Բերեմ օրինակ հենց ինձ, որ ավելի հասկանալի լինի քեզ համար: Ես, օրինակ, ատում եմ աշխատանքը, որ անում եմ այսօր, առավել ևս, որ այն ոչ ինչ-որ հագեցում է բերում ինձ և ոչ էլ ֆինանսապես է ապահովում: Իսկ ես շարունակում եմ օր-օրի վրա կատարել այդ աշխատանքը, չկարողանալով ոչ մի կերպ ինձ պոկել դրանից ու տրվել հենց ինձ համար շատ ավելի հետաքրքիր ու նաև շահաբեր գործի:
Եվ իմ այս հիմար ապրելակերպի համար, եթե դու ինձ հարյուր տոկոսանոց մազոխիստ անվանես, ես երախտագիտությունից բացի ուրիշ ոչ մի զգացմունք չեմ կարողանա ունենալ քո հանդեպ...
Էջանիշներ