User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատու՞մ եք, որ մահից հետո կյանք կա

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, հավատում եմ

    75 56.39%
  • Ոչ, չեմ հավատում

    34 25.56%
  • Չեմ կարող պատասխանել

    24 18.05%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 991 հատից

Թեմա: Մահ... իսկ հետո՞

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարզելու միակ ձևը մեռնելն ա, բայց չգիտես ինչի ոչ ոք չի ուզում մեռնի…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Stranger_Friend (26.06.2013), VisTolog (16.12.2013)

  3. #2
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզելու միակ ձևը մեռնելն ա, բայց չգիտես ինչի ոչ ոք չի ուզում մեռնի…
    Ինչքան կարանք կյանքը բացահայտենք, մեռնելը հա էլ կա.
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԱնԱիդա (26.06.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Stranger_Friend-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան կարանք կյանքը բացահայտենք, մեռնելը հա էլ կա.
    Կյանքն ու մահը, դրանք անբաժան են… կյանքը սահմանվում ա մահով, եթե չլինի մահը կյանքը չի արժևորվի ու իմաստ չի ունենա… կյանքը հասկանալու համար մահվան գործւնը պարտադիր ա… մահվանից հետո կյանքը, դա մահվան հետ չհաշտվելու ու մահվան սարսափը մեղմացնելու ձև ա, որը մանիպուլյացվում ա կրոնի կողմից…

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.12.2013), enna (26.06.2013), Skeptic (15.12.2013), Stranger_Friend (26.06.2013), VisTolog (26.06.2013), ԱնԱիդա (26.06.2013), Մինա (26.06.2013)

  7. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2013
    Գրառումներ
    50
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Կյանքն ու մահը, դրանք անբաժան են… կյանքը սահմանվում ա մահով, եթե չլինի մահը կյանքը չի արժևորվի ու իմաստ չի ունենա… կյանքը հասկանալու համար մահվան գործւնը պարտադիր ա… մահվանից հետո կյանքը, դա մահվան հետ չհաշտվելու ու մահվան սարսափը մեղմացնելու ձև ա, որը մանիպուլյացվում ա կրոնի կողմից…

    Mephistopheles ջան, լրիվ համաձայն եմ: Բորխեսի <<Անմահները>> լրիվ էդ թեմայով է: Ուրախ կլինեմ, եթե հետաքրքրի՝ http://noyem.blogspot.com/2013/07/blog-post_576.html

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (11.07.2013), ԱնԱիդա (09.07.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի ամեն ինչ մահվանից հետո է սկսվում...այսինքն՝ վերջակետ է դրվում, որից էլ այն կողմ ոչ մի բան հնարավոր չէ գրել: Բայց դրանից սկսվում է նոր, իրական սկիզբ՝ միևնույն շրջանակից դուրս չգալու ու հարցերի պատասխաններ այլևս չորոնելու շրջան: Վերջ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #6
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մահ... իսկ հետո՞, ի՞նչ հետո, հետո` պիզդեց:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (15.12.2013), VisTolog (16.12.2013), Անվերնագիր (15.12.2013), Ռուֆուս (15.12.2013)

  13. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մահ... իսկ հետո՞, ի՞նչ հետո, հետո` պիզդեց:
    Կներես, բայց էնպիսի տպավորություն է, որ գովասանքների ծանրության տակից չկարողացար դուրս գալ…
    Ափսոս…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արամ (15.12.2013)

  15. #8
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մահ... իսկ հետո՞, ի՞նչ հետո, հետո` պիզդեց:
    Արամ, էս ի՞նչ արիր:Աշխարհի բոլոր կրոնները էս թեմայով հազարավոր հատորներ են գրել ու ջնջել, կեսին վառել, մեկին՝ նույնիսկ խաչել, իսկ դու բռնիր ու մի բառով ճպցրիր:
    A long time ago, in a galaxy far, far away...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (16.12.2013)

  17. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Կյանքն ու մահը, դրանք անբաժան են… կյանքը սահմանվում ա մահով, եթե չլինի մահը կյանքը չի արժևորվի ու իմաստ չի ունենա… կյանքը հասկանալու համար մահվան գործւնը պարտադիր ա… մահվանից հետո կյանքը, դա մահվան հետ չհաշտվելու ու մահվան սարսափը մեղմացնելու ձև ա, որը մանիպուլյացվում ա կրոնի կողմից…
    Եթե չլինի մահը՝ կյանքը չի արժեվորվի ու իմաստ չի ունենա...

    В принципе, համաձայն եմ, բայց մի տեսակ համ մեխին խփել է ստացվում, համ նալին...

    Լավ, ասենք թե: Եթե համարում ենք, որ կյանքն ինչ-որ՝ կամ լավ, կամ վատ, - արժեք է ստանում միայն և միայն մահվան հետ համեմատվելու դեպքում, - նշանակու՞մ է արդյոք, որ մահն էլ անպայման իրենից ինչ-որ արժեք է ներկայացնում՝ կամ լավ, կամ էլ վատ: Բայց ո՞վ գիտի, թէ ինչ արժեք ունի մահը... Կենդանի եղածներից որևէ մեկը գիտի՞ մահվան արժեքը... Կարո՞ղ է արդյոք կենդանի մարդն իմանալ այն բանի արժեքը, ինչին ինքը ծանոթ չէ: Դու գիտե՞ս, թե ինչ համ ունի այն միրգը, որը կյանքումդ երբեք չես կերել...

    Բայց որ կյանքը հասկանալու համար մահվան գործոնը պարտադիր է՝ համաձայն եմ: Եվ սակայն, մի բան արժեք կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ այն հնարավորություն ունի համեմատվելու մեկ այլ բանի հետ: Այսինքն, եթե ես ցանկանում եմ արժեքավորել մի բան՝ մի այլ բանի հետ համեմատելով, - ուրեմն ես պետք է ծանոթ լինեմ սրանցից թե մեկին, և թե մյուսին, ճի՞շտ է: Օրինակ, ինչպե՞ս ես կարող եմ որևէ կերպ արժեքավորել Խաչատուր Աբովյանին Թոմաս Էլիոտի համեմատ, եթե ծանոթ չեմ Թոմաս Էլիոտի ստեղծագործություններին:

    Մինչև այս տեղը՝ ասածիցս գոնե ես, ինչ-որ բան հասկանում եմ: Բայց հետո՞...

    Լավ, ասենք թե լավից-վատից քարշ տվեցի կյանքս ու վերջում եկա եզրակացության, որ լավ կյանք եմ ապրել, կամ զիբիլ կյանք եմ ապրել... Եվ սակայն իմ այդ եզրակացություններով ես առայժմ օդ եմ կրակում, որովհետև առայժմ կյանքս ոչ մի բանի հետ համեմատել չեմ կարող, քանզի միակ բանը, որ գիտեմ, դա կյանքն է, և ուրիշ ոչինչ: Որովհետև այն, ինչի հետ կարող եմ համեմատել կյանքս, ես դեռ չգիտեմ, չեմ ապրել. ես դեռևս մահ չեմ ապրել... Դեռ նոր պետք է մահանամ...

    ... Մահացա վերջապես...
    Ու եթե լենք ձեզ՝ աթեիստներիդ, ուրեմն ամեն ինչ վերջացավ, ճի՞շտ է: Ուրեմն, եթե ամեն ինչ վերջացավ, այս բոլոր ասված խոսքերը, մեր ծակ փիլիսոփայությունները՝ լրիվ իզուր բա՞ն էին... յուղ վառոցի՞...
    Իսկ եթե ձեզ չլսենք, ուրեմն ստացվում է, որ հիմա միայն, ապրելով իմ մահը, ես հնարավորություն ունեմ արժեքավորել անցածս կյանքը, հասկանալ, ինչպիսին էր այն. լա՞վն էր, թե՞ վատը, երջանի՞կ էր, թե՞ դժբախտ, արժանավայե՞լ կյանք էր, թե" զիբիլ կյանք...

    Օքեյ, ասենք թե այս հարցն էլ պարզեցինք: Հետո՞... Ո՞րն է այս ամենի իմաստը: Ինչների՞ս է այդ ամենը, գնահատականները, արժեքավորումները, եթե մենք արդեն չկանք:

    Երկու հարց է ծագում.
    ա) Եթե մահը վերջն է, - ինչպե՞ս է հնարավոր մահով հասկանալ կյանքը, քանզի եթե մահով դու վերջացել ես, ինչպե՞ս կարող ես ինչ-որ բան հասկանալ;
    բ) Եթե այնուհանդերձ հասկացել ես ինչ-որ բան, - հասկացել ես, որ ի՞նչ անես... չէ՞ որ դու այլևս չկաս...

    Մեֆ ջան, չե՞ս կարծում, որ մի բան պակասում է այստեղ (մենակ թե խնդրում եմ, կրոնը մեջ մի գցիր նորից)...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.12.2013), enna (16.12.2013), VisTolog (15.12.2013), Ուլուանա (16.12.2013)

  19. #10
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ ջան զարմանում եմ, ի՞նչի այդքան մոտիկ ընդունեցիր գրածս, բայց ոչինիչ, հարմար առիթ է մի քիչ բանավիճելու, չէ՞:
    Բայց ցավոք, մարդ խորանում է միայն այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ արդեն նախնական կարծիք է կազմել: Իսկ եղած ինֆորմացիան էլ այնքան շատ է այսօր ցանկացած թեմայի վերաբերյալ, և այնքան շատ նորություններ ես ստանում արդեն իսկ գիտեցածդ թեմայի մասին, որ նոր բաների ոչ ժամանակ է մնում, ոչ էլ հավես:
    Իսկ ի՞նչ, եթե նախնական գիտելիքներդ սխալ էին… Ստացվում է, որ վերջում տիրապետում ես "խորացած" սխալ գիտելիքների:
    Սամ ջան, եթե գրածդ կոնկրետ թեմային է վերաբերվում, ապա էս թեմային վերաբերվող ցանկացած կարծիք իմ համար ճիշտ է, որովհետև բոլորն էլ հավասարազոր են, ընդամենը կարծիք են: Ոչ մեկ բացի կարծիքից, իրա պատկերացումներից ավելի բան չի կարող ասել էս թեմայի շուրջ: Հետո էլ Սամ ջան ոչ միշտ է տենց, ու էդքան էլ համաձայն չեմ, որ մարդիկ ինչի մասին կարծիք են կազմում, դրա մասին են մենակ սկսում մտածել/խորանալ: Ու անպայման չի, որ նույն ուղղությամբ խորանանք, չէ՞ որ եթե մեկը տրամաբանաորեն, փաստարկված բան է ասում, որը ուղղակի չես կարող չընդունել, դա ուղղակիորեն ազդում է քո արդեն իսկ ձևավորված կարծիքի վրա:

    Լավ, ասենք թե: Եթե համարում ենք, որ կյանքն ինչ-որ՝ կամ լավ, կամ վատ, - արժեք է ստանում միայն և միայն մահվան հետ համեմատվելու դեպքում, - նշանակու՞մ է արդյոք, որ մահն էլ անպայման իրենից ինչ-որ արժեք է ներկայացնում՝ կամ լավ, կամ էլ վատ: Բայց ո՞վ գիտի, թէ ինչ արժեք ունի մահը... Կենդանի եղածներից որևէ մեկը գիտի՞ մահվան արժեքը... Կարո՞ղ է արդյոք կենդանի մարդն իմանալ այն բանի արժեքը, ինչին ինքը ծանոթ չէ: Դու գիտե՞ս, թե ինչ համ ունի այն միրգը, որը կյանքումդ երբեք չես կերել...
    Մենք գիտենք ինչ արժեք ունի մեր համար: Մենք չենք կերել, բայց տեսել ենք ոնց են ուտում, ու տեսել ենք թե դա կոնկրետ մեր վրա ինչ ազդեցություն է թողում: Դրա համար լրիվ արդարեցված է մահի մասին մեր վատ վերաբերմունքը, չէ՞ որ ցանկացած մահից հետո էլ մենք մեզ վատ ենք զգում, դա մեր համար կորուստ է: Ես չեմ հասկանում էն մարդկանց կարծիքը, ովքեր կարծում են որ մահը սկիզբ է, լավ բան է, կամ եսիմինչ ա, դա կներեք, բայց իմ համար ինքնախաբեւոյթուն է: Մահը` մահ է: Բոլորս էլ գիտեք, որ մահը մեզ ցավ է պատճառում, մենք դրանից տխրում ենք: Վերջ, մահացար` գոնե մնացած բոլորի համար` քո հարզատների, քեզ թանկ մարդկանց համար, կորար, դու չկաս էլ իրանց համար, հիմա կարևոր ա դու կեթաս ուկրանիացի ծտերի հետ սաունայում ամբողջ կյանքդ կապրես, թե կրակների մեջ կվառվես: Մեկ է, քո բոլոր արժեքները քո մահանալուց հետո կորած են, որովհետև էդ արժեքները քո մտերիմների մեջ են, ոչ թե քո: Էն մարդը, որ ոչ մեկին չունի, ինքը իրանով, ա թեկուզ մի մարդ չունի, որին կարող է սիրել, էդ մարդը արդեն իսկ մահացած է:

    ... Մահացա վերջապես...
    Ու եթե լենք ձեզ՝ աթեիստներիդ, ուրեմն ամեն ինչ վերջացավ, ճի՞շտ է: Ուրեմն, եթե ամեն ինչ վերջացավ, այս բոլոր ասված խոսքերը, մեր ծակ փիլիսոփայությունները՝ լրիվ իզուր բա՞ն էին... յուղ վառոցի՞...
    Իսկ եթե ձեզ չլսենք, ուրեմն ստացվում է, որ հիմա միայն, ապրելով իմ մահը, ես հնարավորություն ունեմ արժեքավորել անցածս կյանքը, հասկանալ, ինչպիսին էր այն. լա՞վն էր, թե՞ վատը, երջանի՞կ էր, թե՞ դժբախտ, արժանավայե՞լ կյանք էր, թե" զիբիլ կյանք...
    Սա՛մ, ի՞նչ ա պետք է մահանաս, որ հետո հասկանաս լա՞վ էր, թե վատ: Ինձ պետք չի ես մահանամ նոր հասկանամ, կյանքը իմն ա, ոնց էլ ես ապրեմ դա լավ ա ու արժեքավոր:
    Վերջին խմբագրող՝ Արամ: 15.12.2013, 14:36:

  20. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան զարմանում եմ, ի՞նչի այդքան մոտիկ ընդունեցիր գրածս, բայց ոչինիչ, հարմար առիթ է մի քիչ բանավիճելու, չէ՞:
    Մոտիկ չընդունեցի, Արամ ջան, տխուր ընդունեցի: Եթե մահվան մասին կարծիքդ նամակով ի´նձ գրած լինեիր, - բառ անգամ չէի ասի: Բայց էստեղ... հրապարակայնորեն... Հազար ու մի մարդ է կարդում գրածդ, հազար մտածելակերպի... տարիքի... Դու կուզեի՞ր, օրինակ, որ այս գրածդ տասնհինգամյա քույրիկդ կարդար... կամ մայրդ... կամ տատիկդ...
    Լսիր, իսկ միգուցէ ռուսերենի՞ց ես վատ, որովհետև այսքան ժամանակ դեռևս քո մեջ այդքան ցինիզմ չէի նկատել... կամ էլ հարբած էիր...
    Կներես էլի, նեղացնելու մտքի նշույլ անգամ չունեի, Արամ ջան: Ուղղակի նման բաները համարյա ֆիզիկական ցավ են պատճառում և չասել չէի կարող...

    Սամ ջան, եթե գրածդ կոնկրետ թեմային է վերաբերվում, ապա էս թեմային վերաբերվող ցանկացած կարծիք իմ համար ճիշտ է, որովհետև բոլորն էլ հավասարազոր են, ընդամենը կարծիք են: Ոչ մեկ բացի կարծիքից, իրա պատկերացումներից ավելի բան չի կարող ասել էս թեմայի շուրջ: Հետո էլ Սամ ջան ոչ միշտ է տենց, ու էդքան էլ համաձայն չեմ, որ մարդիկ ինչի մասին կարծիք են կազմում, դրա մասին են մենակ սկսում մտածել/խորանալ: Ու անպայման չի, որ նույն ուղղությամբ խորանանք, չէ՞ որ եթե մեկը տրամաբանաորեն, փաստարկված բան է ասում, որը ուղղակի չես կարող չընդունել, դա ուղղակիորեն ազդում է քո արդեն իսկ ձևավորված կարծիքի վրա:
    Իհարկե թեմային է վերաբերվում, Արամ ջան: Բայց կոնկրետ այսպես գրածս վերաբերվում է կոնկրետ Մեֆի գրածին, քանզի եթե ես ինքս ուղղակի կարծիք գրեի, լրիվ այլ կերպ կշարադրեի մտքերս... Իսկ այստեղ ստացվեց, որ նույնիսկ կարծիք էլ չեմ գրել, այլ ուղղակի փորձել եմ տրամաբանորեն հասկանալ Մեֆի ասածները:
    Ճիշտն ասած, երբ վերջին անգամ՝ քեզանից առաջ, - թարմացրել էին այս թեման, ուզեցա մի բան գրել: Բայց գրելուց առաջ որոշեցի կարդալ բոլոր գրառումներն ամենասկզբից: Կարդացի: Ահագին լավ, հետաքրքիր բաներ կային գրված... Բայց մինչև հասա վերջին, հասկացա, որ գրելու դեպքում շատ երկար եմ գրելու, համ ժամանակ չկար, համ էլ, ճիշտն ասած, ալարեցի ու որոշեցի ընդհանրապես չգրել:
    Իսկ հիմա՝ դու պատճառ դարձար: Շատերի պես, ես էլ եմ սիրում գրառումներդ կարդալ, ինչ անեմ... Մտա, կոպտեցի... Դե, ասեցի, ձեռքի հետ երեխեքին մի երկու բան էլ ես ասեմ...
    Վիստին գրածս այնքան էլ լավ չընկալեցիր, Արամ ջան: Ասածս այն էր, որ մարդ ամեն ինչի մասին սկսում է ինֆորմացիա հավաքել, ելնելով իր նախնական գիտելիքներից այդ մասին, այսինքն, արդեն իսկ որոշակի գիտելիքներ ունենալով: Ինչպես օրինակ դու, ունենալով որոշակի նախնական գիտելիքներ մահվան մասին, մեկ բառով հայտնեցիր քո կարծիքը: Եվ հիմա արդեն, եթե հարյուր տարբեր կարծիքներ լսես նույն թեմայով, ավելի հավակնելու ես նրանց, որոնք մոտ են քո նախնական գիտելիքներին, անկախ նրանից, ճի՞շտ էին քո նախնական գիտելիքները, թե՞ սխալ: Իսկ եթե կարողանայիր մինչև այդ հարյուր կարծիքներին ծանոթանալն ազատվել, դատարկել քեզ քո նախնական գիտելիքներից...

    Հետո, Արամ ջան, երբ ասում ես "փաստարկված բան", - ի՞նչ ի նկատի ունես: Դու ուզում ես, որ ես փաստարկված ապացույց բերեմ, որ մահը՝ լավ բա՞ն է...

    Լրիվ արդարեցված է մահի մասին մեր վատ վերաբերմունքը, չէ՞ որ ցանկացած մահից հետո էլ մենք մեզ վատ ենք զգում, դա մեր համար կորուստ է: Ես չեմ հասկանում էն մարդկանց կարծիքը, ովքեր կարծում են որ մահը սկիզբ է, լավ բան է, կամ եսիմինչ ա, դա կներեք, բայց իմ համար ինքնախաբեւոյթուն է: Մահը` մահ է: Բոլորս էլ գիտեք, որ մահը մեզ ցավ է պատճառում, մենք դրանից տխրում ենք: Վերջ, մահացար` գոնե մնացած բոլորի համար` քո հարզատների, քեզ թանկ մարդկանց համար, կորար, դու չկաս էլ իրանց համար, հիմա կարևոր ա դու կեթաս ուկրանիացի ծտերի հետ սաունայում ամբողջ կյանքդ կապրես, թե կրակների մեջ կվառվես: Մեկ է, քո բոլոր արժեքները քո մահանալուց հետո կորած են, որովհետև էդ արժեքները քո մտերիմների մեջ են, ոչ թե քո: Էն մարդը, որ ոչ մեկին չունի, ինքը իրանով, ա թեկուզ մի մարդ չունի, որին կարող է սիրել, էդ մարդը արդեն իսկ մահացած է:
    Ցանկացած մահ՝ քո մահը չէ, սիրելիս: Եվ ցանկացած մահի դեպքում ցավ ապրում ես ոչ թե դու, այլ քո էգոն: Ցավ ապրում ես ոչ թե մոտիկիդ համար՝ նրա, ում կորցրել ես, - այլ ինքդ քո՝ սիրելիիդ համար, - ինչպե՞ս ես հիմա դու լինելու առանց տվյալ մահացածի... Մոտավորապես նույն վիճակն է ապրում երեխան, երբ կորցնում է սիրելի խաղալիքը:
    Իսկ մի՞թե քո ցավը՝ հակառակ մարդուն է վերաբերվում: Այստեղ տեղին կլիներ օգտագործել այն գրածդ բառի սեռականորեն հակառակ տարբերակը...
    Սևերն, օրինակ, իրենց մեռյալներին երգ ու պարով են ճանապարհում, քանզի համոզված են, որ իրենց մոտիկ մարդը, ազատվելով երկրային փորձություններից, վերջապես տուն է վերադառնում: Դա՝ նրանց կարծիքն է: Իսկ քո կարծիքն է, որ մահը՝ վերջն է:

    Եկ քո խոսքերով հարցնեմ. իսկ դու քո կարծիքի փաստացի ապացույցն ունե՞ս...

    Թե՞ փաստացի ապացույցներն աշխատում են միայն այլ կարծիքների դեպքում:

    Սա՛մ, ի՞նչ ա պետք է մահանաս, որ հետո հասկանաս լա՞վ էր, թե վատ: Ինձ պետք չի ես մահանամ նոր հասկանամ, կյանքը իմն ա, ոնց էլ ես ապրեմ դա լավ ա ու արժեքավոր:
    Ինձ թվաց, որ մենք այստեղ ավելի մահն ենք քննարկում, այլ ոչ թե կյանքը:
    Իսկ եթե կյանքի մասին է խոսքը՝ շատ ճիշտ ես, Արամ ջան, կյանքի յուրաքանչյուր ակնթարթ իր մեջ մեծ արժեքներ է կրում: Բայց դա մարդ հասկանում է հիմնականում, եթե չասենք մահից հետո, գոնե ասենք՝ կյանքի վերջում... Իսկ ընթացքում, հասկանու՞մ ես, այդ արժեքները փոփոխվելու շատ մեծ հակում ունեն...
    Հիշիր, վերջերս էր, որ դու ինքդ, համարյա այս բառերով ինձ ասացիր, որ երեք տարի առաջվա Արամի արժքները լրիվ արժեզրկվել են այսօրվա Արամի աչքերին... Իսկ պատկերացնու՞մ ես, թե քանի այդպիսի երեքտարիներ են քեզ սպասվում և որքան արժեզրկումներ...

    Ջո՞կ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (16.12.2013)

  22. #12
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոտիկ չընդունեցի, Արամ ջան, տխուր ընդունեցի: Եթե մահվան մասին կարծիքդ նամակով ի´նձ գրած լինեիր, - բառ անգամ չէի ասի: Բայց էստեղ... հրապարակայնորեն... Հազար ու մի մարդ է կարդում գրածդ, հազար մտածելակերպի... տարիքի... Դու կուզեի՞ր, օրինակ, որ այս գրածդ տասնհինգամյա քույրիկդ կարդար... կամ մայրդ... կամ տատիկդ...
    Լսիր, իսկ միգուցէ ռուսերենի՞ց ես վատ, որովհետև այսքան ժամանակ դեռևս քո մեջ այդքան ցինիզմ չէի նկատել... կամ էլ հարբած էիր...
    Կներես էլի, նեղացնելու մտքի նշույլ անգամ չունեի, Արամ ջան: Ուղղակի նման բաները համարյա ֆիզիկական ցավ են պատճառում և չասել չէի կարող...
    Սամ էս ի՞նչ ես ասում, սենց բան չեն ասում ապեր, էս ինչ ցավոտ ես ընդունել, գնա բոլոր հեռուստաընկերությունները վառի, գնա բոլոր թարգմանված ֆիլմերը վառի, հանկարծ ձերոնց չթողես կինո նայեն..., էլ ի՞նչ ասեմ...լավ էլի, սենց բան չէի սպասում, որ կասես: Իմաստ չեմ գնտում էս թեմայի մասին խոսալու, համենայն դեպս մենակ էն պատճառով, որ նման գրառում ես արել: Սամ ջան ցավում եմ, ո՞նց էլ էդքան ֆիզիկական ցավերին դիմանում ես:

    Ասածս այն էր, որ մարդ ամեն ինչի մասին սկսում է ինֆորմացիա հավաքել, ելնելով իր նախնական գիտելիքներից այդ մասին, այսինքն, արդեն իսկ որոշակի գիտելիքներ ունենալով: Ինչպես օրինակ դու, ունենալով որոշակի նախնական գիտելիքներ մահվան մասին, մեկ բառով հայտնեցիր քո կարծիքը: Եվ հիմա արդեն, եթե հարյուր տարբեր կարծիքներ լսես նույն թեմայով, ավելի հավակնելու ես նրանց, որոնք մոտ են քո նախնական գիտելիքներին, անկախ նրանից, ճի՞շտ էին քո նախնական գիտելիքները, թե՞ սխալ: Իսկ եթե կարողանայիր մինչև այդ հարյուր կարծիքներին ծանոթանալն ազատվել, դատարկել քեզ քո նախնական գիտելիքներից...

    Հետո, Արամ ջան, երբ ասում ես "փաստարկված բան", - ի՞նչ ի նկատի ունես: Դու ուզում ես, որ ես փաստարկված ապացույց բերեմ, որ մահը՝ լավ բա՞ն է...
    Չէ Սամ, կրկնվեմ եղբայր, մենք շատ բաների մասին ինֆորմացիա ենք հավաքում, նույնիսկ առաց պատկերացում ունենալու դրա մասին: Ես մահվան մասին գիտելիքներ չունեմ: Ես ո՛չ գիտեմ, որ մահանում են ի՞նչ են զգում, ոչ գիտեմ հետո ի՞նչ են զգում, կամ վապշե ինչի՞ց են մահանում: Հլը Սամ ասա էլի, հլը դատարկեմ սաղ էդ կարծիքները, ինձ ասա տենամ ի՞նչ ես ասելու, որ հիմիկվա կառուցված կարծիքիցս տրամաբանական լինի: Սարկազմ չկա գրածիս մեջ, դու ինձ գիտես, եթե մի բան ավելի տրամաբանական ա քան իմը, ես հաստատ կընդունեմ դա:
    Չէ չեմ ուզում փաստարկված ապացույց բերես, որ լավ բան է, ես ուզում եմ ապացույց, որ գոնե թույլ կտա մտածել, որ մահը լավ բան է: Թույլ կտա, այսինքն հիմք կհանդիսանա, անպայման չի դա լինի էդ երևույթի ապացույցը:

    Ցանկացած մահ՝ քո մահը չէ, սիրելիս: Եվ ցանկացած մահի դեպքում ցավ ապրում ես ոչ թե դու, այլ քո էգոն: Ցավ ապրում ես ոչ թե մոտիկիդ համար՝ նրա, ում կորցրել ես, - այլ ինքդ քո՝ սիրելիիդ համար, - ինչպե՞ս ես հիմա դու լինելու առանց տվյալ մահացածի... Մոտավորապես նույն վիճակն է ապրում երեխան, երբ կորցնում է սիրելի խաղալիքը:
    Իսկ մի՞թե քո ցավը՝ հակառակ մարդուն է վերաբերվում: Այստեղ տեղին կլիներ օգտագործել այն գրածդ բառի սեռականորեն հակառակ տարբերակը...
    Սևերն, օրինակ, իրենց մեռյալներին երգ ու պարով են ճանապարհում, քանզի համոզված են, որ իրենց մոտիկ մարդը, ազատվելով երկրային փորձություններից, վերջապես տուն է վերադառնում: Դա՝ նրանց կարծիքն է: Իսկ քո կարծիքն է, որ մահը՝ վերջն է:

    Եկ քո խոսքերով հարցնեմ. իսկ դու քո կարծիքի փաստացի ապացույցն ունե՞ս...
    Չէ Սամ ճիշտ չես ասում, ես կարող եմ ցավ ապրել, օրինակ` ի՞նչ է անելու Մարգոն առանց Սերոժի: Ես կարղ եմ ցավ ապրել, որ իր նման մարդը հեռացավ աշխարհից և այլն: Չեմ ընդունում, չէ՛:
    Չունեմ ապացույց Սամ, չեմ կարա ապացուցեմ, բայց ինչքան էլ որ մեր պատկերացումները սուբյեկտիվ են, ես փորձում եմ մի քիչ գոնե մոտենալ օբյեկտիվությանը: Մենք ի՞նչ փաստեր ունենք, արի մի հատ նայենք իրար հետ:
    Մարդը մահացավ`

    • Ինքը վերացավ աշխարհից, համենայն դեպս են աշխարհից որտեղ մենք ապրում ենք*]Մեր համար դա կորուստ ա, ցավ ա, թեկուզ և էգոի համար:


    Սամ սրանք փաստեր են, որը հերքել չենք կարող: Ու ես` էսքանի վրա հիմնվելով, կարող եմ կարծիք կազմել, կրկնում եմ կարծիք, որ մահը վերջն է` դրանից հետո բան չկա: Նայի Սամ, կրկնում եմ, սրանք իմ կարծիքի փաստացի ապացույցներ չեն, այլ ընդամենը փաստեր են, որոնց վրա էլ, որքան հնարավոր է օբյեկտիվ, փորձել եմ ձևավորել կարծիքս:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեվարքից հետո (օրագիր)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1197
    Վերջինը: 19.04.2024, 22:28
  2. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  3. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  4. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •