http://www.akumb.am/showthread.php?p...37#post1273637".......Խորենացու առաջին կրկնակողներից և նրա աշխատությունից առաջինը օգտված պատմիչներից մինչև այսօր գրականության մեջ տարածված այն տեսակետը, թե Բագրատունիները ի սկզբանե ազգությամբ հրեա էին և միայն մ.թ.ա. VI դարի վերջին, գաղթելով Հայաստան, աստիճանաբար հայացել են: Ինչպես ցույց է տալիս Մովսես Խորենացու բերած տվյալների (գիրք 1, գլուխ 22) ուշադիր վերլուծությունը` իրականում խոսքը գնում է Հուդայի թագավորությունում Արմենիին ներկայացնող հարգարժան մի հայի մասին, որը դեպքերի բերումով հրեաների հետ հայտնվել էր գերության մեջ: Դրա մասին է վկայում այն, որ.
1. արդեն մ.թ.ա. 716-715 թվականներին կա հիշատակություն Բագրատունյաց մի իշ խանի, ըստ երևույթին տոհմի գլխավորի, մասին, որը քաջաբար պայքարում էր Արարատյան թագավորության և Ռուսա I-ի (մ.թ.ա. 735-713) իշխանության ամրա պնդման համար, այնպես որ Բագրատունիները ոչ մի կերպ չէին կարող առաջանալ դրանից մոտ 220 տարի հետո,
2. նույն ինքը` Խորենացին (գիրք 1, գլուխ 22), խոստովանում է, որ դեռ V դարում պահպանվել էր անկասկած նախաքրիստոնեական ժամանակներից մնացած տեսակետ, ըստ որի Բագրատունիների տոհմը իրականում սերում է Հայկ Նահապետից (մ.թ.ա. 2492-2411), իսկ Սեբեոսը ուղղակիորեն նշում է, որ Բագրատունիները հանդիսանում են Արմենակի (մ.թ.ա. 2026-1980) "երեխաները" (Սեբեոս, մաս 1): Սակայն Պատմահայրը, անկասկած ցանկանալով առավել մեծացնել իր մեցենատի տոհմի հեղինակությունը, Բագրատունիներին համարում է սերված ոչ թե հեթհանոս արքայից, այլ աստվածաշնչում այդքան հարգի հրեաներից,
3. հիշատակված "Սմբատ" անունը ոչ այն ժամանակ, ոչ միջնադարում և ոչ էլ հիմա չի հանդիպում հրեաների մոտ, այլ ընդհակառակը, խիստ տարածված է հենց հայերի շրջանում,
4. քիչ հավանական է, որ Հրաչյան (մ.թ.ա. 612-590) կմիջնորդեր, փաստացի կխնդրեր ինչ-որ մի անհայտ հրեայի համար, դրանով իսկ հարվածի տակ դնելով իր բարիդրացիական հարաբերությունները Բաբելոնի հզոր արքա Նաբուգոդոնոսոր II-ի (մ.թ.ա. 605-562) հետ, որը այդ ժամանակ չափազանց բարկացած էր հրեաների վրա: Իսկ այն դեպքում, երբ խոսքը գնում է իր հայրենակցի, առավել ևս` իր դեսպանի մասին, Արմենիի արքան բոլոր հիմքերն ուներ նույնիսկ այս բարդ պայմաններում միջնորդել նրա ազատության համար:"
Էջանիշներ