Իսկ ես ապրում եմ դրախտում՝ Ատլանտյան օվկիանոս, գեղեցիկ արմավենիներ, կապույտ երկինք....
Տարեվերջ է: Ու երբ հետ հայացք եմ գցում 2011-ին, սիրտս ավելի է լցվում լավատեսությամբ: Քանի որ այս տարի ահագին շատ ու մեծ նպատակների ծննդի տարի էր և այդ նպատակների իրականացման տարի: Չնայած դժվարություններին, իմ համար իրականացվեց նախատեսվածից մի բան էլ ավելին: Խոսքս անձնական նպատակների մասին չի, այլ "Պարենք Հայերենի" ձևավորման ու կայացման մասին է: Այս տարվա ընթացքում մենք ինքներս մեզ ապացուցեցինք, որ նույնիսկ սկզբում անհնարին թվացող նպատակները հնարավոր է իրականացնել, երբ միասնական ենք: Կարևորը դուխով սկսելն է: Երբ հետ եմ նայում ու ուզում եմ հասկանալ, թե ինչեր ենք արել... ընդհամերը 7 ամսվա ընթացում այնքան բան ենք արել, որ շատ բաների մանրամասներ արդեն դժվարանում էլ եմ հիշեմ... "Պարենք Հայերենում" կարևոր է ցանկացածի փոքրիկ, թե մեծ արածը: Սա մի ընդհանրացված գործունեություն է, որը էլ չի դադարեցնի իր ընթացքը, քանի որ դրված է անկեղծության ու սիրո հիմքերի վրա: Բոլորիս ամեն մի գործողության մեջ սեր է դրված: Դրա համար էլ "Պարենք Հայերենը" կարողացավ դիմագրավել բոլոր դժվարություններին:
Բայց այս տարվա ամենակարևոր ձեռբերում եմ համարում մեր ընկերներին, որոնց հետ հենց "Պարենք Հայերենի" գործունեության ընթացքում մտերմացանք ու ընկերացանք: Դա ամենաթանկ բանն է մեզ համար: Ու դա նոր ոգևորությունների աղբյուր է, երբ հասկանում ես, որ քո պես մտածող մարդիկ շատ են, որ նրանց ուղղակի համախմբվել է պետք, որ միասին կարող ենք սարեր շուռ տալ: Ոնց եմ ես ձեզ սիրում
հ.գ. այս տարի այնքնան նոր ու լավ մարդկանց հետ եմ ծանոթացել, որ լավատեսությամբ չլցվելը ուղակի հանցագործություն կլիներ
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Անցյալ շաբաթ սենց էի, իսկ այսօր սենց: Այսօր հավես օր էր ինձ համար: Որ շաբաթվա վերջ սենց շարունակվի շատ գոհ և ուրախ կլինեմ: Այսօր մի քանի լավ բան եմ արել: Մայրիկիս համար նվերներ եմ գնել: Արագ ընտրություն կատարեցի, որից հետո տրամադրությունս բարձրացավ: Ինձ համար կիտրոնի հյութ ու էլի մի քանի բան եմ գնել: Սրճարանում բանանի և խնձորի հյութ եմ խմել: Սրճարանից դուրս գալուց հետո, դեմքս սենց էր Էսօր մի տեսակ ոնց որ ես չլինեի, կերպարանափոխված լինեի, անսովոր էր ինձ համար, երկար, ուրախ պահեր ապրելը: Դրսում գրեթե ամեն ինչ դուրս գալիս էր: Փողոցները, գույները, նույնիսկ մարդիկ: Ինչին նայում էի դրական էներգիա էի ստանում: Հետո ձյուն եկավ, այդտեղից սկսած իմ տրամադրությունը դարձավ ավելի ռոմանտիկ: Նենց հավես էր, քաղաքում քիչ մարդ կար, լռություն էր, դրական լռություն: Մարդիկ կարծես թե շտապում էին, իսկ ես ներքուստ այնքան հանգիստ էի, որ նույնիսկ տուն չէի ուզում գնալ: Փողոցները արդեն սպիտակ էին,եկեղեցին ու տները նույնպես: Երբ արդեն կամրջի վրա էի, ուղիղ նայում էի գեղեցիկ տեսարան, աջ նայում էի, ներքևում գետն էր, վերևում՝ նորից գեղեցիկ տեսարան: Ձախ կողմում նույնը: Եվ այդ պահին ինձ թվում էր, որ ես ինչ-որ մի հեքիաթի մեջ եմ: Մի քիչ քայլելուց հետո մտածում էի. ի՞նչ հրաշալի է կյանքը: Հետո մտքիս մեջ օրհնում էի Է...ին և Ա...ին: Եվ հիշում Բ...ի խոսքերը. երջանիկ կյանք չկա, կան երջանիկ պահեր: Եվ Բ...ի խորհուրդներին հետևելով, ես այսօր ապրեցի այդ երջաանիկ պահերը:
Էս ի՞նչ ռոմանտիկ գրառում ստացվեց:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Հերթական դեպրեսսիաս էր սկսվել, իսկ նա չկար, որ հանգստացներ ու օգներ ինձ:
Սառնարանները, պահարանները հիմնահատակ քանդեցի, որ գտնեմ իմ սիրելիներից գոնե մեկին, բայց ո՛չ ջեմ կար, ո՛չ էլ մուրաբա:
Տխուր-տրտում հաշտվեցի forever alone-ի իմ դաժան կարգավիճակի հետ ու վերջին գրամ մեղրն ուտելուց հետո գնացի քնելու: Ի՞նչ արած, որ իմ սիրելիները միշտ լքում են ինձ, ու ես նորից մենակ եմ մնում՝ գրկիս դատարկ տարան:
Բայց ֆեյսբուքում էնքան էի ողբացել իմ կորուսյալ սերը, որ էսօր մի բանկա սալորի ջեմ եմ նվեր ստացել: էնքան համով է, որ քիչ է մնում մատներս էլ հետն ուտեմ:
Ի՜նչ լավ է՝ էս գիշեր էլ հավատարիմ զինակիրս հետս կլինի, ու միասին կհաղթենք մուրաբարբու մաթեմին:
Ես էնքան լավատես եմ, որ էս թեմայում անընդհատ գրում եմ ու գրում:
Չնայած կուրսում միակն էի, ում տեղյակ չէին պահել, որ երկու օրից գծային հանրահաշվի միջանկյալ քննության ենք, բայց համոզված եմ՝ լավ եմ գրելու:
Սկզբում առարկան չէի հասկանում ու ոչ էլ դասախոսին էի համակրում, բայց ամեն ինչ փոխվեց, երբ դասախոսս ինձ դասի ժամանակ «բռնացրեց» գեղարվեստական գիրք կարդալիս: Հակառակ իմ սպասումների, դասախոսիս վերաբերմունքը լավացավ իմ նկատմամբ, որովհետև ասում է, թե կարդացող ուսանողները հազվադեպ երևույթ են դարձել: Բայց խնդրեց, որ էլ դասին չկարդամ, ու ես էլ ամոթից սկսեց ուշադիր լսել դասը, և աստվածները վկա, սկսեցի կես խոսքից հասկանալ ու շատ սիրել առարկան:
Հետո երեկոյան դասախոսիս ֆեյսբուքով ընկերության առաջարկ ուղարկեցի: Նույն օրը էս մասին էի գրել ու նաև բլոգումս տեղադրել: Ի զարմանս ինձ, դասախոսս «լայք» արեց բլոգիս գրառմանը, հետո սկսեց կարդալ բլոգներս ու պատմվածքներս:
Իսկ էսօր դասի վերջում ինձ ասեց, որ շատ լավ ու սիրուն եմ գրում, ավելորդ բառերով չեմ ծանրաբեռնում ընթերցողին, բայց նաև մաթեմատիկական տրամաբանությունն է առկա: Հետո ավելացրեց, որ լավ մաթեմատիկոսները լավ լրագրողներ են լինում ու խորհուրդ տվեց, որ գրելը չթողեմ, բայց ավելի շատ սկսեմ մաթեմատիկա պարապել:
Ինչ խոսք, շատ եմ ուրախացել, որ դասախոսը բացի ուսանողի ակադեմիական գնահատականներից, նրա գրածներով էլ կարող է հետաքրքրվել: Ու էդպես լավատեսորեն դուրս եկա մատրիցային համակարգերի դեմ պայքարի ու արդեն հաղթել եմ բոլոր ճակատամարտերը:
Հ.Գ. Շատ մնացի, գնամ պարապեմ, որ հետո լավատեսի անկյունից էստեղ չգլորվեմ:
Գրողը տանի, աչքիս՝ ես սիրահարվում եմ…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Էն որ շատերը, մեղմ ասած, բացասաբար են վերաբերվում նրան, որ գիշերվա կեսին կարող է զանգ գալ ու քեզ քնից հանել, ես երևի էդպես էլ չհասկանամ: Ես երկու էդպիսի դեպք եմ հիշում իմ կյանքում (մեկը ծնունդիս օրվա գիշերը, մեկն էլ էսօր), երկուսի դեպքում էլ զգացածս խիստ դրական բաներ էին, եթե ոչ երջանկություն:
Մտածում եմ՝ երևի ուղղակի ուրիշներին սխալ մարդիկ են զանգում, թե չէ ինչո՞ւ պիտի բողոքեին:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Չնայած նրան, որ «Դժգոհի անկյունում» «Լավատեսի անկյունից» կրկնակի ավել գրառում կա, կարևորը՝ «Լավատեսի անկյունը» 3 տարի ավելի շուտ է բացվել )))
Անտանելի դեպրեսված, գետնին ընկած ծխախոտի մնացորդները հաշվելով գալիս էի տուն, երբ նկատեցի գետնին պառկած շունոյին։ Երբ ամբողջ օրը նախանձով նայում ես իրենց շան հետ զբոսնող մարդկանց, օրվա վերջում փողոցային շունոյի մի սիրուն հայացքից հալվում ես։
Էդպես խոսեցինք, ծանոթացանք, հետո ի նշան ընկերության շունոս սկսեց պոչիկը թափ տալ, քսմսվել ոտքերիս։
Դե ես պոչ չունեի, որ ուրախությունից թափ տայի, ուստի որոշեցի ընկերոջս ընթրիք «պատիվ տալ»։ Միասին խանութ գնացինք, խնդրեցի, որ սպասի, իսկ ես գնացի մի բան գնելու։ Երբ փոքրիկ նրբերշիկը ձեռքիս դուրս եկա, շունոն գնացել էր արդեն։ Ահավոր տխրեցի. ախր խոստացել էի, չէ՞, որ կգամ։ Եթե առանց իրեն տեսնելու գնայի, ավելի էի դեպրեսվելու, դրա համար մի քանի րոպե շարունակ իրեն էի փնտրում խանութի շրջակայքում։ Հետո ինքն ինձ տեսավ ու մի մութ անկյունից մոտս վազեց։ Նրբերշիկը կերավ, հետո գլուխը շոյեցի, մազերը խառնեցի ու ուզում էի գնալ, երբ.
-Փաստորեն էսքան ժամանակ շանն էիր ման գալիս, հա՞, - ծիծաղելով հարցրեց մի տղա։
-Հա բա, հո քեզ չէ՞, -ասացի մտքումս։
Ինչպես սպասում էի, հետևիցս եկավ։ Հա կանգնում, տխուր աչուկներով նայում էր, ես էլ հետ գնում, խաղում էի հետ։ Ճանապարհին մի կնոջ հետ էլ ուզեց ընկերանալ, բայց էս կինը գոռաց, թե՝ փշտ ստեղից, այ տուզիկ։
Շունոն մի քիչ տխրեց, հետո մոտս վազեց, միասին տուն եկանք։ Ուզում էի կանչել մեր բակում ապրելու, էն էլ տիրանոզավր փիսոներ ունենք, խանդի տեսարաններ են սարքում։ Պուճուրս էլ մի քանի վայրկյան մնաց, հետո գնաց...
Իրականում ոչ մի արտասովոր բան չկար, որ լացելու աստիճան ուրախացել էի. ուղղակի որոշ մարդկանց վատ ու կոպիտ վերաբերմունքից հետո նե՜նց հավես էր զգալը, որ մի փողոցային շունո կարող է սենց ջերմ լինել հետդ, որ ինքնագնահատականդ մինուս անվերջի ա ձգտում, բայց զգում ես, որ մի քիչ ուրախացրիր պստոյին։
Հուսամ՝ էլի կհանդիպեմ ընկերոջս։
Հ.Գ. Շատ ղզիկական ստացվեց, բայց դե՝ թաքնված ղզիկն ավելի ղզիկ է։
John (20.05.2014), Rammstein (10.07.2014), Sambitbaba (03.12.2014), Smokie (26.12.2014), Աթեիստ (21.05.2014), Արևհատիկ (21.05.2014), մարդագայլուկ (21.05.2014), Նիկեա (03.12.2014), Ուլուանա (21.05.2014), Ռուֆուս (21.05.2014)
Արդեն դեկտեմբերն ա և մեր բակի վարդերը դեռ ծաղկում են:
http://m.imgur.com/O8XcXDS
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
CactuSoul (05.12.2014), kitty (06.11.2016), Sambitbaba (03.12.2014), Նիկեա (03.12.2014), Ուլուանա (03.12.2014)
Հավես ա, երբ ձնագնդի ես խաղում հետո էլ դողալով դասի նստում։ Ի՜նչ հավես ա լավ ընկերներ ունենալը, էնպիսի ընկերներ որոնք միշտ կողքիդ են եթե անգամ ամբողջ աշխարհն է քեզ հակառակ։
Հավես ա երբ տուն ես գալիս ու մամայի սարքած համով ճաշերի հոտը քեզ քթիցդ բռնած տանում է խոհանոց։ Բա ինչքա՜ն հավես ա, երբ մաման վրադ բարկանում ա, ուղարկում փոխվելու ու լվացվելու հետո նոր ճաշ ա տալիս։ Հավես ա երբ գրիպ ես ու տատին չի թողնում որ տեղիցդ վեր կենաս, չնայած որ ընդամենը սովորական գրիպ ա ու դու էլ նյարդայնանում ես էդ հոգատարությունից։ Ամեն ինչ շատ լավ ա ու սրանից ավելի լավ էլ ա լինելու։
boooooooom (04.12.2014), CactuSoul (05.12.2014), Cassiopeia (04.12.2014), kitty (06.11.2016), Smokie (26.12.2014), Գոգարիկ (08.12.2014), Նաիրուհի (10.12.2014)
Հմմմ օրագրիտո, լավ է չէ՝ քեզ եմ հիշել։ Ուրեմն ինչ հրաշալի է, երբ ամեն ինչ գնում է նախատեսվածի պես։ Դե ի նկատի ունեմ, երբ տանում ենք, կամ ամեն ինչ անում դրան ուղղված։ Հակառակ դեպքում հիմնականում իրեն իրեն ոչ էլ գնում է։ Ճիշտն ասած կնախընտրեի որոշ բաներ էլ նենց կողքից պատահեին, բայց թող լինի էսպես, կարևորը ամեն ինչ վերաահսկողության տակ է ու ավելի քան կարգին։ Գրաֆիկս լիքն է, շատ եմ վազվզում, ու հոգնում, բայց հակառակ դեպքում էներգիաս համապատասխան չի սպառվում։
Չմոռանամ ասել որ, ինձ ասում են, իբր անընդհատ ժպտում եմ ։ Մի՞թե, լավ! Ախր լրիվ ակամա է, լրիվ լուրջ, փորձել եմ միմիկաներս զսպել չի լինում, ես մարդկանց շա՜տ եմ սիրում։Ճ։ Համ էլ երբ մենակ եմ լրիվ մելանխոլիա է մոտս, կամ գիտական ժամ։ Էնպես որ բացի էներգիայից էմոցիաներս էլ պիտի սպառեմ թե ոչ։
Իսկ դրսում սիրո՜ւն աշուն, տերևագունախառը հրաշք, մարդիկ ժպտում են /դե հիմնականում, մնացածներին էլ ես եմ հատուկ ժպտում/, ինձ բոլորը օգնում են բոլորը լավն են, զարմանում եմ, որ բողոքում են Էս ժողովրդից։
Մի խոքով չհաշված մի քանի փաստ ամեն ինչ ուղղակի կատարյալ է։
Վերջին խմբագրող՝ Arpine: 06.11.2016, 16:52:
"Non est ad astra mollis e terris via."
Մարդ բան ու գործ չունենար, փոխարենը 38.5 տաքություն ունենար ու անընդմեջ երաժշտություն լսեր
Երևի երջանկությունը հենց էս ա: Կամ սա դրա տեսակներից մեկն է ))
Հ.Գ.
Ինչ ինձ հիշում եմ՝ 37.5-ից ջերմությունս չի բարձրացել: Պարզվում ա՝ իրականում դա հրաշալի մի բան ա :Դ
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Mr. Annoying (23.09.2017), Smokie (23.09.2017), Նիկեա (01.10.2017)
38.5-ի տակ ես երաժշտության կարիք էլ չունեմ. արդեն ինքս եմ երգում...
Վերջին խմբագրող՝ ivy: 23.09.2017, 09:22: Պատճառ: Օրագրեր բաժնում մեջբերումներն արգելված են
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Mr. Annoying (23.09.2017), Smokie (23.09.2017), Նիկեա (01.10.2017)
Ծանոթներիցս մեկը էն օրը նկատեց, որ աչքերս սկսել են փայլել
Մի քանի ամսվա ծանոթ է, բայց ինձ հասցրել է տեսնել դեպրեսիաից անմիջապես հետո եվ հիմա։։։։։։։
Միգուցե մանրուք է, բայց ես նորից ինձ լիարժեք մարդ եմ ինձ զգում։
Այ թե ինչ է անում աշխատանքը մարդու հետ
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ