Հարգելի Եղիայան, ինձ թվում ա՝ այդքան էլ ազնիվ զբաղմունք չէ արևելահայերեն բառերը սխալ հանելը, նույնիսկ քիչ մը ծիծաղելի է նայվում: Հանգամանքների բերումով այնպես ա ստացվել, որ մեր լեզուն երկու գրավոր տարբերակներ ունի, որոնցից մեկը հիմնված է Պոլսի բարբառի վրա, մյուսը՝ Երևանի կամ Արարատյան ասենք գուցե, դեռ կարող էր էնպես ստացվել, որ Թբիլիսիի բարբառի հիման վրա էլ առանձին գրական տարբերակ զարգանար: Հիմա այդ երկու գրական տարբերակները ինքնուրույն իրարից հեռու զարգացման ուղի են անցնում՝ համալրվում նոր բառերով, բառերը իմաստափոխվում են, երբեմն կորցնում են նախնական իմաստը, ձեռք բերում նոր իմատներ, երբեմն նոր բառեր են ստեղծվում, որոնք գուցե էդքան էլ ճիշտ կամ ամբողջականորեն չեն արտահայտում այն հասկացությունը, որը նշանակում են, բայց հասարակությունը ընդունում ա այդ բառերը, յուրացնում դրանք, ընկալում այն նշանակությամբ, որով նախատեսված է ընկալել: Պետք չէ կռվել, բողոքել, միմյանց ծաղրել: Եկեք սիրենք իրար, ես շատ եմ սիրում արևմտահայերենը. ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ լեզուն ա՝ արևելահայերենից գեղեցիկ, բայց երբ արևմտահայերենի լեզվակիրը սկսում է քննադատել հայերեն լեզվի էն տարբերակը, որով ես եմ խոսում, նույնիսկ վիրավորական ա: Պետք չի տենց: Սիրեք մեր արևելահայերենը էնպես, ինչպես մենք ենք սիրում ձեր և մեր արևմտահայերենը: Մեզ մոտ նույնիսկ մի տեսակ classy ա խոսքի մեջ երբեմն արևմտահայերեն բառեր, շարադասություն, հնչողություն օգտագործելը: Մենք ձեզ սիրում ենք Հայաստանում:![]()
Էջանիշներ