Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Կառուցում են, որովհետև տվյալ երկրում այնքան շատ են և միգուցե հարուստ, որ կարող են նման շռայլություն թույլ տալ, որ ցանկացած ժամի գնան, որ ստիպված չլինեն պատարագ մատուցելու համար ժամ խնդրել: Բայց, այնուամենայնիվ, շատ կարևոր դեպքերի համար հայերը զուգահեռաբար օտարների եկեղեցին են ընտրում, օրինակ` գենոցիդի զոհերի հիշատակին մատուցվող պատարագի համար, որովհետև դրանով նաև իրազեկում են օտարներին այդ փաստի մասին: Առանց իմանալու` մարդիկ (կաթոլիկ տեղացիներ, տուրիստներ, միգուցե նաև` թուրքեր) գնում են եկեղեցի ու հոպ... օտար հոգևոր երաժշտություն, անհասկանալի աղոթքներ: Բայց դրա մասին էլ է մտածել օտարը (ինքն է ավանդույթը դրել). եկեղեցում բրոշյուրներ են բաժանվում, որոնցում մեկնաբանվում է, թե ինչ առիթով է պատարագը: Ու ոչ մի կաթոլիկ չի մտածում, թե իր եկեղեցու աուրան փչացավ կամ դժգունեց:

Միգուցե շատերը ասեն` թող ամերիկացին էլ այստեղ իր եկեղեցին կառուցի ու ինչ ուզում է նվագի ու երգի: Բայց ես խիստ կասկածում եմ, որ այդ ժամանակ էլ մի մեծ դեբատ չի սկսվի այս առթիվ, թե` Հայաստանում թող ոչ ոք չփորձի իր "վարկաբեկված" եկեղեցին կառուցել, որ եկեղեցին լինում է այս աուրայով, այս երաժշտությամբ, պետք է մուտք գործել աջ ոտքով, քանի որ ձախով քայլը սկսում են պատերազմի մարդիկ... ամեն նախաձեռնության մեջ էլ բացասական տարրեր կարելի է գտնել: Եթե իրոք ձեր ասած աուրայի հարց կա` բժշկող ու կազդուրող, ապա մշտապես թող մի եկեղեցի տրամադրեն` դրանով չփոխելով մյուս եկեղեցիների աուրաները: Վերջը սիրում ենք աշխարհով մեկ գոռալ, որ առաջին քրիստոնյա ազգն ենք: Դա միայն գեղեցիկ շարադրված միտք չէ, դա նաև պարտավորեցնում է օրինակ` նպաստելու քրիստոնեության տարածմանը, ճիշտ մեկնաբանմանը, քրիստոնյաների պաշտպանությանը, փրկությանը... Ցանկացած քրիստոնյա Հայաստանում պետք է գտնի իր հոգևոր հանգստությունը, եթե այսպես ձևակերպենք: Մանավանդ, եթե իր գործողությունները արմատապես դեմ չեն մեր շահերին ու արժեքներին:
իսկ դու մտածել ես՞ արդյոք թե ինչու ենք մեր երկրում մենք այդքան միատարր: Այսպիսի ուրիշ միատարր երկիր երևի էլ չկա:
սա օբեկտիվ իրականություն է:
մենք շատ վախեցած ենք, ու ու դա ունի իր լիարժեք պատճառները:
մեր նման խաղաղասեր ազգ, շատ քիչ կա աշխարհի երեսին: ու դա արդեն մեր գենետիկայի մեջ է նստած: իսկ խաղաղասերը լինեկը մեծ ճոխություն է: դրա վճարն էլ դա է, որ մենք շատ պատնեշվող ենք արդաքին ազդեցություններից հենց մեր հասարակական կարծիք կոչված հզոր զենքով: եթե դա չլինի, ուրմեն երկու ուղի կա հիմնական, կամ մենք էլ ենք դառնում մարդասպան ազգ մյուսների /մասնավորապաս եվրոպա-ամերիկացիների/ նման, կամ էլ մենք էլ չենք լինում: