Մեջբերում soultaker-ի խոսքերից Նայել գրառումը
Օրինակի համար՝ նորածին երեխաները :)
Ճիշտ ես, որովհետև նրանք դեռ չգիտեն, թե ինչ ասել է "կրոն":
Բայց մեկ այլ պատճառ էլ կա.
Նրանք դեռ չեն կտրել իրենց կապը մնացած աշխարհներից հետ, և դեռ չգիտեն, որ շուտով պետք է մոռանան դա ու կարծեն, ինչպես մենք, թե ապրում են միայն նյութական աշխարհում: Դա նշանակում է, որ նրանք դեռ շատ լավ զգում են իրենց ամբողջականությունն Աստծո հետ և դեռ չգիտեն, որ մի այդպիսի խաղ գոյություն ունի. ընդունել կամ մերժել Աստծոն գոյությունը:

Կարող ես փորձել:
Գտիր մի երեխա, որ նոր է խոսել սկսել, ու հարցրու նրան այդ մասին: Բայց հարցրու նրան լուրջ, այնպես, որ նա հավատա, որ այդ հարցը լուրջ հետաքրքրում է քեզ: Ի նկատի ունեցիր, որ դու անկարող ես նրան խաբել: