Այդ կայքերի մեջ ինձ մի բան հետաքրքրեց: Խոսք է գնում Ձմեռ Պապի գործընկերոջ մասին, որը երևի թե մեր իմացած Ձյունանուշիկն է: Անունն էլ՝ Zwarte Pieten...
Անլուրջ կայքը գրում է. "The medieval attire of Sinterklaas’ assistants, the Zwarte Pieten, is equally mysterious." Հետո այդ Zwarte Pieten-ը թարգմանում են որպես "Սև Պիտեր", ինչը զարմանալիորեն Ձյունանուշիկի լրիվ հակառակ պատկերն է...
Իսկ լուրջ կայքում ասվում է, որ Zwarte Pieten նշանակում է "blackface", հետո ասվում է, որ քանի որ Zwarte Pieten-ը
Moor էր, հյուսիսյին աֆրիկայի
Մուր ցեղից, այդ պատճառով դեմքը սև է ներկում: (Կարճ ասած)
Իսկ հնարավոր չէ՞, որ այդ ամենը շատ ավելի պարզ պատմություն ունի: Ուղղակի գուցէ այդ Pieten կոչեցյալը ուրախ մեկն էր, և ավելի զվարճալի լինելու համար դեմքին
մու՞ր էր քսում...
Հասկանում եմ, հին ժամանակներում Ձյունանուշիկի փոխարեն ով ասես կարող էր լինել: Բայց մեկ է, մի՞թե ավելի հավանական չէ, որ Ձմեռ Պապի ուղեկիցը լիներ ոչ թե
Սև Pieten-ը, այլ
Զվարթ(Zwarte) Pieten-ը:

Էջանիշներ