User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Գարեգին Գևորգյան

  1. #1
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գարեգին Գևորգյան

    Ծնվել է 1958 թ. Ուջան գյուղում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական, այնուհետև գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական բաժինը: ՀԳՄ անդամ է: Հրատարակել է "Աղբրանց արուն", "Սահմանական ներկա", "Բուդրմուտ", "Ֆ. Ելանյան" գրքերը:

    Իսկ ինձ մոտ հիմա նրա առաջին մանկապատանեկան գրքույկն է և ես կտեղադրեմ որոշ բանաստեղծություններ այստեղից: Գուցե ակումբում կան երիտասարդ մայրիկներ կամ էլ անդամներ, որանք պատրաստվում են դառնալ մայրիկ: Նրանց համար սա օգտակար կլինի: Իսկ մնացածը կարող են կարդալ և հիշել մանկությունը:

    Հայոց պարերը

    Երկու հազար տարի առաջ
    Մայրաքաղաք Արտաշատում
    Արքաներից ամենաքաջ
    Արտաշեսն էր թագավորում:
    Արքան ահա Նավասարդի
    Ուրախ տոնի նախորեին,
    Ի փառս մեծ Արամազդի,
    Հագավ շքեղ իր ծիրանին,
    Ապա կանչեց քրմապետին,
    Դպիրներին արքունական,
    Որ դեղնավուն մագաղաթին
    Գրեն խոսքը արքայական:
    Հրամանը գրվեց փույթով,
    Որ ամեն տեղ հասնի շուտով.
    "Այսպես ասաց Հայոց արքան՝
    Արտաշեսը քաջակորով.
    Ամանորի տոնին թող գան
    Խաղասացներ՝երգող-պարող,
    Թմբուկ ու դափ հարկանողներ,
    Ցույցք անողներ, կաքավողներ,
    Վազք անողներ ու կայթողներ,
    Փանդիռ ու վին նվագողներ,
    Նվագածու ծեչ գուսաններ,
    Անպարտելի փահլևաններ,
    Թե այր, թե կին ամեն տնից,
    Ի փառս մեծ Արամազդի՝
    Թող գան տոնին Նավասարդի"

    Արևն ելավ արևելքից
    Ու ամեն հայ իր աշխարհքից
    Պար ու երգով եկավ, հսավ
    Մայրաքաղաք և ի՞նչ տեսավ.
    Ծով, ահռելի մի բազմություն՝
    Հազարադեմ, հազարագույն,
    Պարիսպների մոտ քաղաքի
    Պար է բռնել շուրջանակի.
    Այրեր, կանայք գեղանի,
    Պարում էին գորանի:
    Հետո բացվեց պարի շղթան,
    Ու ասպարեզ ահա մտան
    Խաղասացներ՝ Վանից եկած,
    Ծիրանավառ շորեր հագած:
    Հնչեց մի նոր պարեղանակ,
    Ու պարողներն այդ ժամանակ
    Շար կազմեցին ու երգեցին,
    Մատներն իրար ագուցեին,
    Զարկեցին դափ ու նաղարա,
    Զիլ հնչեցրին ծիրանափող
    Ու պարեցին Հայ-թամզարա:

    Կարնո դաշտից ու շոնորից
    եկած դալար աղջիկները
    Գեղգեղացին, շորորացին,
    Ինչպես ճերմակ կարապները:
    Իսկ Գուգարց զով աշխարհի
    Պարը գերել էր արքային,
    Դա մի խաղ էր հովիվների՝
    Բազմահնար ու երկրային:
    Այրեր՝ հագած այծենակաճ,
    Պարիսպների տակ քաղաքի
    Զարկում էին թևերն իրար
    Արծիվների պես շեշտակի:
    Հետո պարը կրկին փոխվեց,
    Դարձավ պարիսպ մի վիթխարի,
    Խոյանման ու խոյակերպ
    Պարում էին Խոյ-քոչարի:

    Իրիկնացավ: Երբ ամենուր
    Հանգիստ առան փանդիռ ու վին.
    Բազմությունը հազարանուն
    Զոհ մատուցեց Վանատուրին,
    Որ նոր տարին լինի առատ,
    Որ բերքլինի, հաց ու գինի
    Որ Վանատուրը գթառատ
    Հայոց հողին բարիք բերի:
    Այնժամ արքան հրամայեց.
    "Թող այսուհետ ամեն տարի
    Նավասարդի տոնին պարեն
    Պարերն հայոց նախնիների.
    Քերծի, Դալե ու Թամզարա,
    Դափկի, Շորոր ու Տալտալա,
    Խարազանի ու Վերվերի,
    Նարե, Լորկե ու Քոչարի,
    Պարեր հզոր ու նազանի,
    Սաքմա ասեմ, թե Գորանի":

    Ահա այսպես դարերից հին
    Հասել են մեզ հրաշք պարեր.
    Նրանց մեջ է հայոց ոգին
    Ապրել ու մեզ միշտ հայ պահել:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. #2
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գարեգին Գևորգյան

    Արևածաղիկ

    Չգիտեմ, թե երբ,
    Բայց դարեր առաջ,
    Ինչ-որ ծաղկում էր,
    Դառնում էր կանաչ,
    Եվ սարն էր կանաչ,
    Եվ դաշտն էր կանաչ,
    Դե, պարզ է, խոտն էլ՝
    Կանաչ ու կանաչ…
    Ամեն գարնան հետ
    Արևը պայծառ
    Իջնում էր ներքև՝
    Իր շողերն առած:
    Սակայն մի անգամ
    Մի կանաչ դաշտում
    Շատ պատահաբար
    Մի շողիկ մնաց:
    Գարնան այդ օրը
    Անձրև էր տեղում.
    Շողիկն էլ վախից
    Թաքնվեց հողում:
    Երբ լույսը բացվեց,
    Հենց այդ նույն տեղից
    Երկինք էր նայում
    Մի դեղին ծաղիկ:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  3. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գարեգին Գևորգյան

    Շուշան քույրերը

    Երկու ջրի կաթիլի պես
    Իրար նման երկու ծաղիկ
    Ծաղկում էին, բուրում այնպե՜ս
    Մի պարտեզում չնաշխարհիկ:

    Եվ գույներով ու բուրմունքով
    Այնքա՜ն նման էին իրար,
    Որ երկուսին մի անունով
    Կնքեց նրանց Արևը մայր:

    Սակայն մի օր հեռու տեղից
    Փչեց քամին այնքան դաժան,
    Որ քույրերին պոկեց հողից,
    Քշեց տարավ բաժան-բաժան:

    Անցան օրեր: Արևը մայր
    Եկավ փնտրեց զույգ քույրերին,
    Դե, իհարկե, նրանց գտավ,
    Բայց այլևս նման չէին…

    Այն մեկին, որ գտավ հովտում,
    Կոչեց նրան հովտաշուշան,
    Մյուսին էլ գտավ ջրում
    Եվ անվանեց Ջրաշուշան:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #4
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գարեգին Գևորգյան

    Ու՞ր են կորել բոլոր գրականություն սիրողները, էլ չասեմ "քննադատները", որոնք ստեղծագործողի անկյունում լավ էլ իրենց գործը անում են:

    Իսկ ինչ է հնարավոր չէ՞ քննարկել ներկա ստեղծագործողի ստեղծածները:

    Սկսեմ առաջին բանաստեղծությունից, որպես մանկական այն այդքան էլ հարմար չէ, քանզի հագեցված է այնպիսի բառապաշարով, որ համոզված եմ նույնիսկ ծնողները կարդալիս ստիպված բառարանի օգնությանը պիտի դիմեն: Մյուս կողմից, եթե ծնողը գլուխ դնի ու իր երեխայի հետ զբաղվի, այն շատ ուսուցանող է ոչ միայն լեզվի բառապաշարի հարստացման համար, այլ նաև ինֆորմացիայի առումով, այն բավականին գեղեցիկ նկարագրում է մեր հին հայկական պարերը, նրանց նմանությունն ու տարբերությունը ներկա պարի հետ: Երեխայի մոտ կարող է հետաքրքրւթյուն առաջանա պարի դասերի յհաճախել, կամ պարային համերգ դիտել:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գարեգին Գևորգյան

    Շատ թույլ է: Երևում է՝ նա ընդամենը գրելու մասնագետ է, ոչ թե գրող:

    Ավելացվել է 50 վայրկյան անց
    Ավարտել է ԵՊՀ բանասիրական, այնուհետև գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական բաժինը:
    լօլ. սա նոր նկատեցի
    Փաստորեն չէի սխալվում

    Ուղղակի երևում էր, որ կրթություն ստացած գրող է: Բայց ընդամենը այդքանը, այսինքն՝ գրում է մասնագիտության բերումով, ոչ ավելի, ոչ պակաս:
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 24.09.2007, 23:53: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գարեգին Գևորգյան

    Ճիշտն ասած, մանուկ ժամանակ եթե այս բանաստեղծութհյուններից որևէ մեկը ինձ համար կարդային էրեխա-էրեխա կմտածեի, որ էս ծնողներս ինձ էրեխու տեղ են դրել
    Լիքը ուրիշ լավ բաներ կարելի ա գտնել էրեխեքի համար...ուղղակի մի տեսակ հոգի չկա էս ստեղծագործություններում, իսկ էրեխեքը կեղծիքը շուտ են զգում...
    Ոնցոր հատուկ նստած-գրած լինի...
    Շատ պատասխանատու քայլ է մանուկների համար գրելը. գոնե գրողն ինքը թող փորձեր մանկություն վերադառնալ/այդ դեպքում ինչ-որ բան կստացվեր/...
    Եթե մի օր ստացվի, ոչ մանկական ստեղծ.-ը դիր, տեսնեմ էլի «մանկություն» եմ վերադառնալու, թե « մեծանալու եմ»...
    Ամեն դեպքում միշտ հաճույք եմ ստանում ժամանակակից գրողներին գործերին ծանոթանալուց... ավելի ժիշտ գրողների միություն մտած «բախտը բերած» անդամներից:
    Կներեք, որ էսքան խիստ էր...

  7. #7
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    31
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գարեգին Գևորգյան

    Ես, որպես պուճուր երեխա , Հայտարարում եմ.
    Սրանք բանաստեղծություններ չեն, սրանք ոտանավորներ են մի քիչ դեբիլների համար

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գարեգին Գևորգյան

    Դե լավ, ժող, մի քիչ չե՞ք չափազանցնում: Օրինակ, «Արևածաղիկն» ու «Շուշան քույրերը», իմ կարծիքով, վատը չէին: Իսկ առաջինը, ճիշտն ասած, ներվերս չհերիքեց, որ մինչև վերջ կարդամ...

    Բայց որ հմուտ է, դրանում կասկած չկա:
    Օրինակ, նրա մասին՝ որպես գրողի, ավելի հստակ կարծիք կազմելու համար շատ հետաքրքիր կլիներ կարդալ նրա ավելի հասուն, լուրջ գործերը, եթե, իհարկե, այդպիսիք ընդհանրապես կան...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գարեգին Գևորգյան

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե լավ, ժող, մի քիչ չե՞ք չափազանցնում: Օրինակ, «Արևածաղիկն» ու «Շուշան քույրերը», իմ կարծիքով, վատը չէին: Իսկ առաջինը, ճիշտն ասած, ներվերս չհերիքեց, որ մինչև վերջ կարդամ...

    Բայց որ հմուտ է, դրանում կասկած չկա:
    Օրինակ, նրա մասին՝ որպես գրողի, ավելի հստակ կարծիք կազմելու համար շատ հետաքրքիր կլիներ կարդալ նրա ավելի հասուն, լուրջ գործերը, եթե, իհարկե, այդպիսիք ընդհանրապես կան...
    Անուկ ջան լուրջ գործեր ունի գրած, բայց ես չունեմ որ տեղադրեմ կամ գոնե ուղղարկեմ կարդաք, ես ինքս չեմ կարդացել:

    Ավելացվել է 56 վայրկյան անց
    Մեջբերում Armeno-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես, որպես պուճուր երեխա , Հայտարարում եմ.
    Սրանք բանաստեղծություններ չեն, սրանք ոտանավորներ են մի քիչ դեբիլների համար
    Օյ կասկածում եմ, որ դու արդեն մանուկ տարիքից անցել ես, որ սրանք դեբիլների համար գրվածքներ քեզ թվացին

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած, մանուկ ժամանակ եթե այս բանաստեղծութհյուններից որևէ մեկը ինձ համար կարդային էրեխա-էրեխա կմտածեի, որ էս ծնողներս ինձ էրեխու տեղ են դրել
    Լիքը ուրիշ լավ բաներ կարելի ա գտնել էրեխեքի համար...ուղղակի մի տեսակ հոգի չկա էս ստեղծագործություններում, իսկ էրեխեքը կեղծիքը շուտ են զգում...
    Ոնցոր հատուկ նստած-գրած լինի...
    Շատ պատասխանատու քայլ է մանուկների համար գրելը. գոնե գրողն ինքը թող փորձեր մանկություն վերադառնալ/այդ դեպքում ինչ-որ բան կստացվեր/...
    Եթե մի օր ստացվի, ոչ մանկական ստեղծ.-ը դիր, տեսնեմ էլի «մանկություն» եմ վերադառնալու, թե « մեծանալու եմ»...
    Ամեն դեպքում միշտ հաճույք եմ ստանում ժամանակակից գրողներին գործերին ծանոթանալուց... ավելի ժիշտ գրողների միություն մտած «բախտը բերած» անդամներից:
    Կներեք, որ էսքան խիստ էր...
    Ծովինար գիտես ես երկու փոքրիկ ընկեր ունեմ, մեկը 5 մյուսը 7 տարեկան, ու նրանց համար կարդացել եմ այս բանաստեղծությունները, նրանք հավանել են, և նույնիսկ նկարել են Շուշան քույրերին և իրենց տոհմածառն էլ են փորձել նկարել /այդ բանաստեղծությունը շուտով կտեղադրեմ/:
    Վերջին խմբագրող՝ Apsara: 01.10.2007, 20:25: Պատճառ: Գրառման ավելացում
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. #10
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    31
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գարեգին Գևորգյան

    Եվ սարն էր կանաչ,
    Եվ դաշտն էր կանաչ,
    Դե, պարզ է, խոտն էլ՝
    Կանաչ ու կանաչ…
    Ապսարա Քեզ ես տոողերը դուր գալիսա՞
    ինչի կարողա՞ սարը կամ դաշտը կովերիցա կանաչում

  11. #11
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գարեգին Գևորգյան

    Այս քննարկում ոչնչի մասին է. արդյոք բանաստեղծ է Գարեգին Գևորգյանը, իհարկե` ոչ, արդյոք նա գրագետ է ու հմուտ, ինչպես պնդեց Ուլուանան, առավել ևս` ոչ.

    Այն մեկին, որ գտավ հովտում,
    Կոչեց նրան հովտաշուշան,
    Մյուսին էլ գտավ ջրում
    Եվ անվանեց Ջրաշուշան:
    Այսպիսի տողեր գրողին չասել` քո գործը բանաստեղծելը չէ, իրականում հանցագործություն է, հանցագործություն է մարդկության առաջ, քանի որ հերիք չի երևի թե կորել է մի սթափ մտածող մարդ, որը իր բանաստեծական կոչման խաբկանքի տակ չի ապրել այն ամենը, ինչ ապրում են սովորական մարդիկ, այլև հանցագործություն է, քանի որ հիմա մենք նստած քննարկում ենք այն, ինչի քննարկումն արդեն հակաբանաստեղածական ակտ է մեր և մեզ ընթերցողների նկատմամբ:

    Անցան օրեր: Արևը մայր
    Եկավ փնտրեց զույգ քույրերին,
    Դե, իհարկե, նրանց գտավ,
    Բայց այլևս նման չէին…
    Այս "դե իհարկե"-ից առավել հակաբանաստեղծական արտահայտություն համաշխարհային գրականության մեջ թերևս մեկ էլ Հայդեգգերի "Dasein" է...
    Ի վերջո` այս ամենը ողբերգություն է, բանաստեղծել ցանկացող հոգու ողբերգությունը, որի ապրումը չի ստանում վերբալ ճիշտ արտահայտություն, բայց արդեն այն արտահայտելու ցանկությունը փչացրած է լինում ապրումի մարդկայնությունը, սարսափելի, շատ մարդկայնությունը:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 01.10.2007, 21:56:

  12. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գարեգին Գևորգյան

    Լավ, համոզեցիք: Երկրորդ անգամ կարդալիս զգացի, որ էն չի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #13
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գարեգին Գևորգյան

    Մեջբերում Armeno-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչի կարողա՞ սարը կամ դաշտը կովերիցա կանաչում
    Armeno, իմ խորին համոզմամբ՝ պարոն Գևորգյանը նկատի է ունեցել, իբր՝ ամեն ինչ, որ աճում էր, կանաչ էր, իսկ այդ անհայտ ճանապարհով լույս աշխարհ եկած ծաղիկն ուներ ուրիշ գույն(մասնավորապես՝ դեղին): Այնպես որ, հարցդ անտեղի էր:

    Լավ, իսկ եթե ավելի լուրջ՝ չգիտեմ՝ ինչ են սիրում հիմիկվա երեխաները (կամ երեխաներն ընդհանրապես), սակայն ես հիշում եմ՝ ինձ ինչ բանաստեղծություններ էին դուր գալիս ու հաստատ կարող եմ ասել, որ Գարեգին Գևորգյանի ստեղծագործությունները ինձ չէին հետաքրքրի (մեղմ ասած): Ես սիրում էի, ասենք, Պատվական Խաչատրյանի ստեղծագործությունները… Լավն էին:
    Օրինակ, վերջինիս բանաստեղծություններից մեկը.
    ԱՐԵՎ ԼԻՆԵՄ

    Արև լինեմ,
    Արևեմ,
    Մեծից փոքրին
    Բարևեմ,
    Լույս տամ լույսի
    Կարոտին,
    Անուշ բուրմունք՝
    Արոտին:
    Այրեմ մթան
    Փեշերը,
    Ցերեկ դառնա
    Գիշերը:
    Շողքս փռեմ
    Մայր հողին՝
    Բերք ու բարիք
    Ծնողին:
    Իրականում շատ ավելի լավերը կան, միայն թե հիմա մտքումս միայն այս մեկն է:

    Մանկական ստեղծագործությունը ոչ թե պիտի լինի թեթև, պարզ բաների մասին՝ գրված կարևոր ու լուրջ տոնով, այլ պիտի լինի կարևոր ու լուրջ բաների մասին՝ գրված թեթև ու պարզ լեզվով:
    (Կարծիքս գրել եմ՝ հիմնվելով մանկության հիշողություններիս վրա):
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 01.10.2007, 22:30:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գարեգին Գևորգյան

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանկական ստեղծագործությունը ոչ թե պիտի լինի թեթև, պարզ բաների մասին՝ գրված կարևոր ու լուրջ տոնով, այլ պիտի լինի կարևոր ու լուրջ բաների մասին՝ գրված թեթև ու պարզ լեզվով:
    (Կարծիքս գրել եմ՝ հիմնվելով մանկության հիշողություններիս վրա):
    Հիանալի է ասված: Ավելի լավ ասել երևի հնարավոր չէր: Կարծես թե պարզ, բայց միաժամանակ բարդ առաքելություն է մանուկների համար բանաստեղծություն գրելը:

    Հենց նոր՝ Անիի գրառումը կարդալիս, մի միտք առաջացավ գլխումս. նոր թեմա բացել. «Մանկական բանաստեղծություններ»:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.10.2007, 23:32:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #15
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    31
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գարեգին Գևորգյան

    Cactusoul ջան ես իմ նշած տողերի մասին եմ խոսում, ոչ թե ամբողջ բանաստեղծության

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարձով բնակարան Գարեգին Նժդեհի հրապարակում
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.12.2016, 11:09
  2. Գևորգ Գևորգյան
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 26
    Վերջինը: 06.10.2011, 18:18
  3. Արձակ. Նպատակի մասին... Գարեգին Նժդեհ
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 24.11.2010, 13:50
  4. Արա Գևորգյան
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2010, 09:29
  5. Վահան Գևորգյան
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.05.2007, 06:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •