LisBeth-ի խոսքերից
Նախ ասեմ, ես էս հարցին անդրադարձա որոշակի պատճառներից ելնելով, որոնցից մի քանիսը կնշեմ ստորև։ Ու դրանց թվում ինչ որ մեկին հաճույք պատճառելը հաստատ չկա։
Ի սկզբանե չէի խառնվի, եթե Բյուրը հետո չգար ինքն իրենից գոհ հայտներ, որ որոշել ա բացատրի թե աշխարհում ինչը ոնց ա։ Կսպասեի տեսնեմ Ալֆան ոնց ա արձագանքում։ Բայց այնուամենայնին նշեմ, որ ոչ մի անձնական բան չունեմ որևէ մեկի դեմ, ուղղակի երևույթի մասին ա խոսքը եղել ու շարունակում լինել։
Ընդհանրապես մի տենդենց կա, որ մեկը ով իրեն լավ ա զգացել հասուն մարդու դերում, գալիս ա մեկ այլ հասուն մարդուն սկսում ա ապրել սովորեցնել։ Նենց տպավորություն ա որ կյանքը մի հատ ճշտի ինստրուկցիա ունի, ու ինքը դա բացահայտել ա, ու լուսապսակ ճակատն առել ընկել ա մնացածներին էլ ուղի ցույց տա։ Ու էդ կոտրած գդալի վրա օգնության վեհափառ պիտակ ա կպցնում, որ առաջացած հարցերից կարողանա նույն բուլշիթի տարբեր ձևակերպումներով խույս տա։ Ու էստեղ բոլորովի կարևոր չի թե ում ա դա ուղղված, դու մտերիմ ես մարդու հետ, սիրում ես, ջուխտ աչքիդ լույսն ա, թե ոչ ոք քեզ համար։
Թե ինչու հենց էդ ձևով հարցը ձևակերպեցի։ Ինչքան էլ Բյուրը ասի որ դուրը գալիս ա, որ իրա անձնական բաները քննարկեն, չէ։ Եթե ինքը ընդուներ որ իմ արած մեջբերումը իրեն տհաճ ա, ինքը ստիպված էր լինելու ընդունի նաև որ իրա դրանից առաջ բռնած ձևը այդքան էլ ճիշտ չէր։ Բայց դե մարդը նախընտում ա ասել որ դա իրեն դուր ա գալիս, երբ բազմակի անգամնել հակառակ վարքն ա ցուցաբերել։
Ի սկզբանե սա փորձնական միջամտություն էր։ Երբ ես բլոգների վերաբերյալ թեմայում առաջարկեցի քննարումներ անել, մի հատ ծավալուն նամակ ստացա, որի իմաստը կայանում էր նրանում, որ մարդիկ իրենց կյանքի տարեգրություն են անում, ու քննարկումները նույնիսկ անցանկալի են, ուր մնաց խրախուսվեն։ Օքեյ, որ տենց ա ես ոչ մտնում եմ ոչ կարդում։ Հիմա նույն մարդիկ եկել հակառակ բաներն են ասում։ Ինչի՞ եք դուք վերի արտի գարի։ Ինչի՞ չի կարա ակումբում էլ մեկը իր կյանքի տարեգրույունը անի, առանց դրանց շուրջ ավելորդ խոսակցություններ գլխին բերելու։ Իսկ թե ինչի համար են դա անում վարկանիշ ա, շնորհակալություն ա և այլն, դա արդեն կարևոր չի ու էլի ձեր գործը չի։ Կարմիրով գրած ա անձնական։ Էսքան բան։ Եթե դու մտնում ես տեղ, դու մտար անձնական տարածք, ուր քո իրավունքերը սահմանփակ են ու երկրորդական։ Ոնց որ մտնես մեկի տունը ասես էս հայելին սխալ տեղում ա կախված։
Էջանիշներ