցի գրքասերների, որոնք Սարոյան կարդացած են եղել, բայց նրանց համար Սարոյանն ընդամենը մեկն է բազմաթիվներից: Ավելի հաճախ նրա մասին ոչինչ չգիտեն:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (04.01.2012)

  23. #60
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սարոյանից էն ամենը, ինչ կարդացել եմ ինձ շատ է դուր գալիս: Ինձ մի բան է հետաքրքիր: Մեզնում Սարոյանը կարելի է ասել պաշտամունքի առարկա է: Միացյալ Նահանգներում էն մարդիկ, ովքեր հետաքրքրված են գրականությամբ, կարդում են կամ թեկուզ Եվրոպայում Հեմինգուեյ ու Ֆոլքներ կարդացած մարդիկ գիտե՞ն Սարոյանի մասին, կարդացե՞լ են, ո՞նց են վերաբերվում, ի՞նչ համարում ունի նա: Եթե կան տեղյակ մարդիկ, մարդիկ, ովքեր շատ են լինում դրսում,կխնդրեի հետաքրքրվեն: Ուղղակի հետաքրքիր է, ես էլի եմ ասում շատ եմ հավանում, շատ, բայց ինձ թվում ա, որ մեզ մոտ Սարոյանի՝ որպես համաշխարհային հռչակ (ոչ մեծություն) ունեցող գրողի կերպարը մի փոքր, մի փոքր շատ ուռճացված է, գուցե սխալվում եմ:)
    Կարծեմ, 1960-1980-ականներին ամերիկյան հինգ լավագույն գրողներից մեկն է համարվել.
    1.Մարկ Տվեն
    2.Ջեկ Լոնդոն
    3.Ուիլյամ Ֆոլկներ
    4.Էռնստ Հեմինգուէյ
    5.Վիլյամ Սարոյան
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ադոլֆ Վիլյամ Բուգրո
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.08.2013, 16:45
  2. Վիլյամ Շեքսպիր
    Հեղինակ՝ Superportal, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 62
    Վերջինը: 01.10.2010, 23:47
  3. Սարոյան եղբայրները
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Կինո
    Գրառումներ: 3
    Վերջինը: 30.11.2009, 21:10
  4. Վիլյամ Սարոյան <<Ծնունդներ>>
    Հեղինակ՝ pilisopa-uhi, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 22.11.2008, 19:24
  5. Անհրաժեշտ է ինֆորմացիա Վիլյամ Սարոյանի մասին ։)
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 09.10.2008, 21:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •