Հենց այս պահին մտածում եմ,տեսնես մեր ստացած ամենա հաճելի նվերի մասին թեմա կա՞,թե միայն ամենա ահավորի մասին ենք բացել:Ինչևէ,ես ամենահաճելիի մասին եմ ուզում գրել,հենց նոր ստացա ու անսահման ուրախացա:Արդեն երկրորդ տարին է,որ Նոր տարվա Ձմեռ պապու նվերը ժամանակից շուտ եմ ստանում:Անչափ շնորհակալ եմ, իմ ամենասիրելի ակումբցի:
Սիրում եմ Ակումբն ու ակումբցիներին,չեմ սիրում զեղումների մեջ ընկնել,բայց պիտի ասեմ,կյանքիս ցանկացած պատեհ անպատեք ձախորդությունների ու դժվարությունների ժամանակ, Ակումբի շնորհիվ, ինձ պաշտպանված ու ուժեղ եմ զգում:Չուկ ջան,երախտապարտ ու շատ շնորհակալ եմ քեզանից ու բոլոր ակումբցիներից:Այսքան չէի անկեղծանա,եթե ուրիշ դժգոհությունների հետ չկարդայի,որ հոգնել ես ու ուզում ես փակել Ակումբը:Հենց նման մտքեր ունենաս, ինձ ու իմ նմաններին հիշիր,որ գուցեև ակտիվ չենք,բայց առանց Ակումբի ոչ մի օր չենք կարող ու չենք էլ ուզում ապրել:![]()
Էջանիշներ