ժողովուրդ ով կարա ասի շոշափող լառւմե ինչա?![]()
ժողովուրդ ով կարա ասի շոշափող լառւմե ինչա?![]()
Հավանաբար ֆիզիկայի հետ առընչվող շատ մարդկանց մոտ հարցեր են առաջանում, որոնց պատասխանը գտնելիս նրանք այս կամ այն չափով դժվարանում են: Եթե այդպիսի ընդհանուր հարցեր կունենաք, գրենք այստեղ և հնարավորինս փորձենք պատասխանել:
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 09.01.2008, 15:41:
Лучше Гор могут быть только Горы.
Հարաբերականության տեսությունը ճիշտա??? Թե Էյնշտեյնը սաղիս հարիֆացրելա ինքը հարստացել
(կես կատակ կես լուջ հարցա, ադմիններ կարող եք հեռացնել եթե չի համապատասխանում թեմային)
Մոդերատորական: Հարաբերականության տեսությունը քննարկելու համար կա համապատասխան թեմա: Մյուս անգամ հարցադրումները կատարելուց եղեք ավելի ուշադիր:
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 09.01.2008, 16:39:
աութսայդերների մեջ աութսայդեր
Կներեք, մի հարց եմ ուզում տալ: Ինչի՞ց է, որ տաք ջուրը ավելի արագ է սառչում սառը ջրից: Թե սխալվում եմ, այդպիսի բան չկա: Ակնհայտ է, որ եթե ունենք 10 աստիճան և 90 աստիճան ցելսիուսում գտնվող ջուր, ապա եթե ստեղծենք պայմանններ, որ դրանք բյուրեղանան, ապա նախքան բյուրեղացումը տաք ջուրը շատ ավելի շուտ կսառչի, քան սառը: Բացատրեք, խնդրեմ:
Лучше Гор могут быть только Горы.
Տաք ջուրը ավելի շուտ սառչել չի կարող, քանի որ ունի շատ ավելի մեծ ջերմաքնակ: Իսկ պրոցեսը ավելի արագ ընթանումա, որովհետև արագ շարժվող մոլեկուլները բախվում են դանդաղ շարժվողներին և նրանց կինետիկ էներգիաները քչանում է: Իսկ դանդաղ շարժվող մոլեկուլների և համեմատաբար ավելի դանդաղ շարժվող մոլեկուլների բախումների թիվը քիչ է, դրա համար էլ պրոցեսը դանդաղ է ընդհանում:
Չգիտեմ ինչքանով եմ ճիշտ, ուզում էի իմ մոլեկուլային-կինետիկ տեսության իմացությունը ստուգեի, անցած տարի սաղ ղազարյանը գրել եմ, չգիտեմ ինչի համար, մեկա քննությանը չկար
![]()
Վերջին խմբագրող՝ _DEATH_: 17.01.2008, 22:02:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Լուցկու կրակը խիա դեպի վեր վառվում:
Ժողովորդ ջան, երեկ երեկոյան եղբայրս ինձ տվեց մի աստղաձև, խմորից գունդ, գունդը շրջապատված էր ինչ որ ցիցերով: Ինձ առաջակեց ամբողջ ուժով գետնին խփեմ, ու որ իր ասելով ոչինչ չի լինի` ու չեղավ...չգիտեմ ոնց
Խնդրում եմ, մեկը կա որ կարող է բացատրել այս երևույթը ?
Շնչեք...
Փողով չի
Գոյություն ունեն այպես կոչված «ոչ նյուտոնական հեղուկներ»: Դրանք դրսեւորում են միաժամանակ համ հեղուկի համ պինդ մարմնի հատկություններ: Ընդ որում պինդ մարմնի հատկությունները հաճախ դրսեւորվում են ֆիզիկական ուժի ազդեցության տակ՝ այսինքն հանգիստ վիճակով դա կարող է լինել թանճր հեղուկ, իսկ ուժի ազդեցության ժամանակ պնդանում է:
Այդպիսի հեղուկ է հանդիսանում եգիպտացորենի խմորը: Գուցե հենց սա լինի պատճառը...
Իդեպ՝ ահա եւ մի քանի տեսահոլովակ ասածիս թեմայով...
http://www.youtube.com/watch?v=hvJikar9Vqk
http://www.youtube.com/watch?v=f2XQ97XHjVw
?
Ծողովուրդ ջան ֆիզիկայից հարցի եմ հանդիպել և ակնկալում եմ ձեր օգնությունը Խնդիրը ռուսերենով է(Մոդեռատորներ ներողամիտ եղեք)
В начале прошлого века английский ученый Джоуль впервые установил закон сохранения энергии. Ему удалось, экспериментально доказать, что механическая энергия переходит в тепловую, тепловая в механическую в эквивалентных соотношениях. Баланс сходился всюду: химическая энергия превращалась в тепловую или сначала в электрическую, а затем в тепловую, электрическая энергия в химическую, а затем в тепловую. Многочисленные опыты проверяли и перепроверялись. Перед вами описание опыта, проведенного Джоулем, по измерению перехода потенциальной энергии силы тяжести в тепловую при падении свинцовой дроби. горсть свинцовой дроби помещалась в закрытую картонную трубку и быстро переворачивалась так, что чтобы дробь пролетела всю высоту трубки. Трубку резко переворачивали подряд порядка 50 раз. После этого дробь высыпали в картонный стаканчик. Ртутным термометром измеряли температуру дроби до и после о
Почему Джоуль пришел к выводу, что оптимальное число переворотов трубки 50?
Как можно усовершенствоват
Մոդերատորական։ Խուսափեք օտարալեզու գրառումներից։ Հաշվի առնելով բաժնի և թեմայի յուրահատկությունը՝ այս անգամ գրառումը չի ջնջվում։
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 26.09.2008, 13:45:
Մարդու հետ Մարդ,Դևի հետ Դև:
Հարգելի ֆիզիկներ,ճիշտա կարդացի լրիվ ու նենց հասկացա ստեղ հարցերին քիչ են պատասխանում,հիմա ես էլ հարց ունեմ
Սենց մի բան եմ նկատել էս վերջերը.մտնում են բաղնիք,վաննայի ջուրը շարժվումա:Կարողա ասեք, ուժեղ ես բացում դուռը կամ նման բան,բայց ասեմ,որ տանը ոչ մի ձայն չի լինում,մարդ չկա բացի ինձնից ու տենց էլի... Հիմա կասեք էդ խիա ալիքներ անելով ջուրը շարժվում???![]()
Лучше Гор могут быть только Горы.
բանն այն էլ որ ջուրը(ինչպես նաև շատ հեղուներ) օժտված են մի յուրահատուկ հատկությամբ, որը կոչվում է հոսելիություն այսինքն ջրի յուրաքանչյուր շերտ շարժվում է մյուս շերտի նկատմամաբ, իհարկե արտաքին ուժերի(ազդեցությունների) դեպքում։ այդ ազդեցությունների մի դրսեվորում էլ վաննայի դուռը բացելուց, կամ փակելուց առաջացած օդի տատանումներն են, որը ազդում է ջրի միայն վերին շերտերի վրա,սիկ եթե օդի տատանումների լայնույթը լինի ավելի մեծ, ապա տատանումը կսկսի հաղորդվել ջրի ավելի խորը շերտերին։ բայց եթե ավելի խորը դատենք, ապա այստեղ աշխատում է ՌԵԶՈՆԱՆՍԻ ԵՐԵՎՈՒՅԹԸ
Վերջին խմբագրող՝ aerosmith: 28.11.2008, 17:19:
Շատ շնորհակալ եմ,գնամ էլի մեր տան ծակուծուկերը ուսումնասիրեմ,գամ հարցեր ուղղեմ Ձեզ հարգելի ՖԻԶԻԿՆԵՐ.![]()
այսպիսի մի հարց ունեմ, չնայած ֆիզիկայից ահագին պաշար ունեմ, բայց մի բան չեմ կարողանում հասկանալ, ինչու է որ ինֆրակարմիր տիրույթի ճառագայթները ֆոտոխցիկը, կամ ել տեսախցիկը կարողանում է տեսնել, իսկ մեր անզեն աչքը ոչ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ