Ինչպես հասկացա, դու հետաքրքրվում ես ագնոստիկներով, հարգելի Հոգեառ: Դա բավականին ճանաչված փիլիսոփայական ուղղություն է՝ արդեն երևի մի հարյուր հիսուն տարեկան: Քանի որ անտարբեր եմ նրանց նկատմամբ, առանձնապես քեզ տեղեկացնել չեմ կարող, չնայած ժամանակին ակումբցիներից մեկի հետ վիճում էինք այդ մասին, և, եթե դու էլ ինձ պես հավես չունես համացանցում փնտրելու, կարծում եմ, կարող ես գտնել հենց այս թեմայի մեջ, բայց ավելի վաղ գրված էջէրում:
Բայց սրանք էլ միակները չեն, որ տարբերվում են քո ասած այն երկու խմբից: Ես, օրինակ.
ա/Ագնոստիկ չեմ, քանի որ, ճիշտն ասած, չեմ հարգում այդ, ինչպես ռուսները կասեին, "ոչ ձուկ է, ոչ միս է" փիլիսոփայությունը:
բ/Աթեիստ չեմ, որովհետև Աստծո գոյությունն ինձ համար փաստ է, այսինքն, ես անկարող եմ հերքել Աստծո գոյությունը:
գ/Հավատացյալ էլ չեմ միևնույն պատճառով, քանի որ, ինչպես ասացի, Աստծո գոյությունն ինձ համար՝ փաստ է, և ես ոչ մի պատճառ չեմ գտնում, որպեսզի գցեմ-բռնեմ. հավատա՞մ Աստծո գոյությանը, թե՞ ոչ:
Իսկ եթե հարկ կա ինձ էլ մի ինչ-որ կերպ անվանել, ուրեմն անվանիր ինձ ճանաչացյալ, որովհետև ես ոչ հերքում եմ Աստծոն և ոչ էլ հավատում. ես ուղղակի փորձում եմ ճանաչել Նրան…
Էջանիշներ