User Tag List

Էջ 143 152-ից ԱռաջինԱռաջին ... 4393133139140141142143144145146147 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,131 համարից մինչև 2,145 համարի արդյունքները՝ ընդհանուր 2277 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #2131
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ բարեհունչ բառ մը չէ «ցաւազատել»-ը:
    Զերծել-ով ունինք արդէն շատ վայելուչ բարդութիւններ՝ ախտազերծել, ականազերծել, վնասազերծել, վարակազերծել, վտանգազերծել, մանրէազերծել եւ այլն:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (06.03.2016)

  3. #2132
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արեւելահայերէնը ունի նաեւ յետայսու (հետայսու) սխալագրութիւնը եւս, որ բաւական կը գործածուի: Անշուշտ արեւմտահայերու մէջ եւս զայն սխալմամբ գործածողներ կան, բայց արեւմտահայ բառարանագիրները տեղ չեն տար անոր:
    Յետ (հետ) յետադրութիւնը կը պահանջէ սեռական հոլով խնդիր, օրինակ՝ յետ մահու, յետ Քրիստոսի, յետ սակարկաութեան եւ այլն: Իսկ «այսու» դերանունը գործիական հոլով է, կը նշանակէ «ասով»: Եթէ անպայման պիտի սրբագրենք այս բառը, ապա պիտի ըսենք՝ յետ այսր կամ յետ ասորիկ: Սակայն ասոնք յանձնարարելի ու կենսունակ կառոյցներ չեն:
    Ունինք շատ վայելուչ այսուհետեւ, այդուհետեւ, այնուհետեւ բառերը, որոնք լայնօրէն գոհացուցիչ են:

  4. #2133
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Եղիայան, ինձ թվում ա՝ այդքան էլ ազնիվ զբաղմունք չէ արևելահայերեն բառերը սխալ հանելը, նույնիսկ քիչ մը ծիծաղելի է նայվում: Հանգամանքների բերումով այնպես ա ստացվել, որ մեր լեզուն երկու գրավոր տարբերակներ ունի, որոնցից մեկը հիմնված է Պոլսի բարբառի վրա, մյուսը՝ Երևանի կամ Արարատյան ասենք գուցե, դեռ կարող էր էնպես ստացվել, որ Թբիլիսիի բարբառի հիման վրա էլ առանձին գրական տարբերակ զարգանար: Հիմա այդ երկու գրական տարբերակները ինքնուրույն իրարից հեռու զարգացման ուղի են անցնում՝ համալրվում նոր բառերով, բառերը իմաստափոխվում են, երբեմն կորցնում են նախնական իմաստը, ձեռք բերում նոր իմատներ, երբեմն նոր բառեր են ստեղծվում, որոնք գուցե էդքան էլ ճիշտ կամ ամբողջականորեն չեն արտահայտում այն հասկացությունը, որը նշանակում են, բայց հասարակությունը ընդունում ա այդ բառերը, յուրացնում դրանք, ընկալում այն նշանակությամբ, որով նախատեսված է ընկալել: Պետք չէ կռվել, բողոքել, միմյանց ծաղրել: Եկեք սիրենք իրար, ես շատ եմ սիրում արևմտահայերենը. ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ լեզուն ա՝ արևելահայերենից գեղեցիկ, բայց երբ արևմտահայերենի լեզվակիրը սկսում է քննադատել հայերեն լեզվի էն տարբերակը, որով ես եմ խոսում, նույնիսկ վիրավորական ա: Պետք չի տենց: Սիրեք մեր արևելահայերենը էնպես, ինչպես մենք ենք սիրում ձեր և մեր արևմտահայերենը: Մեզ մոտ նույնիսկ մի տեսակ classy ա խոսքի մեջ երբեմն արևմտահայերեն բառեր, շարադասություն, հնչողություն օգտագործելը: Մենք ձեզ սիրում ենք Հայաստանում:

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.03.2016), _Հրաչ_ (06.03.2016), Ներսես_AM (07.03.2016), Ուլուանա (06.03.2016)

  6. #2134
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի՛ Շինարար,
    Մեր սէրը նուազ չէ Ձեր ու Ձեր բարբառի հանդէպ, սրան կարող ես լիարժէք հաւատալ: Թող որ ինքս ամբողջ հայերէնը, իր բոլոր արտայայտութիւններով, կը դաւանեմ մէկ ու միասնական լեզու:
    Այսուհանդերձ, սխալ կառոյցներ կը գտնուեն ու կարող են սպրդել ամէն տեղ, եւ տեսաբանի պարտականութիւնն է սրբագրել դրանք եւ զգուղացնել անտեղեակները, ճիշտ այնպէս, ինչպէս չափահասը կ'առաջնորդի անզգուշ մանուկը:
    Ես կ'առաջարկեմ, որ «յետայսուի»-ի մասին հարցնէք Ձեր գրաբարագէտներին, ու նրանք պիտի հաստատեն իմ մտահոգութիւնը:
    Իսկ սխալ կառոյցը պէտք է միշտ խոտելի լինի բոլորըիս համար:
    Մենք եղբայրներ ենք, եւ իբր այդպիսին կը շարադրեմ այս տողերը:
    Ողջ մնաս ու մնաք:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (09.03.2016)

  8. #2135
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելինե՛ր,
    Բանասէր բարեկամ մը ինծի կը հարցնէ, թէ ծանօ՞թ եմ այն քերթուածին, որ կը սկսի հետեւեալ չորս տողերով՝
    Ես գիտեմ շատ անուններ,
    Անուններ կարճ ու երկար,
    Սիրուն, քնքուշ անուններ
    Տղայի ու աղջկայ...
    Կ'ղաչեմ, եթէ գիտցող կայ սրա հեղինակի անունը, թող բարեհաճի անյապաղ տեղեկացնել:
    Կանխայայտ շնորհակալութիւն:

  9. #2136
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի՛ Շինարար,
    Մեր սէրը նուազ չէ Ձեր ու Ձեր բարբառի հանդէպ, սրան կարող ես լիարժէք հաւատալ: Թող որ ինքս ամբողջ հայերէնը, իր բոլոր արտայայտութիւններով, կը դաւանեմ մէկ ու միասնական լեզու:
    Այսուհանդերձ, սխալ կառոյցներ կը գտնուեն ու կարող են սպրդել ամէն տեղ, եւ տեսաբանի պարտականութիւնն է սրբագրել դրանք եւ զգուղացնել անտեղեակները, ճիշտ այնպէս, ինչպէս չափահասը կ'առաջնորդի անզգուշ մանուկը:
    Ես կ'առաջարկեմ, որ «յետայսուի»-ի մասին հարցնէք Ձեր գրաբարագէտներին, ու նրանք պիտի հաստատեն իմ մտահոգութիւնը:
    Իսկ սխալ կառոյցը պէտք է միշտ խոտելի լինի բոլորըիս համար:
    Մենք եղբայրներ ենք, եւ իբր այդպիսին կը շարադրեմ այս տողերը:
    Ողջ մնաս ու մնաք:
    Սխալ կառույցները կարող են ժամանակի ընթացքում դառնալ ճիշտ՝ մտցնելով նոր կանոններ:
    Լեզուները եղել ու շարունակում են մնալ կենդանի օրգանիզմներ: Եթե տվյալ բառը լեզվի մեջ մտել է, դարձել է խոսակցական լեզվի անբաժանելի մաս, եթե այն տեղ է գտել բառարաններում, եթե լայնորեն գործածվել է մամուլում, եթե ժամանակակից ու ոչ ժամանակակից հայ գրողները այն կիրառել են ստեղծագործություններում, եթե թարմանիչներն օգտագործել են իրենց թարգմանություններում, ապա այդ բառն արդեն լիարժեք ճիշտ բառ է դարձել:

    Տեսբանը կարող է ընդամենը լեզվական վերլուծություն անել ու ասել, որ սկզբնավորման ժամանակ այն առաջացել է սխալ կազմությամբ, բայց այսօր ինքն արդեն ճիշտ բառ է:

    Իսկ բառարանագետները պարտավոր են այդ բառը ներկայացնել բառարաններում, թեկուզ նշելով, որ սկզբնավորման ժամանակ այն առաջացել է սխալ կազմությամբ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (09.03.2016), Աթեիստ (13.03.2016), Շինարար (09.03.2016)

  11. #2137
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարկինը այսքան լայն բանալն ալ խոհեմութիւն չէ, այլապէս լեզուն շատ շուտ կ'ողողուի խոտան բառերով: Ինչ կը վերաբերի յէտայսու-ին, ապա Աղայեան զայն կը նկատէ «հնացած» եւ կու տայ «այսուհետեւ» հոմանիշը: Սուքիասեանի հոմանիշներու բառարանը կը դնէ՝ «Տե՛ս այսուհետեւ», այսինքն՝ չ'ընդունիր զայն, իսկ Ակադեմիայի քառահատորը ոչ իսկ տեղ կու տայ անոր:
    Ահա այսպիսի «բառ»-ի մը դէմ է որ նկատողութիւն ըրած եմ:

  12. #2138
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ինչպե՞ս է հնչում հայերեն "Крестный путь" արտահայտությունը...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #2139
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ինչպե՞ս է հնչում հայերեն "Крестный путь" արտահայտությունը...
    Խաչի ճանապարհ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.03.2016), Sambitbaba (31.03.2016)

  15. #2140
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Խաչի ճանապարհ:
    Դե, սա բառացի թարգմանությունն է... Շնորհակալ եմ, իհարկե, Լեո ջան, բայց, հաշվի առնելով, որ դա աստվածաշնչյան այն ճանապարհի անունն է, որով Հիսուս տանում էր իր խաչը, ինձ թվում է, որ կարող է կոնկրետ, արդեն ինչ-որ կերպ հաստատված արտահայտություն լինել:

    Ասենք, օրինակ, խաչելության ուղի կամ ճանապարհ...

    Չգիտեմ, կարող է և հենց ասածդ է, որ կա: Ուղղակի եթե գիտես հաստատ, ասա, խնդրում եմ, լա՞վ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #2141
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, սա բառացի թարգմանությունն է... Շնորհակալ եմ, իհարկե, Լեո ջան, բայց, հաշվի առնելով, որ դա աստվածաշնչյան այն ճանապարհի անունն է, որով Հիսուս տանում էր իր խաչը, ինձ թվում է, որ կարող է կոնկրետ, արդեն ինչ-որ կերպ հաստատված արտահայտություն լինել:

    Ասենք, օրինակ, խաչելության ուղի կամ ճանապարհ...

    Չգիտեմ, կարող է և հենց ասածդ է, որ կա: Ուղղակի եթե գիտես հաստատ, ասա, խնդրում եմ, լա՞վ...
    Իմ դուրը չի գալիս «խաչի ճանապարհ» տարբերակը, բայց ինքը լայնորեն տարածված տարբերակ ա։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #2142
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, սա բառացի թարգմանությունն է... Շնորհակալ եմ, իհարկե, Լեո ջան, բայց, հաշվի առնելով, որ դա աստվածաշնչյան այն ճանապարհի անունն է, որով Հիսուս տանում էր իր խաչը, ինձ թվում է, որ կարող է կոնկրետ, արդեն ինչ-որ կերպ հաստատված արտահայտություն լինել:

    Ասենք, օրինակ, խաչելության ուղի կամ ճանապարհ...

    Չգիտեմ, կարող է և հենց ասածդ է, որ կա: Ուղղակի եթե գիտես հաստատ, ասա, խնդրում եմ, լա՞վ...

    Հաստատ չեմ կարող ասել, բայց ինձ միայն էս տարբերակն է հայտնի, ուրիշ որևէ կերպ չեմ լսել կամ հանդիպել գրականության մեջ:

    Օրինակ էս վիդեոյում հենց «Խաչի ճանապարհ» է կոչվում: Ու քանի որ տեսանյութն էլ Շողակաթ հեռուսաընկերությունն է պատրաստել, ապա կարծում եմ, որ սա հենց հայերեն ընդունված տարբերակն է:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 31.03.2016, 15:43:

  18. #2143
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լեո ջան, Արտ ջան, շատ-շատ շնորհակալ եմ: Փաստորեն, հենց այդպես էլ կա... Ինձ էլ դուր չի գալիս, բայց ինչ արած...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. #2144
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    27
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարենքիմա թե պարենխիմա ?

  20. #2145
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Պատենքիմա, «խ»-ն ռուսերենից ա եկել։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 143 152-ից ԱռաջինԱռաջին ... 4393133139140141142143144145146147 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •