Հարգելի ակումբցիներ, այս բաժնում կարող եք ուղղել ձեզ հուզող բոլոր հարցերը` կապված մեր եկեղեցու, կրոնի... հետ: Արարատյան թեմի Մամլո դիվանից տեղեկացրին, որ կպատասխանեն այդ հարցերին Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի օգնությամբ:
Մենք շատ ենք բանավիճում քրիստոնեության վերաբերյալ. ճիշտ էր նրա ընդունումը, ժամանակի առումով հարմար էր, ինչ տվեց այն մեզ և ինչով է օգնում?
Հիմա մենք այս ամենի մասին կլսենք հենց քահանայից, որը շատ բարի գտնվեց և ցանկացավ մեզ օգնել:
Չգիտեմ` երբ արդեն բաժանորդագրված կլինեն, բայց մինչ այդ ուղղենք մեր հարցերը և սպասենք Տեր հոր պատասխաններին:
Դե առաջին հարցն էլ ես տամ`
Ինչու մեր եկեղեցին աղանդավորների հանդեպ չի որդեգրում կոշտ քաղաքականություն?
Ինչու չի ուզում մեր` աշխարհով մեկ ցրված ժողովրդին համախմբող հզոր կառույց լինել?
Մինչդեռ Սբ. Էջմիածնի և Մեծի Տունն Կիլիկիո կաթողիկոսությունների մեջ էլ հակասություններ կան /եթե չեմ սխալվում/:
Մոդերատորական. թեման նախատեսված է միայն քահանային հարցեր ուղղելու և պատասխաններ ստանալու համար: Որոշ դեպքերում թույլատրելի են հավելյալ հարցեր ուղղելը, եթե պատասխանը չի բավարարել կամ պարզաբանման կարիք ունի: Սակայն ոչ մի դեպքում թեման չպիտի վերածվի բանավեճի, իսկ քահանայի նկատմամբ պետք է պահպանվի անհրաժեշտ հարգանք:
Էջանիշներ