Ես ես հարցը շատերին եմ տվել, բայց էդպես էլ բան չեմ հասկանում: Հարցը վերաբերում ա ճակատագրին: Մենք ասում ենք Աստված ամենազոր ա ու ամեն ինչ գիտի, եդ աքիոմայա: Ճակատագրի մասին դուք ասում եք Աստված մարդուն տվելա ազատ ընտրելու հնարավորություն, ննենց որ մարդու ձեռին ա իր կյանքը: Աստված ապագան, ու նա գիտի ինչ ճանապարհներ կան ընտրելու, ընտրությունը մարդուննա: Բայց տեսեք Աստված իմանալով ապագան գիտի նաև, թե մենք այդ ճանապարհներից որը տենք ընտրի նա գիտի նաև հաջորդ ճանապարհները ու բոլոր մեր ընտրությունները,.... ուրեմն չեղավ որ մենք այնուամենայնիվ ճակատագիր ունենք, որ մենք ընթանում ենք այն ուղով որը մեզ համար պատրաստել է Աստված՞
Իմ միակ ցանկությունս այն կլիներ որ տեսնեի ու լսեի որ եկեղեցում գտնվող սպասավոր՝ քահանայից սկսած մինչև կաթողիկոս հասկանան որ այն ինչ որ իրենց տրվել է ձրիաբար այն էլ պետք է տան ուրիշների ձրիաբար, իհարկե ես հասկանում եմ որ մարդիկ պետք է նվիրատվություններ անեն եկեղեցուն բայց դա պարտադրաբար չի: Այնպես որ այն մարդը որը ծառայում է եկեղեցուն նա պարտավոր է աստո խոսքը ճշմարտությամբ քարոզի ու անտեսելով իր անձնական շահերը ու այս ամենից հետո ես համոզված եմ որ Աստված առատորեն կօրհնի այդ մարդուն և իր տունը:
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 18.10.2009, 00:45:
յոգի (18.10.2009)
Հայ Առաքելական եկեղեցին ճակատագիր չի ընդունում: Մարդ կա հակառակվելով անում է մի բան, որն օրինաչափ չէ, այստեղ արդեն ինքն է փոխում իր կյանքը: Հակառակությունը չարից է, մարդը չարի դրդմամբ թեքում է իր կյանքի բնական ընթացքը: Ճակատագրի գոյությունն ինքնին նշանակում է, որ մարդն Աստծու կողմից ստեղծվել է առանց ազատ կամքի իրավունքի: Իսկ սա նշանակում է, որ մարդը նման չէ իր Արարչին: Իսկ Աստված մարդուն արարեց Իր պատկերով և նմանությամբ, որը հիմնականում պետք է հասկանալ, որ մարդն ազատ է իր կյանքում ընտրություն կատարելու, և իր կյանքն իր ուզած ձևով ապրելու: Աստված չի փորձում մարդուն, քանի որ դրա կարիքը Նա չունի: Աստված մարդու կյանքն ամբողջությամբ գիտի և եթե փորձություններ լինում են մարդու կյանքում, ապա դրանք գալիս են չարի կողմից` մարդուն շեղելու աստվածճանաչողության ճանապարհից:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
Արծիվ (05.11.2009)
Արծիվ (05.11.2009)
Ապագան ինքնին նշանակում է մի երևույթ, որը դեռևս տեղի չի ունեցել: Իսկ այն, ինչը դեռ տեղի չի ունեցել, ինչպես կարելի է այն <<ունենալ>>? Աստված գիտի մեր բոլոր հնարավոր քայլերը, մեր բոլոր հնարավոր ձախողումներն ու հաջողությունները: Բայց նա երբեք չի պարտադրում մեզ Իր կամքը: Մենք ինքներս ենք ընտրում մեր ուղին: Եւ ոչ ոք մեզանից բացի: Եւ Աստծո ցնծությունը մեծ է լինում, երբ մենք սեփական ուժերով կարողանում ենք ճշմարիտ ընտրություն կատարել: Այդ իսկ պատճառով մենք նաև երբեմն սխալների միջով ենք անցնում դեպի ճշմարիտը: Եւ այս ամբողջ ընթացքը չի կարելի կոչել ճակատագիր, այլ մարդկային կյանք, որը կառուցվում է մարդու սեփական ուժերով և Աստծո նախախնամությամբ:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
Արծիվ (05.11.2009), Դատարկություն (05.11.2009)
[quote] ին՞չ է իրենից ներկայացնում չարը, արդյոք՞ չարը Աստծո ղեկավարության տակ չէ, կա՞ մի բան, որը Աստծուց անկախ է...
Չեմ հասկանում այս քո պատասխանը, եթե կարող եք մի քիչ պարզաբանել... օրինակ ճակատագրի գոյությունը ինչպես կարող է նշանակել, որ մարդն Աստծու կողմից ստեղծվել է առանց ազատ կամքի իրավունքի, ... եթե չկա ճակատագիր, ապա ինչպես էք բացատրում, որ մեկը ծնվում է առողջ և հարուստի ընտանիքում, իսկ մի ուրիշը ծնվում է հիվանդ, կամ աղքատի ընտանիքում, մեկը կույր է ծնվում, մի ուրիշը ծնվում և մեռնում, սա չի՞ նշանակում որ Աստված տարբերություն է դնում մարդկան միջև, մեկին լավն է տալիս մյուսին վատը, եթե այո ապա ինչու՞Ճակատագրի գոյությունն ինքնին նշանակում է, որ մարդն Աստծու կողմից ստեղծվել է առանց ազատ կամքի իրավունքի: Իսկ սա նշանակում է, որ մարդը նման չէ իր Արարչին: Իսկ Աստված մարդուն արարեց Իր պատկերով և նմանությամբ, որը հիմնականում պետք է հասկանալ, որ մարդն ազատ է իր կյանքում ընտրություն կատարելու, և իր կյանքն իր ուզած ձևով ապրելու:
Ին՞չ է նշանակում ՄԵՂՔ կամ Մեղսագործություն, միթե՞ մարդ չի ստանում իր կատարած մեղքերի արդյունքը, կամ բարեգործություն կատարելուց չ՞ի ստանում լավ արդյունք, եթե այո ապա սա չի՞ նշանակում Ճակատաքիր, այսինքը ամեն մարդ, որը ունի ազատ գործելու իրավունք, գործելով ինչպես կամենում է և ստեղծում է իր ապագան, որը հենց կարող է նշանակել ճակատագիր...
Ին՞չ է նշանակում փորձություն և ինչ շահ ունի չարը մարդուն փորձելուց... փորձությունը, որպեսզի օգնի՞ թե վնասի մարդուն...Աստված չի փորձում մարդուն, քանի որ դրա կարիքը Նա չունի: Աստված մարդու կյանքն ամբողջությամբ գիտի և եթե փորձություններ լինում են մարդու կյանքում, ապա դրանք գալիս են չարի կողմից` մարդուն շեղելու աստվածճանաչողության ճանապարհից:
Շնորհակալություն
[quote=յոգի;1821437]1. Ինչ վերաբերվում է չարին, ապա այն նույնպես սարսափ է տածում Աստծուց և բացարձակ կերպով որևիցե հնարավորություն չունի դեմ առ դեմ հակամարտության դուրս գալ Աստծո հետ: Այդ իսկ պատճառով չարի թիրախը դառնում ենք մենք` մարդիկս, ում շատ դեպքերում հեռացնելը և Աստծուց անհաղորդ լինելը դառնում է չարի միակ գործելակերպը: Ինքնին չարը արարված չէ:, ինքնուրույն սուբստանս չէ: Այն ի հայտ է գալիս աստվածայինի բացակայության պարագայում: Եւ այդ բացակայությունն էլ <<չի կարող բացարձակ բացակայություն լինել>>: Քանի որ Աստված ամենուր է: Սակայն մարդն իր մեղսունակության պատճառով հեռանում է աստվածային շնորհից և սկսում է գործել չարը: Բայց աստվածային ծրագրի համաձայն չարի վերջը գալու է Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ, երբ չարը վեչջնական պխարտություն կկրի և երկրի վրա բացի բարուց որևէ այլ բան չի լինելու: Իսկ չարի գոյությունն այս ընթացքում պայմանավորված է նրանով, որ վերջինիս ներկայությունը դառնա բարու կամավոր ընտրության խթան:ին՞չ է իրենից ներկայացնում չարը, արդյոք՞ չարը Աստծո ղեկավարության տակ չէ, կա՞ մի բան, որը Աստծուց անկախ է...
Չեմ հասկանում այս քո պատասխանը, եթե կարող եք մի քիչ պարզաբանել... օրինակ ճակատագրի գոյությունը ինչպես կարող է նշանակել, որ մարդն Աստծու կողմից ստեղծվել է առանց ազատ կամքի իրավունքի, ... եթե չկա ճակատագիր, ապա ինչպես էք բացատրում, որ մեկը ծնվում է առողջ և հարուստի ընտանիքում, իսկ մի ուրիշը ծնվում է հիվանդ, կամ աղքատի ընտանիքում, մեկը կույր է ծնվում, մի ուրիշը ծնվում և մեռնում, սա չի՞ նշանակում որ Աստված տարբերություն է դնում մարդկան միջև, մեկին լավն է տալիս մյուսին վատը, եթե այո ապա ինչու՞
Ին՞չ է նշանակում ՄԵՂՔ կամ Մեղսագործություն, միթե՞ մարդ չի ստանում իր կատարած մեղքերի արդյունքը, կամ բարեգործություն կատարելուց չ՞ի ստանում լավ արդյունք, եթե այո ապա սա չի՞ նշանակում Ճակատաքիր, այսինքը ամեն մարդ, որը ունի ազատ գործելու իրավունք, գործելով ինչպես կամենում է և ստեղծում է իր ապագան, որը հենց կարող է նշանակել ճակատագիր...
Ին՞չ է նշանակում փորձություն և ինչ շահ ունի չարը մարդուն փորձելուց... փորձությունը, որպեսզի օգնի՞ թե վնասի մարդուն...
Շնորհակալություն
2. Ճակատագիր նշանակում է մի բան, որը կատարվելու է անխուսափելիորեն: Այսինքն մարդն արարված է, և ըստ ճակատագրի նրան վիճակված է բժիշկ լինելու: Եւ այդ մարդը ինչ անի -չանի, միևնույնէ , բժիշկ է լինելու: Կամ էլ ոչինչ չանի, քանի որ միևնույն է, բժիշկ է լինելու: Իսկ եթե մարդն արարվում է Աստծո պատկրով և նմանությամբ, այսինքն ազատ և ընտրելու իրավունքով, ապա նա ինքն է որոշում, հավը հում ուտել, թե եփած, դառնալ բժիշկ, թե շինարար: Եւ ըստ այդմ էլ, կարող է իր նախասիրություններն ինքնուրույն բացահայտել առանց որևէ մեկի թելադրանքի:
3. Բնականաբար չարի շահը մեկն է: Այնպես անել, որպեսզի ցանկացած տհաճ կամ ոչ այնքան տհաճ իրադարձությունը մարդու մեջ դժգոհություն առաջացնի Արարչի նկատմամբ, որով մարդը չդիմանալով այդ փորձությանը, հեռանա Աստծուց: Եւ մեկ անգամ նշենք, որ փորձությունը առաջ է բերվում սատանայի կողմից:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
Հարգելի Տեր Հայր ինչպես՞ կարող է չարը Աստծուց թաքնվել, եթե Աստված ամենուր է ապա Նա չարի դեմը կարող է առնել ցանկացած տեղում ցանկացած ժամանակ և պահպանաել մարդկանց չարից, միթ՞ե Աստված չի կամենում դա անել: Եթե չարը արարված չէ ապա ին՞չ է, եթե էներգյա է ապա այդ էներգյան պետք է գործի մի ինչ որ անձնավորության հսկողության տակ, և կա՞ արդյոք մի վայր որտեղ Աստծո էներգյան ներկա չէ, որտեղ կարող է չարը ազատ գործել...1. Ինչ վերաբերվում է չարին, ապա այն նույնպես սարսափ է տածում Աստծուց և բացարձակ կերպով որևիցե հնարավորություն չունի դեմ առ դեմ հակամարտության դուրս գալ Աստծո հետ: Այդ իսկ պատճառով չարի թիրախը դառնում ենք մենք` մարդիկս, ում շատ դեպքերում հեռացնելը և Աստծուց անհաղորդ լինելը դառնում է չարի միակ գործելակերպը: Ինքնին չարը արարված չէ:, ինքնուրույն սուբստանս չէ: Այն ի հայտ է գալիս աստվածայինի բացակայության պարագայում: Եւ այդ բացակայությունն էլ <<չի կարող բացարձակ բացակայություն լինել>>: Քանի որ Աստված ամենուր է:
Արդյո՞ք չարը Աստծո հսկողության տակ չե...
Համամիտ եմ, որ մարդն իր մեղսունակության պատճառով հեռանում է աստվածային շնորհից, բայց միթե մարդը ինքը չի ընտրում գործել որպես չար կամ բարի... Իսկ Քրիստոսը նորից գալու է՞Սակայն մարդն իր մեղսունակության պատճառով հեռանում է աստվածային շնորհից և սկսում է գործել չարը: Բայց աստվածային ծրագրի համաձայն չարի վերջը գալու է Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ, երբ չարը վեչջնական պխարտություն կկրի և երկրի վրա բացի բարուց որևէ այլ բան չի լինելու: Իսկ չարի գոյությունն այս ընթացքում պայմանավորված է նրանով, որ վերջինիս ներկայությունը դառնա բարու կամավոր ընտրության խթան:
Իմ հարցը դրանում չեր թե մարդուն ինպ է վիճակված դառնալ, և ո՞վ է այդ որոշողը, որ մեկին վիճակել է բժիշկ դառնալ իսկ մյուսին Աֆրիկայում սովամահ լինել, մյուսին էլ սևագործ բանվոր, եթե այդ ճակատագիր գրողը Ինքը Աստված է ապա դա չի՞ նշանակում որ Աստված հավասար չի վերաբերվում իր ««զավակներին»»: Այդ դեպքում ««Մեղք»» գործելու հասկացողությունը ին՞չ դեր է խաղում, ինչ կարիք կա մեղք գործելը արգելել, եթե մարդ այդ իր կատարած մեղքերով չի ստեղծում իր ճակատագիրը, այլ դա տրվում է վերևից մարդուն... Եթե մարդ մեղք է գործում ապա նա կպատժվի՞ թե ոչ... և եթե մարդ լավ գործեր է կատարում ապա նա կստանա այդ իր կատարած գործերի արդյունքը՞2. Ճակատագիր նշանակում է մի բան, որը կատարվելու է անխուսափելիորեն: Այսինքն մարդն արարված է, և ըստ ճակատագրի նրան վիճակված է բժիշկ լինելու: Եւ այդ մարդը ինչ անի -չանի, միևնույնէ , բժիշկ է լինելու: Կամ էլ ոչինչ չանի, քանի որ միևնույն է, բժիշկ է լինելու: Իսկ եթե մարդն արարվում է Աստծո պատկրով և նմանությամբ, այսինքն ազատ և ընտրելու իրավունքով, ապա նա ինքն է որոշում, հավը հում ուտել, թե եփած, դառնալ բժիշկ, թե շինարար: Եւ ըստ այդմ էլ, կարող է իր նախասիրություններն ինքնուրույն բացահայտել առանց որևէ մեկի թելադրանքի:
Այստեղ նշել եք փորձություն չարի կողմից, որը հեռացնում է Աստծուց, չի՞ նշանակում , որ չարը հզոր է Աստծուց, կամ էլ հակառակը, չարը գործում է Աստծո հրամանի տակ...3. Բնականաբար չարի շահը մեկն է: Այնպես անել, որպեսզի ցանկացած տհաճ կամ ոչ այնքան տհաճ իրադարձությունը մարդու մեջ դժգոհություն առաջացնի Արարչի նկատմամբ, որով մարդը չդիմանալով այդ փորձությանը, հեռանա Աստծուց: Եւ մեկ անգամ նշենք, որ փորձությունը առաջ է բերվում սատանայի կողմից:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
Հարգանքներս...
Մոդերատորական: Հարգելի մասնակիցներ, գոյություն ունի քահանային դիմելու ընդունված դիմելաձեւ: Կխնդրեի, այսուհետ, հետեւել ընդունված դիմելաձեւին:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Տեր Հայր, հնում, իմ ունեցած տեղեկություններով, Պավլիկյան և Թոնդրակյան շարժումների ժամանակ եկեղեցին պայքարել է զենքի ուժով ու հաղթել: Այսօր կան բազմաթիվ ավերիչ աղանդներ, ինչու չօգտագործել հին ձևը?
Շատ ճիշտ օրինակ ես բերել Մեֆիստոֆելս ջան ու ես շատ ցավում եմ դրա համար ու այսօրվա շատ եկեղեցիներ հենց ճիշտ այդպես են բայց էլի այս ամենի հետևում մարդն է կանգնած Աստծո խոսքը ծուռ հասկանալով և իրա շահերին համապատասխան դարձնող: Աստված տա որ մի օր մենք բոլորս հասկանաք որ ճիշտ չէ Աստծո խոսքով բիզնես անել և հետևենք ճշմարտության խոսքին:
davidus (18.10.2009)
Երեխեք, քննարկումները անցկացրեք թեմայից դուրս գրառումների թեմայում էլի... այս թեման միայն քահանային հարց ուղղելու և նրանից պատասխան ստանալու համար է![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Արծիվ (18.10.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ