Ուրախ եմ, որ հումորից զուրկ չես, Մուն ջան:
Բայց իմ ծիծաղն ավելի շատ գալիս է, երբ կարդում եմ, որ, ըստ Աճառյանի (Կակտուս ջան, ճիշտ ես), ասենք.
Զոդիակը՝ դա հունարեն "Զոդիակոս" բառն է, որը հարգարժանը թարգմանում է որպես "Երկնքի կենդանակերպների կամարը":

Իսկ իրականում, զոդիակը ոչ թե կամար է, այլ անիվ, որովհետև երբ խոսում ես զոդիակի մասին, նկատի ունես կոնկրետ տասներկու համաստեղություններ, որոնք յուրաքանչյուր մեզ հասանելի ժողովրդի աստղագիտության մեջ ցույց են տրվում ոչ թե կամարի, այլ շրջանի, կամ, ավելի ճիշտ, անիվի կերպով:
Ակի կերպով: Եվ ինձ հասանելի լեզուներից միայն հայերենում է, մամանեխի սերմը վկա, որ բառը թարգմանման ոչ մի կարիք չունի, որորվհետև արդեն իսկ նշանակում է հենց այն, ինչ կա, այսինքն.
Զ'+
ՕԴԻ +
ԱԿ: Ակ (անիվ), որը օդում (երկնքում) է, Երկնքի Անիվը:
Եկեղեցին՝ ըստ նրա же, - դա նույնպես հունարեն "եկկլեսիա" բառն է, որ իբր նշանակում է ժողովրդի հավաքույթ: Հույների համար, համաձայն եմ, թող նշանակի, եթե ուզում է: Բայց ձեր, հայերիդ համար, մի՞թե այդքան անտեսանելի է հենց իր, այդ բառի մեջ առկա իրականությունը, որը նույնպես որևէ թարգմանության կարիք բոլորովին չունի.
ԵԿ, ԵՂԻՑԻ: Եկեղեցին՝ դա այն տունն է, որը դու, հայըդ, սարքում ես քո Աստծո համար և հրավիրում ես քո Աստծոն այնտեղ ապրելու: Հա, հենց այդպես, հայերեն. Արի ու ապրիր Քո տանը.
Եկ, եղիցի՜...
Իսկ "եկկլեսիան"(հավաքույթ), ավելի ճիշտ թարգմանել են ռուսները, բառի իրական նշանակությամբ՝ Собор (сбор, собрание - հավաքույթ), ինչը մենք վերցրել ու սարքել ենք՝ տաճար: Չնայած, որտեղի՞ց ենք արդեն վերցրել այս բառը, որի ներսում նույնպես ամփոփված է բառի իսկական նշանակությունը. տա ճար: Չէ՞ որ երբ աղոթում ես, անում ես դա մի պատճառով միայն. որ Աստված
տա ճար քո խնդրանքի համար...
Ցավոք, ես մասնագետ չեմ ու գիտականորեն խոսել չեմ կարող: Բայց իմ ոչ մասնագետ տեղով, Մուն ջան, քեզ հետևյալը կասեմ:
Ինչ լեզու քչփորում ես, լիքը հայերեն բառեր կան մեջը: Հին լեզու լինի թե նոր: Հեռու, թե մոտիկ: Ռուսերենում՝ կան: Գերմաներենում՝ կան: Անգլերենում՝ կան: Իսպանացիք գլուխ են կոտրում ապացուցելու համար, որ իրենց լեզվում լիքը հայերեն բառեր կան: Էն գիտնական կինն ասում է, որ պոլինեզացիների բառարանում չորս հարյուրից ավել հայերեն արմարտներ կան: Զատկի կղզու լեզվում հարյուրից ավել հայերեն արմատներ կան:
Հետաքրքիր է, պոլինեզական լեզուներում հունարեն արմատներ կա՞ն... Զատկի կղզու լեզվում ֆրանսերեն, պարսկերեն արմատներ կա՞ն...
Ինչու՞ դուք, հայերդ, ունենալով աշխարհի ամենահին լեզուներից մեկը, այդ լեզուն դարձրել եք լեզուների պոռնիկ ու ոտնատակ եք տալիս, ասելով, որ գիտականորեն ապացուցված է, որ մեր բառարանի իննսուն տոկոսը հավաքել-բերել ենք սրա-նրա քուչեքից:
Մի՞թե տրամաբանությունը չի ասում, որ ավելի հեշտ ու հավանական կլիներ, եթե բոլորը գային ու մի տեղից տանեին: Արդյո՞ք ավելի հավանական է տարբեր տեղերից դույլերով ջուր բերելն ու ջրհոր սարքելը, քան մի ջրհորից բոլորի օգտվելը...
Եկեք ասենք, որ մեր վեց հազար տարեկան Քարահունջը՝ իրենից երեքուկես հազար տարով ջահել Սթոունհենջի աղավաղված անունն է, չէ՞ որ քարը՝ նույն սթոունն է: Երևի կասեինք, ցավոք, չի ստացվում: Որովհետև անգլիացիներն իրենք չգիտեն, թե ինչ ասել է այդ "հենջ" կոչեցյալը, որը բերել-կպցրել են իրենց "սթոոուն"-ին... Իսկ էդ խորամանկ հայերը, տես, վերցրեցին ու սարքեցին Քարա-փունջ...
Օտարերկրացիներն ասում են, որ Քարահունջի պես աստղադիտարան ունենալու համար պետք էր առնվազն հինգ հազար տարեկան աստղագիտություն ունենալ, իսկ մենք վերցնում ենք "հունարեն" (ու՞ր էր Հունաստանը տասնմեկ հազար տարի առաջ...)
Զ'+
ՕԴԻ +
ԱԿ-ը, հերիք չի ու վերաթարգմանում ենք որպես "կենդանակերպ"(այստեղ արդեն ես ոչ թե ծիծաղուոմ, այլ հռհռում եմ (մանանխի սերմը վկա)) :




Էջանիշներ