Հարգելի Lion,

Դու համոզված ես, որ.

1) ես գործածում եմ տրյուկներ անազնիվ քայլերս ծածկելու համար
Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
ես հետևողականորեն մերկացրեցի քո քարոզչական հնարքները: Սենց ասենք, դա տրյուկը փրկելու տրյուկ էր, բայց դա էլ ինձ մոտ չի անցնի
Կրկին համբերատարորեն և անվրդով ասում եմ, որ ես ոչ մի տրյուկ չեմ կիրառում: Ավելին, եթե դու անկեղծորեն՝ երրորդ, չեզոք մարդու աչքերով նայես այս թեմայում վերջին սեփական գրառումներիդ և դրանց նայես այնպես ինչպես նայել ես իմ գրառումները, ապա կգտնես նմանատիպ տրյուկներ, որոնցից ոմանք նույնիսկ բավական անազնիվ են: Եթե կրկնեմ քո իմ գրառումները քննելու ռազմավարությունդ, ապա բավական խոցելի և անելանելի վիճակում կհայտնվես, իսկ որոշ գրառումներիդ տակից ընդհանրապես չես կարողանա դուրս գալ։

Ես դրանք սկզունքորեն չեմ մեջբերում: Եթե պատճառը հասկանաս դա շատ բան կասի քո մասին: Իսկ եթե չհասկանաս, ապա տրյուկներիս ռեպերտուարը կկարողանաս ևս մեկով ավելացնել:

2) Եհովայի վկաները ինքչան էլ լավ բան անեն, միևնույն է դա կեղծ է
Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
անելով մեկ լավ քայլ, Եհովայի վկաները դրանով "կուտ են տալիս" և բավարար հիմքեր են ստեղծում հետագայում նույն այդ պետությանը ավելի մեծ վնաս հասցնելու համար:
Եհովայի վկաները բարեխիղճ քաղաքացիներ են, հարգում են իրենց համաքաղաքացիներին և մերձավորին: Հարգում են կառավարություններին: Իսկ դու դրա մեջ տես դավադրություն կամ ցանկացած այլ բան: Քո իրավունքն է, Լիոն:

3) իմ լավ արարքները անում եմ՝
Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
դու դա անում ես պարզ հոգեորսության նպատակներով: Այսինք, կիրառելով Կոմիտասի տաղանդն ու հմայքը, թաքնվելով այն բանի թիկունքում, որ Կոմիտասը ներկայացնելով ներկայանում ես որպես. "իսկական հայ" և հաղթահարում մարդկանց մոտ եհովականների ապազգային կերպարի նկատմամբ տածած զզվանքը, դու հաղթահարում ես իրենց պաշտպանական մեխանիզմները և ձգտում նրանց գցել քո ցանցը
Փաստորեն մեկ շաբաթ առաջ, ինչ ես անում էի լավ էր և երբեմն էլ վարկանիշներիդ և գովասանքիդ արժանի, բայց այդ նույն լավ բաները մեկ ակնթարթում դարձան ստոր, ապազգային քայլեր զուտ այն պատճառով, որ դու իմացար իմ կրոնական պատկանելիությունս։ Լոգիկադ սպանող է։

Հենց իմ անձի քո այս և նախորդ վերլուծությունները շատ լավ ցույց տվեց այս թեմայում քո դատողության կոմպիտենտության աստիճանը, վերլուծություններիդ արժանահավատությունը և ծայրահեղականությանդ աստիճանը: (յուրաքանչյուր տրամաբանություն ու գոնե մի գրամ ազնվություն ունեցող մարդ կարող է տեսնել և հասկանալ)։

Եթե՝
Ա) իմ՝ քո նկարագրած աստիճան ստորությունս հասկանում ես,

Բ) վկաների մասին իմ բերած հարցերի գերակշռող մեծամասնությանը այդպես էլ չպատասխանեցիր, այլ փոխարենը նույնիսկ ընդունածդ լավ արարքները ներկայացրեցիր, որպես դավադրություն,

Գ) աչքովդ տեսած մարդու պատկերը ոչնչացնում ես, որովհետև ստերեոտիպն ավելի ուժեղ է, քան աչքովդ տեսած փաստը

ես ավելորդ եմ համարում մեր հետագա զրույցը այս հարցի շուրջ՝ հարգելով իմ արժանապատվությունը և քո ու իմ ժամանկը, հարգելի Lion: Բայց մինչև նույն ոգով շարունակելդ փորձիր մեղադրանքներ ներկայացնելուցդ առաջ գոնե փաստին մոտիկ մի բան գտնել։ Սա զուտ հոգուդ հետագա հանգստության համար։

Իսկ մոդերատոր լինելուս հետ կապված վրդովմունքդ առաջարկում եմ գրել «Բողոք գիրք» թեմայում։ Ի դեպ, քո իսկ շահերից դրդված ցանկալի կլինի, որ այնտեղ նշես գոնե մեկ մոդերատորական քայլ, ինչը ինձ դարձնում է ոչ կոմպիտենտ։ Նաև կարող ես Ակումբի ղեկավարությանը առաջարկել յուրաքանչյուր ակումբցու նիկի տակ հրապարակել վերջիններիս կրոնական պատկանելիությունը: