Կներես, Արամ ջան, բայց արդյո՞ք փաստ է այն, ինչ դու փաստ ես համարում: Ի՞նչ փաստ է, երբ մարդ մեռնում է և դու ցավ ես զգում, նույնիսկ, լավ, ասենք թե հենց այդ մարդու համար: Ընդ որում, եթե ես ասեմ նման բան ու ասեմ, որ դա փաստ է, դու իսկույն կհրաժարվես այդ փաստ համարել:
Գիրք կարդալը նույն բանն է, ինչ մեկից փաստեր պահանջելը: Եթե քեզ անհրաժեշտ է ֆիզիկայի բնագավառում մի՝ ասածդ փաստը գտնել, դու ինչ է, ուղիղ Արքիմեդի մո՞տ ես գնալու: Չգիտես ինչու, մարդ կյանք ասելով՝ միշտ ինչ-որ նյութական մի բան է հասկանում: Բայց շնչում է՝ ոչ ֆիզիկականորեն, մտածում է՝ ոչ ֆիզիկականորեն, երազում է, երջանիկ է, դժբախտ է - ո՛չ ֆիզիկականորեն: Ամբողջ կյանքում իր քթից այն կողմ ամեն ինչ հերքում է, այն, ինչ ձեռքին բռնած չունի՝ անհնար է համարում, բայց դրա հետ մեկտեղ, ինքն իր երեկվա կարծիքը հերքելով, նոր գիտություններ է ստեղծում ու նոր տիեզերքներ է բացահայտում:Եղբայր գրքերը, որոնք վերաբերվում են կյանքին կամ մահին, երբեք չեն կարող ապացույց լինել: Ես չեմ կարա դրանց հավատամ Սամ, որովհետև ես էլ կարող եմ գիրք գրել, ասել որ ոմն Գագոն մահացել ա ու իմ երազում ամեն ինչ մահի մասին պատմել:
Բայց և այնպես, մահացած Գագոյին բերելուց և քեզ հետ խոսել տալուց բացի /դա երևի միակ բանն է, որ կարելի է փաստ համարել, ճի՞շտ է/, եկ մի հարց տամ: Դու գիտե՞ս, թե ինչ է նշանակում "փսիխոնավիգացիա": Իսկ եթե չգիտես ու դա հետաքրքիր է քեզ, - մի "հեքիաթ" կպատմեմ այդ մասին ու հետո կխոսենք, լա՞վ…
Զատո իմ այդ պատկերացումներն ինձ հնարավորություն են տալիս հաճույքով ապրել կյանքս, շնորհակալ լինել թե հաջողություններիս, և թե անհաջողություններիս համար, իմ պրոբլեմների համար չմեղադրել ուրիշներին և նման այլ բաներ… Իսկ մի խոսքով ասած, դա ինձ թույլ է տալիս համարել, որ ես երջանիկ կյանք եմ ապրում, և այդ երջանկությունն էլ բազմապատկվում է այն զգացումով, թե որքան ավելի մեծ երջանկություն է ինձ սպասվում իմ կյանքի հաջորդ մակարդակի վրա, աստիճաններով վեր բարձրանալուց հետո…Բայց շատ օրգինիալ պատկերացումներ ունես` ռոմանտիկ:![]()
Արամ ջան, ասենք թե հետո պարզվելու է, որ մենք երկուսս էլ սխալ ենք: Բայց ասա, խնդրում եմ, մի՞թե ավելի մեծ երջանկություն է համարել, որ "Մահ... իսկ հետո՞, ի՞նչ հետո, հետո`…"
Էջանիշներ