Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
Խորանալը ևս ճշմարիտ ու օգտակար է:
Վերջին հաշվով՝ այո:
Բայց ցավոք, մարդ խորանում է միայն այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ արդեն նախնական կարծիք է կազմել: Իսկ եղած ինֆորմացիան էլ այնքան շատ է այսօր ցանկացած թեմայի վերաբերյալ, և այնքան շատ նորություններ ես ստանում արդեն իսկ գիտեցածդ թեմայի մասին, որ նոր բաների ոչ ժամանակ է մնում, ոչ էլ հավես:
Իսկ ի՞նչ, եթե նախնական գիտելիքներդ սխալ էին… Ստացվում է, որ վերջում տիրապետում ես "խորացած" սխալ գիտելիքների:

Իսկ այ, լրիվ այլ բան է, եթե խորանալուց առաջ կարողանաս մի կողմ նետել բոլոր նախնական գիտելիքներդ ու թեմային մոտենաս ամբողջովին դատարկված… կամ՝մաքրված…

Քայլեմ ջրերի վրայով, կույրին տեսողություն տամ, հաշմանդամին կանգնեցնեմ, խուլին լսողություն տամ, գրիպ ու անգինա բուժեմ ձեռքիս մի հպումով... է՜հ
Իզուր հոգոց մի հանիր. լուրջ ցանկության դեպքում այս թվարկածներդ էլ լրիվ հնարավոր բաներ են…