Դու էլ ես Աստծոն որոնում, սիրելի Քերի ջան: Ուղղակի նրա այն պահը, որին Մարդ անունն է տրված:
Հիշում ես, չէ՞, արտահայտությունը. "Ինչ վերևում է, այն էլ ներքևում է": Հենց դրա մասին է խոսքը. հավերժական մարդ կամ մահկանացու Աստված:
Ընդհանուր անունն է. Արարիչ: Կամ Ամեն Ինչ: Կամ Ամբողջականություն: Կամ Աբսոլյուտ: Կամ Տիեզերք: Կամ Կյանք: Կամ Սեր: Կամ…
Դու շարունակիր: Անվանիր, ինչպես կուզես: Ի՞նչ տարբերություն, թե ինչպես կանվանես:
Միայն թե զգաս այդ ամբողջականությունը:
Այլ ոչ թե ընկնես ջրերը նրանց, ով ժամանակների սկզբից մասնատել է այն իր շահերի համար: Թե կրոնի մասին է խոսքս և թե աթեիզմի: Այս երկուսի միակ նպատակն է. մասնատել այդ Ամբողջականությունը:
Ըստ իս, սիրելի Քույրիկ ջան, աբսուրդ է աթեիզմի մեջ ինքնահաստատվելը: Ես՝ չկարողացա: Այնտեղ էլ ոչ մի ազատություն չկա, ինչպես կրոնի մեջ: Իսկ դու՝ իմ ծանոթ ակումբցիների մեջ երևի ամենաազատասերն ես, դրա համար էլ համարյա համոզված եմ, որ դու էլ չես կարողանա ինքնահաստատվել այնտեղ, ինչպես ես: Դու դա կհասկանաս, երբ հասնես աթեիզմի… չգիտեմ, ինչպե՞ս ճիշտ կլինի ասել. կապանքների՞ն… պատնեշների՞ն… Մի խոսքով, այնտեղ, որտեղից այն կողմ աթեիզմը քեզ չի թողնի անցնել: Հա, սահմանին:
Հմմ: Սահմանափակ ազատությու՞ն: Կուզեի՞ր ինքնահաստատվել այնտեղ…
Ես ընտրում եմ ինքնահաստատվել անվերջության մեջ ինչ-որ տեղ…
Թռա՞նք…![]()
Էջանիշներ