Ուլուանա-ի խոսքերից
Սամ, շանը քացի տալու համեմատությունն էնքան էլ տեղին չի, իմ կարծիքով. տեղին կլիներ, եթե գրառումն ուղարկվեր կոնկրետ մեկին անձնական նամակով, ու վերջինս էլ դրան ի պատասխան խորհուրդներ տար, ու դա գրառման հեղինակին դուր չգար։ Հա, բոլորս էլ գիտենք, որ ֆորումը քննարկման հարթակ ա, բայց եթե կոնկրետ էդ բաժնում քննարկումն արգելվել ա, դա արդեն էդ բաժինն ինչ–որ չափով առանձնացնում ա, չէ՞, ստանդարտ ֆորումային ֆորմատից։ Ի՞նչ կա էդտեղ չհասկանալու։ Ճիշտ ա, օրագրային բաժնի գրառումներն այլ տեղերում մեջբերելը կանոնադրությամբ տենց չորով արգելված չի, բայց կարծում եմ՝ կարելի ա ենթադրել, որ դրանցից շատերն էնպիսին են, որոնց հրապարակային քննարկումը դժվար թե ցանկալի լինի հեղինակի համար։ Ես էլ, օրինակ, շատ օրագրային գրառումներ պարզապես չէի անի, եթե իմանայի՝ դրանք մեջբերվելու են ու քննարկվելու։ Տեսիլքը շատ լավ ասեց. եթե մարդն օգնություն ակնկալեր, ոչ թե օրագրում կգրեր, այլ թեմա կբացեր հատուկ կամ թեկուզ էս թեմայում կաներ գրառումը, որ քննարկվեր, ու խորհուրդներ հնչեին։ Ուրիշ բան, եթե մարդը կոնկրետ ասել ա, որ անձամբ ինքը դեմ չի, որ իր գրառումները մեջբերեն ու քննարկեն, ինչպես, օրինակ, Բյուրն էսօր ասեց Լիզին պատասխանելիս (գուցե նախկինում էլ ա ասել, չեմ հիշում ուղղակի)։ Բայց ոչ բոլորն են տենց ասում, չէ՞։ Նույնիսկ եթե մարդն ինքը դեմ չի, միևնույն ա, ճիշտ կլինի՝ հաշվի առնի ուրիշների դեմ լինելը, եթե չի ուզում տվյալ մարդկանց տհաճություն ու անհարմարավետություն պատճառել։ Կարելի ա նաև ուղղակի ենթադրել, թե ինչ տիպի գրառումները մարդը պիտի որ չցանկանա, որ քննարկվեն։ Ու ինձ թվում ա՝ եթե նմանատիպ քննարկումները մի քիչ էլ շարունակվեն, կարող ա հենց չորով էլ արգելվի որևէ օրագրից որևէ մեջբերում անելը, ինչը չեմ կարծում, թե ընդհանուր առմամբ լավ անդրադառնա ֆորումի վիճակի վրա։ Դրա համար, կարծում եմ, կարելի ա ավելի նրբանկատ լինել, հարգել ուրիշների ցանկություններն ու նախընտրությունները, նույնիսկ եթե դրանք կանոնադրությամբ չորով ամրագրված չեն, ու խորհուրդներ տալու մեծ ցանկության դեպքում անձնական նամակով գրել։ Նույնիսկ եթե մի անգամ ինչ–որ մեկը քեզ անձնականով իրեն գրելու համար չորել ա, միևնույն ա, անձնական հաղորդագրությունը եղել և մնում ա անձնական հարցեր քննարկելու լավագույն միջոցը։ Կարծում եմ՝ եթե չորել են, ուրեմն կամ ձեր միջև մտերմությունն էնքան չի եղել, որ դու իրավունք ունենաս էդ մարդուն նման ձևով խորհուրդ տալու, կամ մարդը պարզապես անտակտ ա եղել, որ բարի նկատառումներով իրեն գրող մարդուն չորել ա, գուցե ուրիշ տարբերակ էլ ա հնարավոր, չգիտեմ, բայց ամեն դեպքում էդ մի օրինակը հաստատ չի նշանակում, թե անձնական նամակով գրելն ավելի շատ ա ուրիշի անձնական տարածքի ներխուժում, քան մարդու անձնական օրագրային գրառումը հրապարակավ քննարկելը։
Էջանիշներ