Ժողովուրդ թարգեք ախպոր պես։ Արագ արագ խոսալն ու ուշ հոգնելը ոչ խելքի նշան ա, ոչ էլ հերոսություն ա։
Զարմանալի չի որ ավելի շատ իշխանական թևն ա ոգևորվել։ Էն Մենուան ասում ա․ ես Արմանին ուզում եմ տեսնել հաջորդ գումարման ազգային ժողովում։
Հայ-հայ։
Ժողովուրդ թարգեք ախպոր պես։ Արագ արագ խոսալն ու ուշ հոգնելը ոչ խելքի նշան ա, ոչ էլ հերոսություն ա։
Զարմանալի չի որ ավելի շատ իշխանական թևն ա ոգևորվել։ Էն Մենուան ասում ա․ ես Արմանին ուզում եմ տեսնել հաջորդ գումարման ազգային ժողովում։
Հայ-հայ։
Ես էլ հավեսով նայեցի: Առավել հետաքրքիր էր այն տեղը, որ Հայաստանում 100-120 հազար տաքսի կա, որոնցից 35 հազարը` Երևանում:
Լոս Անջելեսն իր բնակիչների քանակով, ամբողջ Հայաստանից երևի թե մի վեց անգամ ավելի մեծ է: Ունի, կարծեմ, վեց հիմնական տաքսու կոմպանիաներ: Ամենամեծն է "Դեղին տաքսին" ("Yellow Cab"), որն ունի մոտ 2500 տաքսի ընդամենը, իսկ բոլոր վեց կոմպանիաների տաքսիների քանակը միասին վերցրած` 5 հազարի չի հասնում... Ու լոս-անջելեսյան տաքսիստները միշտ բողոքում են, թե շատ քիչ գործ ունեն:
Երբեք մտքովս չէր անցնի, որ Հայաստանում այդքան մեծ է տաքսու պահանջը...
Ընդ որում Լոսում, հնդիկներից հետո, ամենաքիչ տաքսի օգտագործողները հայերն են:
Բայց դու ասածներիս բանի տեղ մի դիր, Բյուր ջան. անխելք տաքսու վարորդ եմ, ախմախ-ախմախ դուրս եմ տալիս: Դու իմ թայը չես, բժիշկ-գիտնական մարդ ես, ինձանից քեզ հեռու պահիր, հանկարծ պատիվդ չպղծվի:Տաքսու վարորդից էդքան խելք հեչ չես սպասի:![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Mephistopheles (10.05.2015), Գալաթեա (10.05.2015)
Սամ ջան, պահանջարկը մեծ ա, որովհետև տաքսի նստելը Երևանի սահմաններում բավականին մատչելի ա։ Եթե անգամ միջին վճարվող աշխատանքի տեր ես՝ կարող ես քեզ թույլ տալ։ Հատկապես եթե մասիվ մուսիվ չես ապրում ու գումարը հաստատված մինիմալն ա գալիս։
Բյուրից էլ չնեղվես, չեմ կարծում՝ դիտմամբ նեղացնելու նպատակ ուներ։ Ընդհանուր մոլորության բարձրաձայն արտահայտում էր ընդամենը։
Մեֆ ջան, Գալ ջան, ես վաղուց արդեն նման բաներից նեղվելու սահմանն անցել եմ, ու տարիքի մասին չի խոսքս...
Ուղղակի ես հաստատ գիտեմ մի բան, ինչը, չնայած երբեք տպված չի եղել Բյուրի նշած ամսագրերում, բայց ինձ համար ամենամեծ գիտական փաստերից մեկն է.
Ամենահիմարը նա է, ով նեղանում է իրեն հիմար կոչողից:
Ես ուղղակի Բյուրի համար եմ ցավում մի քիչ, և դրա պատճառն էլ իմ գիտեցած երկրորդ ամենամեծ գիտական փաստերից մեկն է.
Մարդ կարող է ինքնագնահատմամբ իրեն ամպերից էլ վեր հանել, ու նա լրիվ արժանի է դրան: Բայց եթե նա իրենեից գոնե մի փոքր ավելի վեր չի գնահատել իր բակի դվոռնիկին, - ուրեմն այդ մարդը ոչինչի պետք չէ:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ժող ջան, ասում են գեղ չկա, որ շուն չլնի, վայթե էն տղեն էլ ասես։
Երևանում կա մի հատ տավար ռադիո, որը կարծես ստեղծված ա «տաքսիստ»ներն ու հասարակական տրանսպորտի շոֆեռների համար։
Երբեք չեմ տեսել ուրիշ մարդ դա միացնի։
Էս «տաքսիստ» հասկացությունը նման ա են «Սպիտակ նիվի շոֆեռ» հասկացությանը։
Դա մարդու տեսակ ա։ Հեչ պարտադիր չի որ ինքը հենց սպիտակ նիվա քշի։ Իրա ՍՆՇ լինելը երևում ա իրա քշելուց։ Ու հեչ պարտադիր չի որ սպիտակ նիվա քշողը լինի ՍՆՇ։
Նույն կերպ հեչ պարտադիր չի, որ տաքսի վարողը լինի «տաքսիստ», ինքը կարա լինի նորմալ տաքսու վարորդ։ Ցավոք դրանք շատ քիչ են։
Հիմի էս տղեն շատ նման ա հենց «տաքսիստ»-ի, բայց «տաքսիստ»-ի համար շատ լավ ա խոսում։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ահա, Արտակն արդեն ասեց. Հայաստանում գոնե տաքսու վարորդը հատուկ կատեգորիա ա ռուսաստաններում գործարաններ թողած, որ էկել ա հայրենիքին ծառայելու, որ ամբողջ ճամփին քեզ խելք ա սովորացնում կամ էլ հատուկ խոսացնում ա (ասում են՝ էդպիսի տաքսիստներ էլ կան, որ ինֆո են հավաքում, չգիտեմ ինչքանով ա ճիշտ): Իսկ էս տղան ահագին տարբերվող էր:
Սամ, քեզ վրա մի վերցրու էլի: Նախ, դու Հայաստանի տաքսու վարորդ չես, երկրորդ եթե նույնիսկ լինեիր, դժվար էդ կատեգորիայից լինեիր:
Եվրոպան նշել էի, որպես մի տեղ, ուր դիսկրիմինացիան չի հանդուրժվում, բայց դե անցանք։
Ռիփ, ինչի՞ մասին ա խոսքը: Դանիերենի հենց լեզվի քննության մեջ ա դիսկրիմինացիան: Դուրս էինք էկել քննությունից, շշմել էինք, որ տեքստի մեջ սենց արտահայտություն կար. «Դանիայում բնակվող օտարերկրացիները մեծ մասամբ գերմանացիներ, շվեդներ ու լեհեր են: Դանիայում նրանք կատարում են էնպիսի աշխատանք, ինչպիսին դանիացիները չեն անի, օրինակ՝ աշխատում են հյուրանոցներում, մաքրող, մատուցող և այլն»:
Իրանց արևին դիսկրիմինացիա չեն անում, թուրք-պակիստանցիների փոխարեն գերմանացի ու շվեդ են գրում, բայց դե մեկ ա դիսկրիմինացիա ա:
Արէա ջան, ցավոք սրտի մենակ իշխանական թևը չի, որ ահավոր ոգևորվել ա:
Իշխանական թևի ոգևորությունը խիստ հասկանալի ա: Էս տղի մտածելակերպը խիստ խթանում ա իրանց «բաժանիր, որ տիրես» քաղաքականությանը: Այ երբ որ էս տղեն կհասունանա մի այլ մակարդակի, որում կհասկանա, որ առանձին խնդրի համար պայքարելն արդյունավետ չի, որ պետք ա ոչ թե ասես «ես Բեգլարյանի դեմ բան չունեմ», այլ որ հենց ունես, որ պետք ա համակարգին հեռացնես, իրա արագ խոսելն ու ուշ հոգնելը չեն օգնի, որտև միանգամից կդառնա իշխանության գրող ու ցավը:
Ցավոք սրտի էս տղեն ոչ առաջինն ա, ոչ էլ վերջինն ա լինելու, որ իրա անձնական գրպանին կպնելու ժամանակ ինքն իրա շահը պաշտպանելու համար ոտի ա կանգնում, իսկ որոշ ժամանակ անց հասկանալու ա, որ էդքանը շատ քիչ ա: Ուղղակի սենց մարդկանց մի մասը հետո իրանց մեջ ուժ են գտնում մի քայլ առաջ գնալու, մյուս մասը ամեն ինչից հոգնած փակվում են տներում, կամ էլ արտագաղթում:
Իսկ էս տղեն դուրներս գալիս ա զուտ էն պատճառով, որ բարձրաձայնում ա էն, ինչ մյուսները խոսում են մենակ ուղևորների, այցելուների, կլիենտների, հարևանների, մոտիկ-բարեկամների հետ: Թե չէ անձամբ ես սենց մտածող լիքը մարդկանց հետ (անծանոթ) շփվում եմ: Ու իրանցից ոչ մեկը էս տղուց ավելի պակաս ոգևորված չեն խոսում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sambitbaba (10.05.2015), Աթեիստ (10.05.2015), Շինարար (10.05.2015)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ