User Tag List

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Մեջբերում Shushan-87-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր Հայր ցանկանում էի Ձեզ ուղղել մի հարց ,որն ինձ շատ է հետաքրքրում: Ինչպես է եկեղեցին վերաբերվում Տըրնդեզ տոնին ,արդյոք նման չէ կրակապաշտությանը կրակի շուրջ պտտվելը և հավատալը ,որ այն հեռու կտանի չար ուժերը և նման այլ բաներ:

    Ես այդպես չեմ մտածում: Այստեղ ոչ թե փառաբանվում է կրակը և նրա զորությունը, այլ Աստված, որ Լույսն է աշխարհի: Շատ մարդիկ սխալ մոտեցում ունեն շատ հարցերի նկատմամբ և այս հարցի նկատմամբ նույնպես: Բայց մենք մշտապես շտկում և ուղղորդում ենք նրանց: Տյառնըդնառաջ տոնի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար այցելեք Արարատյան թեմի կայքը հետևյալ հասցեով. http://www.araratian-tem.am/holidays.php?id=10
    Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան:

  2. #2
    Սկսնակ անդամ Շաքէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2010
    Հասցե
    Tehran
    Գրառումներ
    29
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3արգելի քահանայ
    Ըստ մեր Առաքելական եկեղեցու երբ մարդը մահանում է արդեօ՞ք նրա հոգին կենդանի է եւ կարող է զգալ իր անմիջական հարազատների դժւարութունները եւ անհանգստութիւնները կամ հասկանու՞մ է այս աշխարհում պատահած իրողութիւնները :

  3. #3
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. Մի շարք գրառումներ ջնջվել են, հեղինակները՝ տուգանվել: Կրկնում եմ. թեման նախատեսված է միայն քահանային հարցեր ուղղելու և պատասխաններ ստանալու համար: Որոշ դեպքերում թույլատրելի են հավելյալ հարցեր ուղղելը, եթե պատասխանը չի բավարարել կամ պարզաբանման կարիք ունի: Սակայն ոչ մի դեպքում թեման չպիտի վերածվի բանավեճի, իսկ քահանայի նկատմամբ պետք է պահպանվի անհրաժեշտ հարգանք:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.06.2010), Chuk (19.06.2010), wem (06.03.2011), Լեո (03.12.2010), Ձայնալար (05.09.2010)

  5. #4
    Դուք դեռ չգիտեք ես ով եմ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2010
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգարժան Տեր Հայր,
    երբ որ մարդիկ մահանում են, իրենց հոգիները ո՞րտեղ են գնում մինչև ահեղ դադաստանի օրը:
    Շնորհակալություն:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Benadad (21.06.2010)

  7. #5
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տէր հայր ինչու են հնում սատանային համարել ԱՐէգակ (խօսքը Գրիգոր Տաթեւացու մասին է):
    Քաջութեամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտից կոխան լինելն ու պղծուելը: Մամիկոնէից տարօնականների ուխտ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (07.09.2010)

  9. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.03.2010
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի քահանա, ինձ հետաքրքրում է` ինչ խորհուրդ ունի թաղման քելեխի ժամանակ բաժակաճառից հետո բաժակները` միայն մատներով միմյանց խփելը ? Ինչն է պատճառը,որ մյուս առիթներում բաժակների` միմյանց կպնելը կարելի է,իսկ էս դեպքում ոչ??
    Վերջին խմբագրող՝ Aware: 28.07.2010, 11:21:

  10. #7
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի շաբաթ հետո պետք է մկրտվենք: Մկրտությունը կատարելու է հայ քահանան: Ինձ հետաքրքրում է՝ ռուսական եկեղեցու կողմից արդեն իսկ օրհնված խաչը կարելի՞ է օգտագործել այդ մկրտության ժամանակ:

  11. #8
    Սկսնակ անդամ Տեր_Համբարձում-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2011
    Գրառումներ
    17
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Aware-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի քահանա, ինձ հետաքրքրում է` ինչ խորհուրդ ունի թաղման քելեխի ժամանակ բաժակաճառից հետո բաժակները` միայն մատներով միմյանց խփելը ? Ինչն է պատճառը,որ մյուս առիթներում բաժակների` միմյանց կպնելը կարելի է,իսկ էս դեպքում ոչ??
    Ի տարբերություն մնացած արարողակարգերի, երբ հավաքվում ենք սեղանի շուրջ միաբանվելով, թաղման հոգեհացը բավականաչափ տարբերվում է մյուս բոլոր արարողակարգերից՝ նրանով, որ բոլորը միաբերան հավաքվում են Աստծո ողորմությունը խնդրելու՝ հանգուցյալի հոգու համար: Այս մոտեցումն է, որ մեզ ստիպում է լուռ մրմունջ կատարելու՝ հեռացնելով ուրախությունը և ցնծությունը, ինչը հատուկ է ուրախ սեղաններին:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (30.05.2011)

  13. #9
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև ձեզ:
    Պատահաբար հայտնաբերեցի այս ֆորումը, շատ ուրախացա և սրտանց ողջունում եմ ձեզ: Այս և նմանատիպ ֆորումները հանդիսանում են հրաշալի հնարավորություն հարցերի և պատասխանների միջոցով հստակորեն պատկերացնել մեր դերը կյանքում և կրոնի դերը մեր կյանքում:
    Թույլ տվեք մի հարց տալ, ես շատ հավատում եմ Աստծուն, Քրիստոնեությանը և մեծ հավատքով կնքվել եմ: Վերջերս մասնակցեցի մի կնունքի արարողությանը, որտեղ քահանան կնքվողին ասեց, որ շրջվի դեպի արևմուտք և երեք անգամ կրկնի, թե նա հրաժարվում է սատանայից: Շատ գեղեցիկ և ազդեցիկ պահ էր: Սակայն, ես ակնթարթորեն հիշեցի իմ կնունքը և ներկա գտնողներից ճշտելուց հետո հաստատ կարող եմ ասել, որ քահանան իմ կնունքի ժամանակ ուղղակի չարեց դա: Շատ անհանգստացա, կարդացի կնունքներ կատարելու ցավոք ռուսերեն ընթացակարգը/հայերենը չկա համացանցում/ և հասկացա, որ կնքման արարողության այդ բաղկացուցիչը կա նաև ուղղափառ եկեղեցում: Այսպիսով ես չափազանց անհանգիստ եմ դրա համար, բայց միևնույն ժամանակ հավատով լի, որ կամքը Աստծո իրականությունն է իմ: Շատ եմ խնդրում, հարգելի հոգեվորականներ, կմեկնաբանեք իմ իրավիճակում ինչպես վարվել?
    Կանխավ շնորհակալություն

  14. #10
    Լիարժեք անդամ Հիդրոգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ter Hayr, պատկերացրեք մի երկիր որպես պետական կրոն է ընդունել մի կրոն, համաձայն որի եթե մարդը ձախ ձեռքի գոնե մեկ մատին մատանի չի կրում, նա մեղք է գործում։ Այդ երկրի բնակչության մի մասը չի դավանում այդ կրոնին, սակայն մեծամանսությունը չափազանց հավատացող է։
    Որոշ ժամանակ անց այդ երկրի կրոնական առաջնորդները որոշում են տեղեկացնել ժողովրդին, որ մատանի չկրողները ոչ միայն ինքներն են մեղք գործում, այլև նրանց պատճառով մեղսավոր են դառնում նաև հասարակության նորմալ հավատացյալները։
    Առաջնորդները նաև կոչ են անում օրենք հաստատել, համաձայն որի առանց ձախ ձեռքին մատանի կրելու հասարակություն դուրս գալն անօրինական կլինի և կպատժվի ազատազրկմամբ։ Արդյունքում հավատացյալ հասարակությունը ստիպում է կառավարությանը հաստատել համապատասխան օրենքը, և արդյունքում որոշ մարդիկ սահմանափակվում են իրենց իրավունքների մեջ այն կրոնի պատճառով, որն իրենցը չէ։
    Ինչպե՞ս դուք կգնահատեիք այդ առաջնորդների վարած քաղաքականությունը։
    Ի՞նչ գնահատական դա կարող էր ստանալ հայոց եկեղեցու կողմից։
    Վերջին խմբագրող՝ Հիդրոգեն: 20.02.2011, 15:44:

  15. #11
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչպե՞ս է մեկնաբանվում Աստվածաշնչյան հետևյալ միտքը. «Իմ մահվան օրն ես ավելի երջանիկ էի, քան իմ ծննդյան օրը»:

  16. #12
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2009
    Գրառումներ
    62
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Oրհնեցեք Տեր Հայր,
    Ինչ է Ժամերգությունը՞:
    Ո՞ր ժամերին է մեր եկեղեցիներում կատարվում Ժամերգություն:

  17. #13
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Մեջբերում karina13-ի խոսքերից Նայել գրառումը
    Oրհնեցեք Տեր Հայր,
    Ինչ է Ժամերգությունը՞:
    Ո՞ր ժամերին է մեր եկեղեցիներում կատարվում Ժամերգություն:
    Աստված օրհնի քեզ, Կարինե
    Վերջապես այս կայքում հանդիպեցի հոգևորականին դիմելու կանոնական ձև:
    ԲԱյց սա ամենևին մեղադրանք թող չհնչի մնացյալ ակումբցիների համար: Ժամերգությունը հավաքական աղոթք է, որը կատարվում է եկեղեցում որոշակի ժամերի: Ժամերգույունն իրենից ներկայանում է աղոթքների, շարականների, մաղթանքների և քարոզների կանոնական ամբողջություն: Ժամերգության գերագույն նպատակը Աստծո փառաբանությունն է, գոհունակություն հայտնելը և հոգևոր խնդրանքներ: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին ունի հետևյալ ժամերգությունները. Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Ճաշու ողորմյաներ, Երեկոյան, Խաղաղական և Հանգստյան: Այսօր հետևյալ ժամերգությություններն են կատարվում. առավոտյան ժ. 9.00-ին` միասնաբար Գիշերային, Առավոտյան, Ճաշու ժամամուտ, որնին կոչում են նաև թիվ պատարագ: Երեկոյան ժ. 17.00-ին` Երեկոյան ժամերգություն: Մեծ Պահքի օրերին առավոտյան ժ. 9.00-ի կատարվելիք ժամերգություններին ավելանում են Արևագալի և Ճաշու 3 ողորմյաները, նաև Երեկոյան ժամերգությունը կատարվում է իբրև միջօրեի ժամերգություն; Իսկ երեկոյան`ժ. 17.00-ին, փոխնիփոխ` Խաղաղական և Հանգստյան ժամերգությունները:
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    karina13 (02.03.2009)

  19. #14
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչպե՞ս է մեկնաբանվում Աստվածաշնչյան հետևյալ միտքը. «Իմ մահվան օրն ես ավելի երջանիկ էի, քան իմ ծննդյան օրը»:
    Խոսքն այստեղ գնում է, ըստ իս, երկրային բոլոր հոգսերի, ցավերի, տառապանքների մասին: Քանի որ, ինչպես մենք գիտենք, մահը վերջ չէ քրիստոնյայի համար, այլ սկիզբ անմահության և հավիտենության: Իսկ ծնունդն ինքին ենթադրում է երկար կյանք, որը որ լի է ամեն տեսակ ցավերով և տառապանքներով: Այս ամենը չի նշանակում կայնքի մերժում և որ կայնքում ուրախ և երջանիկ օրեր չկան: Կյանքի յուրաքանչյուր օր պետք է ապրել այնպես, որ երբևիցե չզղջալ ապրածի համար, ըստ Աստծո կամքի և արժանանալ հավիտենական կյանքի:
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (02.03.2009)

  21. #15
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2007
    Հասցե
    Բայազետ
    Տարիք
    36
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Էջմիածնի Մայր Աթոռը կառուցվել է հեթանոսական կռատան վրա, սակայն դրանով սատանայապաշտությունը, կրակապաշտությունն ենք վերացրել:
    Ter Hayr, ի՞նչ սատանայապաշտության մասին է խոսքը: Եթե չգիտեք, թե ի՞նչ խորհուրդ է իր մեջ պարունակում Հայ Հեթանոսությունը՝ կխնդրեի չարտահայտվել. ես էլ կարող եմ առանց փաստարկների նույն բանն ասել ձեր քրիստոնեության վերաբերյալ [թեկուզ փաստարկները «Հին Կտակարանում» կան, եթե հետաքրքիր է՝ կարող եմ բերել] :

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Սակայն պետք է ասել, որ պատմական հուշարձանները հայերը ոչնչացրել են յուրաքանչյուր հեղափոխությունից հետո, օրինակ` Լենինի, Բանվորի հուշարձանները և այլն:
    Գրիգոր «լուսավորիչը» պարթեվ չէ՞ր:

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադամին և Եվային Աստված պատժեց անհնազանդության համար, որի համար վտարվեցին երկիր: Այդպես ծնողները ևս պատժում են իրենց երեխաներին, երբ չեն լսում:
    Ter Hayr, դուք փաստորեն իմ հարցին չպատասխանեցիք. ես ձեզ հարցնում եմ՝ ինչու՞ էր «աստված» վախենում նրանից, որ մարդկային ցեղը կարող էր «իմաստությանը պտուղը ճաշակել»: Դա չի՞ նշանակում, որ գիտությունը «աստծո» թշնամին է (դարերի փորձն էլ է ցույց տալիս, որ այդպես է, քանզի մինչ վերածննդի դարաշրջանը գիտնականներին հերետիկոս էին հայտարարում ու վառում էին):

    Հարց:
    Ինչու՞ Երեվանում ոչ-մի ձեվ հնարավոր չէ ձեռք բերել իսկական հայկական աստվածաշունչ, այսինքն այն, որ թարգմանվել է 405թ.: Չասեք թե հնարավոր է, քանզի քույրս երգում է Գրիգոր «լուսավորիչ» եկեղեցու երգչախմբում եւ ոչ-մի կերպ չի կարողանում ճարել, ես կասեի ավելին. քահանաներից մեկը նրան է նվիրել Ավետարանչական եկեղեցու հրատարակած «Նոր Կտակարանը», տպագրված ինչ-որ Գիդեոն (եթե չեմ սխալվում) տպ. տան կողմից:

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •