Քանի որ ռուսական ասացվածք է, այսպես քիչ ավելի լավ է հնչում.
"С глаз долой, из сердце вон..."
Ի՞նչ եք կարծում, այս տողերում կա՞ ճշմարտություն: Իսկապե՞ս ժամանակն ու տարածությունը կարող են բթացնել խոր զգացմունքները, թե՞...![]()
Քանի որ ռուսական ասացվածք է, այսպես քիչ ավելի լավ է հնչում.
"С глаз долой, из сердце вон..."
Ի՞նչ եք կարծում, այս տողերում կա՞ ճշմարտություն: Իսկապե՞ս ժամանակն ու տարածությունը կարող են բթացնել խոր զգացմունքները, թե՞...![]()
Ինչ ճիշտն ա, ճիշտն ա, դա անհնար ա, որ ժամանակն ու տարածությունը իրենց ազդեցությունը չունենան մարդու վրա, քանի որ մարդն այնպիսի էակ է, որ հարմարվում է ամեն ինչի և կարող է համակերպվել նաև այդ մտքի հետ: Սակայն սա էլ միանշանակ չէ, շատ հնարավոր է, որ լինի հակառակը, ինչքան հեռու, այնքան ավելի ցանկալի: Այնպես որ, սա կախված է կոնկրետ մարդուց, բայց մեծամասամբ տեղի ունենում առաջինը:
Հ.Գ. Այս թեման լավ կլիներ, որ բացվեր "Հոգեբանություն" բաժնում:
Лучше Гор могут быть только Горы.
Ժամանակն ու տարածությունը գալիս են ապացուցելու զգացմունքների իրականությունը: Եթե սեր գոյություն ունի, ապա ժամանակի և տարածության գործոնների ազդեցության տակ այն ցավագին կերպով կտանջի սիրեցյալին ու կխորացնի զգացմունքները, իսկ եթե այն բացակայում է, ապա շատ չնչին ժամանակում ամեն ինչ շատ արագ կմոռացվի:
Ժամանակն ու տարածությունն այն գործոններն են, որոնք իսկական փորձության են ենթարկում սերը։ Իմ կարծիքով, եթե զգացմունքը չի դիմանում ժամանակի ու տարածության փորձությանը, ապա այն իսկական չէ, այսինքն՝ դա կարող է լինել հրապուրանք, սիրահարվածություն, համակրանք, բայց ոչ սեր...Ի դեպ, շատ մարդիկ, որոնք չեն կարողանում հստակ կողմնորոշվել իրենց զգացմունքների հարցում, հենց այդպես են հայտնաբերում՝ սիրում են տվյալ անձնավորությանը թե ոչ։
Մի աֆորիզմ հիշեցի.
Բաժանությունը սիրո համար նույնն է, ինչ քամին կրակի համար. թույլին այն հանգցնում է, իսկ ուժեղին՝ էլ ավելի բորբոքում։![]()
Ռ. Բյուսի
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Զգացմունքները ենթարկել փորձության, իմ կարծիքով պետք է միայն այն դեպքում, երբ զգում ես, որ համոզված չես դրանց մեջ: Իսկական զգացմունքերը կարող են դիմանալ մի շարք դաժան փորձությունների, բայց ամեն ինչ էլ եթե ենթարկվում է պարբերական ու երկարատև ազդակի ներգործությանը, նրան սպասում է միայն մի վերջաբան, որը ափսոս հուսադրող չէ:
Համոզված եմ, որ հեռավորությունը կարող է շատ բան փոխել...
...ներկերս վերջացել են...
իմ տեղն արդեն վերևում ամեն ինչ ասվեց, հատկապես աֆորիզմով ...
նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...
Իսկ ես կարծում եմ, որ ցանկացած զգացմունք բթացնում են ժամանակն ու տարածությունը: Խոսքս ոչ թե կարճ՝ օրերի, ամիսների, այլ երկար ժամանակի՝ տարիների մասին է: Ու խնդրում եմ մի ասեք, թե եթե բթացնում է, ուրեմն սեր չէ: Ես ընդհանրապես ցանկացած սիրո մասին եմ խոսում… անգամ ծնողական ու որդիական: Ու չասեք, թե այդպես չէ մինչև սեփական մաշկի վրա չզգաք:
Չէ, ընկերս, ի վերջո ամեն ինչ էլ անցնում ա, հարցն ուղղակի ժամանակի տևողության մեջ ա: Ու հաճախ նույնիս զգացմունքների տևականությունը կապ էլ չունի դրանց ուժի հետ: Կարող ա, որոշ դեպքերում, մի զգացմունքի ծայրահեղ ուժեղ պոռթկումը ավելի արագ անցնի, քան նույնիսկ ժամանակի ընտացքում կապվացությունից առաջացաց որևէ զգացում: Բյուսիյի խոսքերն ընդհամենը սիրունիկ-միրունիկ ռոմանտիկ խոսքեր են: Իհարկե, անցնելը չի նշանակում, որ ընդհանրապես կորում են ու վերջ, ուժեղ զգացմունքը ամեն դեպքում իրա հետքը ինչ որ ձևով թողնում ա:
համաձայն եմ այդ մտքի հետ…![]()
Ես կփորձեմ այս հարցին պատասխանել մեր մեծերի ստեղծագործություններից վերցրած տողերով, իսկ մեկ ուրիշ անգամ կգրեմ իմ կարծիքը:![]()
Թե աչքերս քեզ որոնեն,
Ես կփակեմ մութ կոպերով,
Որ աշխարհում քեզ չտեսնեն,
Որ աշխարհում քեզ չտեսնեն:
Երբ խենթ լեզուս անունդ տա,
Ես կսեղմեմ ատամներով,
Որ անունն իսկ չշշնջա,
Որ անունն իսկ չշշնջա:
Բայց երբ սիրտս, սիրտս է ուզում
Առնել քեզ ձեռքերիս մեջ,
Ինչով փակեմ սրտիս լեզուն,
Սրտիս լեզուն ինչով փակեմ…
Ինձնից հեռու էր նա՜:
Ինձնից հեռու էր նա՜:
Ում ես հազա՜ր անգամ անվանել եմ կյանքում. «Իմ
մոտիկըս»:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Գիտեք...Երբեմն մարդիկ այդ ասացվածքը ուղղակի որոշում են դարձնում, ճակատագրական հարցի լուծում: Դա պատահում է, երբ նրանք այլևս ելք չեն գտնում ստեղծված իրավիճակից: Իսկ վերջիններս տարբեր են լինում. օրինակ՝ անպատասխան սեր, կամ ինչ-ինչ պատճառներով՝ անհնարին սեր : Չեմ կարծում, թե զգացմունքները անհետ կորչում են, անշուշտ այդ լուծումը խոր վերք է թողնում մարդու հոգում: Բայց իրոք, այդ ասացվածք-որոշումը երբեմն միակ բանն է մնում անելու, որպեսզի նման իրավիճակում հայտնված մարդը կարողանա շարունակել ապրել...
Հաճախ է լինում, երբ մենք ստիպած ենք հրաժեշտ տալ մեր սիրելի, հարազատ մարդուն՝բարեկամի, ազգականի, անգամ շատ սիրելի մարդու, որին ավելի շատ կուզենայինք տեսնել մեր կողքին, քան մեկ այլ տեղ, բայց… Եվ հրաժեշտից հետո երբեք չի դադարում մեր հոգում ապրել այն ջերմ զգացողությունը, որ ունենք տվյալ անձի նկատմամբ:Շարունակում ենք ապրել այդ անցած հիշողություններով, վերհուշով: Իհարկե, տարիներն անում են իրենց գործը, կամաց- կամաց այդ հիշողությունները դառնում են հուշ:Իսկ հուշերը դա այն հիշողություններն են, որոնք հիշելիս այլևս չեն հուզում քեզ:Եվ տարիների փոշին նստելով մեր հիշողության վրա, մենք դրանք հիշում ենք ավելի ուշ-ուշ , ավելի հանգիստ: Ավելի հեշտ է այդ հիշողությունից- հուշ անցումը, եթե քո կյանքում կա հետաքրքրություն, կա առաջ տանող ուժ: Բայց չեմ կարծում, որ այդ անցյալի հետ հանդիպումը լինի առանց հուզմունքի: Անգամ տարիների փոշին չի կարող փակել մեր հոգու աչքերը և թույլ չտան նորից զգալ այն, ինչ զգացել ենք անցյալում…
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Վերջին խմբագրող՝ Մանոն: 04.04.2007, 16:12:
Այսպիսի թեմաներից, ես նույնպես տխրում եմ:![]()
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Միգուցե տարորինակ թվա ասածս ,բայց ես սեփական փորձից ելնելով վստահորեն կարող եմ ասել վոր հեռավորությունը միայն ուժեղացնում է սերը կամ ավելի ճիշտ սիրո օբյեկտը դառնալով անհասանելի մեծանում է ձկտումը դեպի նա:Անձամբ ես սիրում եմ մեկին ում չեմ տեսել արդեն երկու տարի ու վստահ եմ վոր եթե հնարավորություն ունենայի այս երկու տարիների ընթացքում լինել իր կողքին հաստատ ետքան մեծ չեր լինի ձկտումը դեպի նա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ