Լիքը մարդու գրողի ծոցը (մեղմ ասած) ուղարկելու պահը հասունանում ա: Ու ջհանդամը, թե դրանից հետո կարող ա ավելի վատ լինի, բայց գոնե էս կիասաուստավ-կիսապռ0ն, կիսաշարային-կիսաառանձին, կիսապախատ-կիսակայֆավատ անորոշ, անիմաստ ու լարված վիճակը կվերանա:
Լիքը մարդու գրողի ծոցը (մեղմ ասած) ուղարկելու պահը հասունանում ա: Ու ջհանդամը, թե դրանից հետո կարող ա ավելի վատ լինի, բայց գոնե էս կիասաուստավ-կիսապռ0ն, կիսաշարային-կիսաառանձին, կիսապախատ-կիսակայֆավատ անորոշ, անիմաստ ու լարված վիճակը կվերանա:
CactuSoul (25.02.2013), Անվերնագիր (23.02.2013), Նաիրուհի (24.02.2013)
Ցավդ տանեմ, ի՞նչ էի անելու ես առանց քեզ:
Ասում ա. ես ինչի՞ ուրիշներին նման չեմ:
Քո տունը շինվի: Բա ես ի՞նչ էի անելու:
Ցավդ տանեմ: Հեչ չմտածես:
Երեկ առավոտյան Թի-Վիյով մի հետաքրքիր բան նայեցի.
Գիտնականները գտել են, որ դելֆիններն իրար դիմում են անուններով: Պատկերացնու՞մ եք, ամեն մի դելֆին իր անունն ունի…
Բայց սա դեռ վերջը չէ. ամեն մի դելֆին, ծնվելու հենց առաջին պահին, ի՛նքն է հայտարարում իր անունը բոլորին…
Ու արդեն երկու օր է, մի միտք ինձ հանգիստ չի տալիս.
Միգուցէ մենք է՞լ, դելֆինների պես, մեր՝ այս աշխարհ գալու առաջին իսկ պահին հաղորդում ենք մեր անունը բոլորին:
Իսկ մարդիկ մոռացել են, թե ինչպես կարելի է լսել ֆիզիկական աշխարհ եկած Նոր Մարդուն…
Եվ այդպես, չլսված, մենք շուտով մոռանում ենք մեր իսկական անունը, և անվան հետ՝ մեր ծրագրերը, իդեաները, ցանկությունները, մտահղացումները, սերը, - ամենը, ինչ նվեր էինք բերել այս աշխարհին, այս աշխարհը գոնե մի փոքր ավելի լավը դարձնելու համար…
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ուֆ էնքան դատարկ ա ամեն ինչ.....Ակումբն էլ ա դատարկԵթե մի ժամանակ ժամերով չէի կարողանում «պոկվել» Ակումբից, հիմա չեմ էլ ուզում մտնեմ, օրերով, շաբաթներով չեմ մտնում, ու չեմ էլ զգում կարիքը: Ինչի՞....ի՞նչը փոխվեց: Մտնում էի ու չգիտեի որտեղից սկսեմ պատմել...էնքան հավես կար մեջս խոսելու, գրելու, պատմելու......իսկ հիմա մտնում եմ Ղեկարման վահանակս բացում ու վերջ, բաժանորդագրվածներն էլ չեմ բացում: Ինչ որ բան պակասել ա իմ կյանքից.....Երևի նախաքննական դեպրեսիա ա, կամ էլ իմ շրջանն անցավ պիտի գնամ Ակումբից, գոնե որոշ ժամանակով: Իսկ դեռ մի տարի առաջ ես չէի հասկանում են մարդկանց ովքեր ակտիվ վիճակից անցել էին պասիվի ու մոռացել էին Ակումբը: Մտածում էի, որ չի լինի օր որ ես չմտնեմ Ակումբ, չգրեմ: Ամեն ինչ սուտ ա....
![]()
Որևէ մեկը կարող էր գալ ու փրկել դժոխքից, բայց ոչ մեկ չեկավ...Ու գնացիր... գիտեմ,ճար չկար : Չդիմացար... բայց ո՞վ կդիմանար... :
որովհետև ո՛չ մեկ երբեք չի գալիս
Ստիվեն Քինգ
Հիշո՞ւմ ես...
Ախր ինչ հիշես...
Ա՜խ, ոչինչ չկա հիշելու:_
A long time ago, in a galaxy far, far away...
…Տեսնես՝ մենակ ես ե՞մ էսքան հիվանդագին տանում, երբ տեսնում եմ ուրիշների, որ իմ սխալներն են կրկնում…
Ուզում ես ձեն տալ, ասել՝ հոպ, առաջ մի գնա, դիմացդ անդունդ ա բացվելու, բայց չես կարող, որովհետև ասածդ անհեթեթ կթվա… առնվազն մինչև էդ անդունդը սեփական զգայարաններով ընկալելը:
Էդ դեռ հեչ, բա որ մտածում ես՝ ինքն էլ քո պես կլինի ու կարող ա նախօրոք գիտի, թե դեմն իրան ինչ ա սպասվում, բայց մեկ ա առաջանում ա… Ու էդտեղ արդեն ամեն ինչ ա անզոր, էդ հո ես լավ գիտեմ…
Բայց դե մյուս կողմից էլ, ինչքան էլ որ ասեն՝ խելոք մարդը ուրիշների սխալների վրա ա սովորում, մեկ ա, սխալներ կան, որ ինքնուրույն պիտի անես, սեփական կյանքում, որ վերջն էլ ստացվի դրանցից մի օգուտ քաղել… եթե սաղ մնացիր…
Չեմ հասկանում՝ ինչո՞վ… ինչի՞… ո՞նց…
Բայց մյուս կողմից՝ ի՜նչ սիրուն ա էդ երևույթը… Չգիտեմ՝ ինչով, գրողը տանի, զզվելի ա, վանող ու դառը, բայց համ էլ սիրուն ու ահավոր գրավիչ…
Յախք…
…Ասել եմ ու էլի կասեմ արդեն բազմիցս ասած խոսքս. ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը...
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Մնաց որոշեմ երկուս ու կես ժամ քնելն է ավ, թե չքնելը...
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Sambitbaba (25.02.2013)
Սիրում եմ օձերին:
Հատկապես երբ ֆշշոցները գցում են աշխարհ![]()
Ահավոր ա… Շատ տխուր ա: Սենց ա՞ լինում: Վերջն ա: Մեռնելն էլ տանձիդ չի…
Երկու օր առաջ պատրաստվում էի այստեղ գրառում կատարել, թե վերջապես անցան ուսանողական երկար ու ձիգ տարիները: Բայց երբ երեկոյան տուն հասա, պարզվեց դրությունս լավ չէ: Վերջին քննության հանձնելն ու ինստիտուն բարեհաջող ավարտելու առթիվ սրճարանի այցը, ստամոքսիս համար բարեհաջող չի անցել. թունավորվել էի, կյանքումս առաջին անգամ, ու ինչի՞ց հետո. ինստիտուտն ավարտելս "նշելուց" հետո![]()
Ինչևէ. թե ինչի դեմ էր ստամոքսս բողոքում, այդպես էլ չհասկացա, բայց փաստը մնում է փաստ, որ ինստիտուտը ավարտել եմ: Հետևում մնացին՝ սովորելու ընթացքում ահավոր երկար թվացող, իսկ հիմա արդեն՝ շատ կարճ՝ հինգ ու կես տարիները… Որ նոր կարգավիճակիս հետ դեռ չեմ ընտելացել, դա հաստատ է, թվում է, թե ընդամենը հերթական քննաշրջանն անցել, ու մի քանի օրից կասկսվեն դասերս, բայց թե, կյանքիս այդ հատվածն էլ մնաց անցյալում: Էհ…
Բուրմունքից արբեցած բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ հոտավետ բուրաստան…
Մի հարց կա, որ ինձ հանգիստ չի տալիս:
Ինչի՞ հենց գուլպան: Էդքան բանի միջից ինչի՞ է լվացքի մեքենան հենց գուլպան կուլ տալիս: Ու մենակ զույգի մեկը...
Լրիվ պարանորմալի շարքից է:
Մեկ էլ ակումբում նենց մարդկանց պրոֆիլներ եմ տեսնում, որ ասենք 1000-ից ավել գրառում ունեն, պատվավոր անդամներ են, բայց էլ չեն երևում O_o Ժող, ուր են էդ մարդիկ?
Blessed the poison which brings the end
Moonwalker (27.02.2013), StrangeLittleGirl (27.02.2013), Ժունդիայի (26.02.2013)
Քաղաքի եհովայի վկաները մի տեսակ չափից շատ են համախմբվածՔաղաքի զբաղվածության կենտրոնի տնօրենն էլ էսօր հայտարարեց, որ 250 հոգու տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորել: Մեր քաղաքում էդքան թափուր աշխատատեղ չկա տարվա կտրվածքով:
![]()
փոքր ժամանակ ո՜նց չէի սիրում քնել... զահրումար քեզ պստիկ լագոտ
A long time ago, in a galaxy far, far away...
Ժամանակը իմ ամենալավ ընկերն ա:![]()
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ