Ի՞նչ եք զգում սիրելուց, ինչպե՞ս հասկանալ, թե սիրում ես ՆՐԱՆ…
Ի՞նչ եք զգում սիրելուց, ինչպե՞ս հասկանալ, թե սիրում ես ՆՐԱՆ…
sharick (24.03.2013)
Դժվար հարց է
Հաճախ մեզ թվում է սիորւմ ենք, սակայն պարզվում թ, որ դա սեր չէ և/կամ հակառակը:
Երևի իսկական սիրո ժամանակ առկա կլինեն բոլոր այն հատկանիշները, որոնք լինում են սիրահարվածության ժամանակ, օրինակ անհագ ցանկությունը տեսնել ՆՐԱՆ, խոսալ ՆՐԱ հետ, շրջապատում գրեթե ամեն ինչ հիշեցնում է ՆՐԱՆ և համապատասխան հուշեր/խոհեր արթնացնում (այդպիսի դեպքերում ՆՐԱ անունը նույնիսկ ռադիոյով եմ լսում), սիրտդ թրթռում և հաճելի հուզմունքով է լցվում ՆՐԱ ներկայության ժամանկ, դե երևի սերը տարբերվում է սիրահարվածությունից երբ այս ամենը չի անցնում ժամանակի ընթացքում
![]()
Եթե անընդհատ մտածում ես նրա մասին , սիրտդ թրթռում է նրա ներկայությամբ , չես կարողանում խոսքեր գտնել նրա հետ խոսելուց , ուրեմն սիրում ես նրան , կամ էլ նա ձեր տարածքի Զինկոմն ա :
Chilly (17.03.2009)
Ստացվում է, որ քանի դեռ զգացմուքներդ կան, ուրեմն սեր է, հենց անցան, ուրեմն սիրահարվածություն էր: Ինքնաարդարացման շատ հարմար տարբերակ է:
Իմ կարծիքով մարդիկ իդեալականացնում են սերը, համարելով որ այն հավերժ է:
Փորձեք հիշել, վերջին անգամ երբե՞ք նման բան հանդիպել: Իմ կարծիքով սերը բնազդային մի երևույթ է, մարդկանց իրար կապելու համար: Ժամանակի ընթացքում այն անցնում է, իսկ կապը մնում:
Այդ դեպքերում, երբ կապը չի հաստատվում, համարում են, որ դա ոչ թե սեր էր, այլ "սիրահարվածություն":
Հիշեք հին ռուսական խոսքը. "С глаз долой, из сердца вон". Էլ ի՞նչ հավերժ զգացմունքի մասին է խոսքը:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ելնելով քո խոսքերից, հեռավորությունը միշտ բացասական է անդրադառնում սիրո վրա: Սակայն երբեմն սերն այդ դեպքում ավելի է ամրապնդվում: Guest-ն այդ կարող է հաստատել… Ու այդպիսի քննարկումներ արդեն առկա են այստեղ
Ու մի՞գուցե սերն արժե, որ իրեն իդեալականացնեն![]()
Ահա պատասխանը.
Երբ ուզում ես ամուր գրկել ու քո սրտին սեղմել նրան և դա կիրք ու մարմնային ցանկություն չէ, այլ հոգու ու սրտի ջերմագին պահանջ՝ նշանակում է սիրում ես:©ihusik
Лучше Гор могут быть только Горы.
Մեզ միշտ թվում է, որ մեր առաջին սերը վերջինն է, իսկ վերջինը` առաջինը:![]()
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
Tig (05.03.2009)
Համաձայնելով վերևում արտահայտված կարծիքներին (միաժամանակ կասկածի տակ առնելով միայն Աթեիստի տեսակետը)՝ ավելացնեմ, որ եթե մարդը թեկուզ չնչին չափով կասկածում է, որ սիրում է, ուրեմն չի սիրում։ Սիրելու դեպքում նման կասկածներ չեն լինում, հավատացեք։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
երբ նրան տեսնելիս սիրտդ սկսում է նորմալից արագ բաբախել ,երբ նրա ամեն շարժուձևը համարում ես իդելական ու ամենակարևորը ,երբ քո հակառակ սեռի այլ ներկայացուցիչները քեզ չեն հետաքրքրում ,բացի նրանից ,ուրեմն սիրում ես նրան կամ մինչև մազերիդ ծայրը սիրահարված ես:
դժվար է ասել թե ինչպես հասկանալ... հասկանալ պետք չէ, պարզապես դա պետք է զգալ... ով որ գոնե մեկ անգամ սիրել է, կհասկանա... դա սրտով են զգում
իսկ եթե սկսում ես մտածել «Սիրու՞մ եմ թե՞ չէ»... «Իսկ ի՞նչն եմ իր մեջ սիրում» … ուրեմն սեր չկա
սերը մահանում է այն ժամանակ, երբ փորձում ենք նրան բացատրություն կամ պատճառ գտնել...
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
իսկ երբ սիրում են , հասկանում են? իմ կարծիքով սերը մի մակարդակ ավելի խորն է գիտակցության մակարդակից, ուստի կարող ենք սիրել հասկանալու ընթացքը բայց ոչ հասկանանք սիրելու ընթացքը ..
...
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Սեր միանշանակ ամեն դեպքում էլ կա: Նայած, թե դու այդ սիրուց ինչ ակնկալիքներ ունես: Սերը կարող է լինել հանդարտ, առանց պոռթկումների, վայէջքների ու վերելքների, այսինքն միապաղաղ ու հանգիստ հարաբերություն: Սակայն դա չի նշանակում, որ տվյալ դեպքում սեր չկա: Ուղղակի այսպես է կոնկրետ այդ անձնավորության հետ ՍԵՐԸ դրսևորվում:
Մեկ այլ անձնավորության հետ կարող է լրիվ այլ մակարդակի վրա սերը լինել՝ կրքոտ, բուռն, միշտ շիակացած մտնոլորտում, երբ մարմնիդ ամեն մի բջիջով նրան ես ուզում: Այս դեպքում էլ սերը այսպես է դրսևորվում:
Ուրեմն ասել, թե առաջին կամ երկրորդ դեպքում սիրահարվածություն է, թե ոչ, սխալ կլինի ասել:
Նախ պետք է քո մեջ փնտրես, թե դու ինչ տեսակի սեր ու հարաբերությու ես ուզում ստանալ, քանի որ ինչպես ասացի, տարբեր մարդկանց նկատմամբ տարբեր տեսակի սեր ես տածում: Խոսքս բոլորովին այն սիրո մասին չէ, որ ասենք տածում ես ծնողի, երեխայի, կամ էլ հայրենիքի նկատմամբ: Տղամարդ-կին հաաբերության մասին է խոսքը: Երբեք նույն սերը չես կարող զգալ երկու տարբեր մարդկանց նկատմամբ: Սերը միշտ տարբեր է լինում:
Իսկ թե ինչպես տարբերել սիրահարվածությունն ու սերը, դժվար է այդ սահմանը գտնել: Ամեն ինչ կախված է հարաբերությունների ընթացքից, քանի որ սիրահարվածությունը դա լոկ սիրո նախնական էտապն է… այսինքն այն ոչ այլ ինչ է, քան սեր: Կախված նրանից, թե ձեր հարաբերությունները ինչպես կընթանան, սիրահարվածությունը կվերածվի սիրո: Այսինքն ցանկացած դեպքում ՍԵՐԸ առկա է: Ամեն ինչ կախված է ձեր երկուսի ցանկությունից ու հետագա արարքներից, որ այն աճի սիրո: Նույնիսկ երբ դուք դա կոչում եք "սիրահարվածություն", այս դեպքում էլ եք սիրում: Համենայն դեպս իմ անձնական կյանքի փորձը այդ է ապացուցում: Չգիտեմ որքանով կարողացա ասելիքս պարզ շարադրել…![]()
Tig (05.03.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ