User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1343 հատից

Թեմա: Աթեիզմ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ինժեներ soultaker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2010
    Գրառումներ
    221
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես հասկացա, դու հետաքրքրվում ես ագնոստիկներով, հարգելի Հոգեառ: Դա բավականին ճանաչված փիլիսոփայական ուղղություն է՝ արդեն երևի մի հարյուր հիսուն տարեկան: Քանի որ անտարբեր եմ նրանց նկատմամբ, առանձնապես քեզ տեղեկացնել չեմ կարող, չնայած ժամանակին ակումբցիներից մեկի հետ վիճում էինք այդ մասին, և, եթե դու էլ ինձ պես հավես չունես համացանցում փնտրելու, կարծում եմ, կարող ես գտնել հենց այս թեմայի մեջ, բայց ավելի վաղ գրված էջէրում:

    Բայց սրանք էլ միակները չեն, որ տարբերվում են քո ասած այն երկու խմբից: Ես, օրինակ.
    ա/Ագնոստիկ չեմ, քանի որ, ճիշտն ասած, չեմ հարգում այդ, ինչպես ռուսները կասեին, "ոչ ձուկ է, ոչ միս է" փիլիսոփայությունը:
    բ/Աթեիստ չեմ, որովհետև Աստծո գոյությունն ինձ համար փաստ է, այսինքն, ես անկարող եմ հերքել Աստծո գոյությունը:
    գ/Հավատացյալ էլ չեմ միևնույն պատճառով, քանի որ, ինչպես ասացի, Աստծո գոյությունն ինձ համար՝ փաստ է, և ես ոչ մի պատճառ չեմ գտնում, որպեսզի գցեմ-բռնեմ. հավատա՞մ Աստծո գոյությանը, թե՞ ոչ:

    Իսկ եթե հարկ կա ինձ էլ մի ինչ-որ կերպ անվանել, ուրեմն անվանիր ինձ ճանաչացյալ, որովհետև ես ոչ հերքում եմ Աստծոն և ոչ էլ հավատում. ես ուղղակի փորձում եմ ճանաչել Նրան…
    Շնորհակալ եմ պատասխանի համար, փաստորեն կա:

    «Когда я достиг интеллектуальной зрелости, — пишет Хаксли, — и начал задаваться вопросом, кто же я — атеист, теист или пантеист, материалист или идеалист, христианин или свободно мыслящий человек — я пришел к выводу, что мне не подходит ни одно из этих наименований, кроме последнего»

    «Երբ իմ գիտակցությունը հասունացավ - գրում է Հասկլին, - և սկսեցի ինքս ինձ հարց տալ, ով եմ ես - աթեիստ, թեիստ թե պանտեիստ, մատերիալիստ թե իդեալիստ, քրիստոնյա թե ազատ մտածող մարդ - ես եկա այն եզրահանգման, որ ինձ չի համապատասխանում այդ անվանումներից ոչ մեկը, բացի վերջինից»

    Իմ կարծիքով շատ աթեիստներ հնարավոր է որ սա իրենց ավելի հարազատ գտնեն, քան աթեիզմը, որովհետև կրոններին հակառակվելը հետևանք է հենց նույն կրոնների գոյության, և շատ դեպքում մարդկանց մտքով կարող է չանցնել, որ իրենք կարող են լինել ոչ հավատացյալ, ոչ աթեիստ: Ուղղակի մարդը կարող է զբաղվել իր գործով և չհետաքրքրվել կրոններով, աստծո գոյությամբ և այլն:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (28.07.2012), VisTolog (28.07.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում soultaker-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով շատ աթեիստներ հնարավոր է որ սա իրենց ավելի հարազատ գտնեն, քան աթեիզմը, որովհետև կրոններին հակառակվելը հետևանք է հենց նույն կրոնների գոյության, և շատ դեպքում մարդկանց մտքով կարող է չանցնել, որ իրենք կարող են լինել ոչ հավատացյալ, ոչ աթեիստ: Ուղղակի մարդը կարող է զբաղվել իր գործով և չհետաքրքրվել կրոններով, աստծո գոյությամբ և այլն:
    Իհարկե, դա էլ է տարբերակ, ինչո՞ւ ոչ:

    Բայց տես.

    Մոտավորապես տասնհինգից քսանհինգ տարեկանում մարդ սկսում է համարել, որ ինքն արդեն լիիրավորեն կայացել է իր տեսակի մեջ: Որ ինքը լրիվ ամբողջական է, ինքնահաստատված և այլն: Ոմանք անգամ հնարավոր են համարում՝ չհետաքրքրվել իրենց ծնողների գոյությամբ էլ, մոռանալով, թե որտեղից են իրենք սերում: /Ճիշտ, ինչպես դու ես առաջարկում չհետաքրքրվել Աստծո գոյությամբ:/

    Բայց դա, սիրելիս, բոլորովին էլ չի նշանակում, չէ՞, որ ծնողները դադարեցին գոյություն ունենալ: Իմաստուն ծնողը, չդադարելով սիրել, սովորաբար հանգիստ է թողնում իր զավակին, գիտենալով, որ զավակը վերջիվերջո հիշելու է իրեն /հիշիր "Անառակ որդու վերադարձը"/: Դա տեղի է ունենում հիմնականում, երբ զավակն ինքն է ծնող դառնում/ուրիշ պատճառներն էլ լրիվ հնարավոր են/: Ո՞վ է ավելի շատ կորցնում այս դեպքում, ինքդ որոշիր:

    Նույնն էլ Աստծո դեպքում: Դու չես հետաքրքրվում Աստծո գոյությամբ, - Աստված չի հետաքրքրվում քո գոյությամբ: Նա, իհարկե, ցավում է դրա համար, որովհետև հարկ եղած պահին չի կարող քեզ օգնության հասնել: Չէ՞ որ, չհետաքրքրվելով Աստծո գոյությամբ, դու հրաժարվել ես Նրա օգնությունից էլ: Իսկ Նա տվել է Իր ամենամեծ նվերը քեզ. կամքի ազատություն: Դա նշանակում է, որ դու ես արարում քո կյանքն ըստ քո ցանկության, և Նա անկարող է խախտել Իր տված խոսքն ու միջամտել:
    Եվ դա կտևի այնքան ժամանակ, քանի դեռ դու չես դադարել "չհետաքրքրվել" Աստծո գոյությամբ:

    Ընտրությունը քոնն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (28.07.2012), Ավետիք (02.08.2012)

  5. #3

    Այստեղ տարբերությունը պարզապես ահռելի է: Բոլորի համար էլ փաստ է, որ իրենք ծնողներ ունեն/ունեցել են, ու հիմնականում իրենք ճանաչում են իրենց ծնողներին, իմանալով թե նրանք ովքեր են, և իմանալով թե ինչի համար են նրանց պարտական: Ու ամենակարևորը - մարդիկ վստահ են որ ծնողը հնարովի չէ:

  6. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում soultaker-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ տարբերությունը պարզապես ահռելի է: Բոլորի համար էլ փաստ է, որ իրենք ծնողներ ունեն/ունեցել են, ու հիմնականում իրենք ճանաչում են իրենց ծնողներին, իմանալով թե նրանք ովքեր են, և իմանալով թե ինչի համար են նրանց պարտական: Ու ամենակարևորը - մարդիկ վստահ են որ ծնողը հնարովի չէ:
    Ոչ մի տարբերություն էլ չկա, Հոգեառ ջան: Որբանոցում մեծացած երեխան ոչ ծնող ունենալու փաստի առաջ է կանգնած, և ոչ էլ պարտական է ինչ-որ մեկին /որբանոցը չհաշված/: Հիմա դա նշանակում է, որ ծնող հասկացողությունն ընդհանրապես հնարովի՞ է: Ճիշտ չէր լինի, չէ՞, որբանոցում մեծացած մի երկու երեխայի կարծիքի պատճառով համարել, որ ծնողը՝ հնարովի բան է: Չէ՞ որ մեզանից մեծամասնությունը ծնվել և ապրել է իր ծնողների հովանավորության ներքո:

    Ճիշտ նույնպես, Աստծոն որպես իրականություն ընկալողների մեջ, Նրան հնարովի համարողները շատ նման են հիշատակածս որբանոցի երեխաներին, որոնք որպես փաստ, ծնողներ չունեն:
    Ի միջի այլոց. ի՞նչ փաստերի մասին է խոսքը:
    Այն հրեայի մասի՞ն է խոսքը, որ ամբողջ կյանքում Աստծոց խնդրեց, որ ինքն ավտոմեքենա շահի, բայց այդպես էլ չշահեց, որովհետև մտքով իսկ չանցկացրեց գոնե մեկ անգամ վիճակախաղի տոմս գնել:
    Թե՞ ծովում խեղդվող հավատացյալի մասին, որը հրաժարվեց Աստծո ուղարկած նավից, պատճառաբանելով, որ Աստված գալու է իրեն փրկելու…
    Ի՞նչ փաստերի մասին ես ասում, եթե, ինչպես ասում ես, դրանով չես հետաքրքրվում:

    Ես, օրինակ, ոչ կրոնավոր եմ և ոչ էլ հավատացյալ, բայց հետաքրքրվում եմ, որովհետև համարում եմ, որ անհնար է իմ գոյությունն առանց Աստծո: Եվ այդ պատճառով էլ լիքը փաստեր ունեմ նրա, որ Աստված՝ հնարովի չէ: Խնդրեմ, եթե հետաքրքիր է. http://www.akumb.am/showthread.php/60784: Իսկ գիտե՞ս, թե ինչու: Որովհետև միտքը՝ ֆիզիկական է: Դա նույնիսկ գիտությունն է այսօր ապացուցել: Ուղղակի մեր՝ երեքտարածքային , - կյանքում, այն մի հատկություն ունի. սկզբից մտածվել, իսկ հետո նոր ֆիզիկականանալ:

    Սա նշանակում է, որ եթե քո մտքում չկա Աստված, դու չես կարող Նրա գոյության փաստը ունենալ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #5
    Ինժեներ soultaker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2010
    Գրառումներ
    221
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի տարբերություն էլ չկա, Հոգեառ ջան: Որբանոցում մեծացած երեխան ոչ ծնող ունենալու փաստի առաջ է կանգնած, և ոչ էլ պարտական է ինչ-որ մեկին /որբանոցը չհաշված/: Հիմա դա նշանակում է, որ ծնող հասկացողությունն ընդհանրապես հնարովի՞ է: Ճիշտ չէր լինի, չէ՞, որբանոցում մեծացած մի երկու երեխայի կարծիքի պատճառով համարել, որ ծնողը՝ հնարովի բան է: Չէ՞ որ մեզանից մեծամասնությունը ծնվել և ապրել է իր ծնողների հովանավորության ներքո:

    Ճիշտ նույնպես, Աստծոն որպես իրականություն ընկալողների մեջ, Նրան հնարովի համարողները շատ նման են հիշատակածս որբանոցի երեխաներին, որոնք որպես փաստ, ծնողներ չունեն:
    Ի միջի այլոց. ի՞նչ փաստերի մասին է խոսքը:
    Այն հրեայի մասի՞ն է խոսքը, որ ամբողջ կյանքում Աստծոց խնդրեց, որ ինքն ավտոմեքենա շահի, բայց այդպես էլ չշահեց, որովհետև մտքով իսկ չանցկացրեց գոնե մեկ անգամ վիճակախաղի տոմս գնել:
    Թե՞ ծովում խեղդվող հավատացյալի մասին, որը հրաժարվեց Աստծո ուղարկած նավից, պատճառաբանելով, որ Աստված գալու է իրեն փրկելու…
    Ի՞նչ փաստերի մասին ես ասում, եթե, ինչպես ասում ես, դրանով չես հետաքրքրվում:

    Ես, օրինակ, ոչ կրոնավոր եմ և ոչ էլ հավատացյալ, բայց հետաքրքրվում եմ, որովհետև համարում եմ, որ անհնար է իմ գոյությունն առանց Աստծո: Եվ այդ պատճառով էլ լիքը փաստեր ունեմ նրա, որ Աստված՝ հնարովի չէ: Խնդրեմ, եթե հետաքրքիր է. http://www.akumb.am/showthread.php/60784: Իսկ գիտե՞ս, թե ինչու: Որովհետև միտքը՝ ֆիզիկական է: Դա նույնիսկ գիտությունն է այսօր ապացուցել: Ուղղակի մեր՝ երեքտարածքային , - կյանքում, այն մի հատկություն ունի. սկզբից մտածվել, իսկ հետո նոր ֆիզիկականանալ:

    Սա նշանակում է, որ եթե քո մտքում չկա Աստված, դու չես կարող Նրա գոյության փաստը ունենալ:

    Հարցը նրանում է, որ աստծո գոյությունը ապացուցող կամայական տեսակետ հիմնված է հենց ինքն իրենով: Այսինքն դու ասում ես որ կա ծնողի նման մի ուրիշ բան՝ աստված, և ես նույն կերպ կարող եմ ասել որ կա ձմեռ պապ, մեշոկ պապի, բոբո ձյաձյա և այլն, և ես նույն կերպ կարող եմ հիմնավորել նրանց գոյությունն այնպես՝ ինչպես հիմնավորում են աստծո գոյությունը: Այդ բոլոր հեքիաթները նույնպես հիմնավորվում են իրենք իրենցով: Կա՞ արդյոք նշանակալի տարբերություն, փոքր երեխաներն էլ ինքնամոռաց հավատում են ձմեռ պապի գոյությանը, և նույնիսկ տեսնում են իրենց հյուր եկած հնարովի ձմեռ պապերի: Այսինքն իրենք իրենց հաճույքի համար ունեն այդպիսի գաղափար, որը իրենց կյանքը ավելի ուրախ ու լավն է դարձնում: Համապատասխանաբար չափահաս մարդիկ ունեն այդպիսի գաղափար՝ աստված: Որպես գաղափար, այն բնականաբար գոյություն ունի, որովհետև բավական է խոսել մի բանի մասին ու ընդունել դա, և այդ գաղափարը ինքնըստիքյան գոյություն կունենա: Բայց ավելին, ցավոք, միայն այդքանով հնարավոր չէ հաստատել կամ ապացուցել:

  8. #6
    Լիարժեք անդամ fanaid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Գրառումներ
    108
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում soultaker-ի խոսքերից Նայել գրառումը
    ... ես նույն կերպ կարող եմ հիմնավորել նրանց գոյությունն այնպես՝ ինչպես հիմնավորում են աստծո գոյությունը:
    Չես կարող

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (30.07.2012)

  10. #7
    Ինժեներ soultaker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2010
    Գրառումներ
    221
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում fanaid-ի խոսքերից Նայել գրառումը
    Չես կարող
    Ամեն մարդ ինքն է որոշում թե ինչ է կարող: Իսկ դիմացինին ընդամենը տրված է ստուգել դա, ոչ թե հակառակն ասել:

  11. #8
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում soultaker-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ պատասխանի համար, փաստորեն կա:

    «Когда я достиг интеллектуальной зрелости, — пишет Хаксли, — и начал задаваться вопросом, кто же я — атеист, теист или пантеист, материалист или идеалист, христианин или свободно мыслящий человек — я пришел к выводу, что мне не подходит ни одно из этих наименований, кроме последнего»

    «Երբ իմ գիտակցությունը հասունացավ - գրում է Հասկլին, - և սկսեցի ինքս ինձ հարց տալ, ով եմ ես - աթեիստ, թեիստ թե պանտեիստ, մատերիալիստ թե իդեալիստ, քրիստոնյա թե ազատ մտածող մարդ - ես եկա այն եզրահանգման, որ ինձ չի համապատասխանում այդ անվանումներից ոչ մեկը, բացի վերջինից»

    Իմ կարծիքով շատ աթեիստներ հնարավոր է որ սա իրենց ավելի հարազատ գտնեն, քան աթեիզմը, որովհետև կրոններին հակառակվելը հետևանք է հենց նույն կրոնների գոյության, և շատ դեպքում մարդկանց մտքով կարող է չանցնել, որ իրենք կարող են լինել ոչ հավատացյալ, ոչ աթեիստ: Ուղղակի մարդը կարող է զբաղվել իր գործով և չհետաքրքրվել կրոններով, աստծո գոյությամբ և այլն:
    Մի հատ սենց օրինակ բերեմ։ Մարդկանց մի մասը լողալ գիտի, մի մասը չէ։ Եթե մարդը կյանքում չի էլ փորձել, դա չի նշանակում, թե նա երրորդ տիպ ա հորինալ։
    Կամ եթե մարդը երբեք չի հետաքրքրվել սեփական մաշկի գույնով, նա չի կարա իրան համարի անգունամաշկ։
    Ինչ-որ հարցում քննարկման կողմ համարվելու համար պետք է ունենալ ու արտահայտել սեփական կարծիքը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (29.07.2012), Sambitbaba (29.07.2012)

  13. #9
    Ինժեներ soultaker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2010
    Գրառումներ
    221
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ սենց օրինակ բերեմ։ Մարդկանց մի մասը լողալ գիտի, մի մասը չէ։ Եթե մարդը կյանքում չի էլ փորձել, դա չի նշանակում, թե նա երրորդ տիպ ա հորինալ։
    Կամ եթե մարդը երբեք չի հետաքրքրվել սեփական մաշկի գույնով, նա չի կարա իրան համարի անգունամաշկ։
    Ինչ-որ հարցում քննարկման կողմ համարվելու համար պետք է ունենալ ու արտահայտել սեփական կարծիքը։
    Չլինելով ոչ մեկը, ոչ մյուսը, մարդն այնուամենայնտիվ կարող է իմանալ դրանց մասին, բայց չցանկանալ ոչ լինել հավատացյալ, ոչ էլ լինել դրան դեմ ու հերքել: Իմ կարծիքով աթեիստը ծայրահեղ դիրքորոշում է, և մարդկանց բաժանել երկու ծայրահեղությունների այնքան էլ ճիշտ չէ, պիտի լինի նաև չեզոք կողմ:

  14. #10
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում soultaker-ի խոսքերից Նայել գրառումը
    Չլինելով ոչ մեկը, ոչ մյուսը, մարդն այնուամենայնտիվ կարող է իմանալ դրանց մասին, բայց չցանկանալ ոչ լինել հավատացյալ, ոչ էլ լինել դրան դեմ ու հերքել: Իմ կարծիքով աթեիստը ծայրահեղ դիրքորոշում է, և մարդկանց բաժանել երկու ծայրահեղությունների այնքան էլ ճիշտ չէ, պիտի լինի նաև չեզոք կողմ:
    Կարծում եմ այստեղ սխալ է հետևյալ պնդումը «աթեիստը ծայրահեղ դիրքորոշում է», ու դրանից բխած մնացած եզրակացություններն արդեն սխալ են։

    Աթեիզմը պայքար չի աստծո դեմ, քանի որ չի կարելի պայքարել նրա դեմ, ինչ ըստ քեզ գոյություն չունի։
    Սենց ասեմ, եթե դու արաղ չես խմում, կապ չունի թե ինչ ես խմում, դու արաղ չխմող ես։
    Եթե դու աստծու գոյությանը (նրա ցանկացած դրսևորմանը) չես հավատում, կապ չունի ինչի ես հավատում, դու աթեիստ ես։

    http://ru.wikipedia.org/wiki/Атеизм
    В зависимости от широты определения, под атеизмом может пониматься неприятие различных концепций, начиная от идеи бога, как действующей личности и заканчивая отрицанием существования чего угодно нематериального, сверхъестественного или трансцендентного, включая концепции индуизма и буддизма.
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (29.07.2012)

  16. #11
    Ինժեներ soultaker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2010
    Գրառումներ
    221
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ այստեղ սխալ է հետևյալ պնդումը «աթեիստը ծայրահեղ դիրքորոշում է», ու դրանից բխած մնացած եզրակացություններն արդեն սխալ են։

    Աթեիզմը պայքար չի աստծո դեմ, քանի որ չի կարելի պայքարել նրա դեմ, ինչ ըստ քեզ գոյություն չունի։
    Սենց ասեմ, եթե դու արաղ չես խմում, կապ չունի թե ինչ ես խմում, դու արաղ չխմող ես։
    Եթե դու աստծու գոյությանը (նրա ցանկացած դրսևորմանը) չես հավատում, կապ չունի ինչի ես հավատում, դու աթեիստ ես։

    http://ru.wikipedia.org/wiki/Атеизм
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ, բայց մի օրինակ բերեմ: Ենթադրենք մի մարդ կյանքում չի լսել ոչ աստծո, ոչ կրոնի անուն: Հիմա նա ոչ հավատացյալ է, ոչ աթեիստ, այնպես չէ՞: Այդ դեպքում նրա համար պետք կգա երրորդ անվանում:

  17. #12
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2011
    Գրառումներ
    329
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Մի հարց տամ.
    Եթե հրաշք պատահի ու տեսնես Աստծուն, ի՞նչ կանես:

  18. #13
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում movsal08-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց տամ.
    Եթե հրաշք պատահի ու տեսնես Աստծուն, ի՞նչ կանես:
    Դժվար հարց ա։ Վերջերս ռուսաստանում մի դիսկոտեկի կողքը պատի վրա «հայտնվել էր» աստծո նկարը։ Չակերտներով, որովհետև ես ու նյութը տեղադրողը (նույնպես աթեիստ) այդտեղ տեսանք միայն չիշիկ։ Մարդիկ դիսկոտեկից դուրս էին եկել ու միզել, պատին (իմ պատկերացման), իսկ որոշ հավատացյալներ այդտեղ նշմարլ էին աստծո դեմքնու հաջորդ օրն արդեն տերտերի հետ իասին մոմ էին վառում այդ պատի դիմաց։

    Հիմա, դա կարող է իսկապես աստծո դեմքն էր, բայց մենք դա չտեսանք։

    Ուզում եմ ասել։
    Ես Չերչիլին չեմ տեսել, բայց տեսել եմ նրա գոյությունը հավաստող որոշ նյութեր, որոնց վստահել եմ։ Ես համաձայն եմ նույնիսկ ոչ թե հենց աստծո երևալուն (նա կարծես թե անձնավորված չի էլ երևում, այլ իր հրեշտակների ու այլ միջնորդների միջոցով), այլ թեկուզ այնպիսի նյութերի (ինֆորմացիոն աղբյուրների), որոնց ինքս կվստահեմ։ Կարծում եմ պարզ է, որ աստվածաշնչի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ ես դրանից անհամեմատ ավելի ճշմարտանման հեքիաթներ էլ եմ կարդացել։

    Հ.Գ.
    Նախօրոք ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ովքեր տեսել են այդ ռուսաստանյան «նկարն» ու այնտեղ իսկապես տեսել իրենց աստծուն, և կարող են վիրավորական համարել գրածներս։ Ես գրել եմ ոչ վիրավորելու համար։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (30.07.2012), Quyr Qery (30.07.2012)

  20. #14
    Լիարժեք անդամ fanaid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Գրառումներ
    108
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    ... (իմ պատկերացման)...,
    Այսինքն դու էլ վստահ չես թե ինչ ես տեսել, ուղղակի քո ցանկությունն էր այդպես նկարագրել

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •