User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի Տեր Հայր,
    Իսկ ինչու մեր եկեղեցում/կաթոլիկ եկեղեցու պես/ չկա մեղքերի թողության ավանդույթ? Ուզում եմ ասել, որ կաթոլիկները գնում են մեղքերի թողություն խնդրում Տեր Հորից, որը բնավ չգիտի, թե ով է խցիկից այն կողմ պատմում իր արած վատ բաների մասին, իսկ մեզ մոտ Տեր Հայրը անձամբ տեսնում է մեղա եկողին և նույնիսկ/եթե չեմ սխալվում/ վճարվում դրա համար: Չեք կարծում, որ մեր եկեղեցում էլ պետք է կիրառվի սա, պահպանվի անձի գաղտնիությունը, չէ որ հակառակ դեպքում ոչ ոք չի գա?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #2
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տեր Հայր,
    Իսկ ինչու մեր եկեղեցում/կաթոլիկ եկեղեցու պես/ չկա մեղքերի թողության ավանդույթ? Ուզում եմ ասել, որ կաթոլիկները գնում են մեղքերի թողություն խնդրում Տեր Հորից, որը բնավ չգիտի, թե ով է խցիկից այն կողմ պատմում իր արած վատ բաների մասին, իսկ մեզ մոտ Տեր Հայրը անձամբ տեսնում է մեղա եկողին և նույնիսկ/եթե չեմ սխալվում/ վճարվում դրա համար: Չեք կարծում, որ մեր եկեղեցում էլ պետք է կիրառվի սա, պահպանվի անձի գաղտնիությունը, չէ որ հակառակ դեպքում ոչ ոք չի գա?
    Աստված օրհնի քեզ Աստղ ,
    Թերևս ես բոլորին պետք է դիմեմ ըստ իրենց նիկ-երի, քանի որ անուններ չկան. Դա ամենևեին խնդիր չէ ինձ համար.
    Ասեմ հետևյալը, քո հարցադրմանն ի պատասխան. Խոստովանությունը ավելի վաղ շրջանում, դեռ 2-3 դարերում կատարվում էր ընդհանրական,երբ քահանա չկար տվյալ տարածքում. Անհատը կանգնում էր ժողովրդի մեջտեղում և հատիկ առ հատիկ պատմում այն ամենը ինչ նա գործել էր. Իսկ ավելի ուշ, երբ մշակվեց և կատարյալ վիճակի հասցվեց եկեղեցական ծիսականությունը, նույն խոստովանությունը կատարվում էր քահանայի ներկայութթյամբ և կարիք չկար անճանանչ մնալու , քանի քահանան գիտի իր բանավոր հոտի բոլոր անդամներին: Ասել թե անհրաժեշտությունը չի եղել քո նկարագրած կերպը կիրառելու: եւ հիմա էլ մարդիկ գալիս և իրենց խոստովանությունը կատարում են քահանայի առջև, որպեսզի քահանան ճանաչիր թե ով իրեն խոստովանվում, որպեսզի նաև համապատասխան խորհուրդներ տա: Դու թերևս մտահոգված ես այն բանով , որ քահանան կարող իրեն խոստովանված գաղտնիքը ինչ- որ մի օր օգտագործել ի դեմս այդ մարդու, սակայն , ասեմ , որ խոստովանության գաղտնիքը քահանան իրավունք չունի բացահայտելու, անգամա եթե դրա դիմաց իրեն մահվան դատապարտեն :
    Մարդը պետք է քաջություն ունենա իր կատարածը խոստովանի և դրա դիմաց արձակում ստանա:
    Անճանանչ մնալը խրախուսվում է միայն եթե դու բարեգործություն ես կատարում:
    Իսկ խոստովանության համար քահանան գումար չպետք է առնի, քանի որ դա արգելված է:
    Իսկ անհատական խոստովանության գալիս բազում բազում հավատավոր մարդիկ:
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

    Ավելացվել է 13 րոպե անց
    Մեջբերում Ribelle-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր Հայր,
    Ինչու է արգելվում աղջիկներին և կանանց մտնել եկեղեցի, եթե նրանք դաշտան ունեն? Լսել եմ որ մաքու չեն, կեղտոտ են, դրա համար պետք է մաքրվեն նոր մտնեն: Բայց ես դրա հետ համաձայն չեմ, դաշտանի առկայությունը հաբաստում է որ կինը կարող է շարունակել մարռկային ցեղը, այսինքն նա օրհնված է: Սա ընդունելի է մուսուլմանների մոտ, միգուցե դա իր ազդեցությունն է թողել մեր կրոնի վրա? Ինչևէ կխնդրեի պատասխանեիք իմ այս հարցին, ԻՆՉՈՒ?
    Հարգարժան Ռիբել,
    Հին կտակարանում նկարագրվում է օրենքների մի ցուցակ, ըստ որի հրեաները պետք է ապրեին: Այդ օրենքները բխում էին մեծամասամբ իրենց թափառական կյանքի և կենցաղային պայմաններից: Այո Հին Կտակարանում ասվում է , որ եթե կինը դաշտանի մեջ է նա անմաքուր է, և անգամ եթե մեկ այլ ոք դիպչի այդպիսի կնոջ նա նույնպես պետք է համարվի անմաքուր: Անմաքուր բառը այստեղ ունի ավելի շատ վերացական իմաստ, սակայն նաև ուղիղ իմաստով կարելի դա հասկանալ: Չէ որ այն ժամանակ չկային այն հիգիենիկ միջոցները, որոնցով կինը կկարողանար զուր իր ֆիզիկական մաքրությունը պահպաներ: Այդ իսկ պատճառով հրեա կանայք անգամ ճաշ չէին պատրաստում այդ օրերին:
    Ես այսպես եմ կարծում , և դա իմ խորը համոզմունքն է , որ այսօր այդ խնդիրը լուծված է ժամանակակից բազում հիգիենիկ միջոցների շնորհիվ: Եւ սխալ է արգելել կանանց եկեղեցի մտնել և Հաղորդություն ստանալ իր դաշտանի ընթացքում: Նա դրանում որևէ մեղք չունի, դա իր օրգանիզմի բնականոն և ճիշտ ընթացքն է , որը նաև, ինչպես դու նկատեցիր , կարող է անձի առողջության և որդեծնության գրավական հանդիսանալ:

    Օրհնությամբ Տեր Շմավոն
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 25.09.2007, 12:57: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •