Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Sambitbaba (06.07.2017)
Սամ, չէ չեմ հիշում, ու հիմա քո հակասական գրառուները չէ, որ ինձ պիտի համոզեն։ Անկեղծ, թույլ եմ տալիս, մի համաձայնվիր։ Քո իրավունքն ա։ Բայց ասածիդ մեջ նույնքան հավաստիություն կա, ինչքան կլասսիկ հեքիաթներում, որտեղ բարին միշտ հաղթում ա չարին ու սաղ երջանիկ ապրում են միչև անմահություն։
SWTS
Այսինքն դու ուզում ես ասել «անշահախնդիր» բառը անիմաստ բառ է :Ճ ՈՒրեմն սենց ասեմ՝ եթե հաճույքը կարող ենք համարել վերջնական նպատակ, այսինքն ինքներս մեզ հարց չենք տալիս թե որն է հաճույքի նպատակը, ապա նույն կերպ ուրիշներին օգնելը կարող է էլի լինել վերջնական նպատակ: Մեկի արժեհամակարգում հաճույքն է արժեքն ու նպատակը, մյուսի՝ ուրիշներին օգնելը: ՈՒ պարտադիր չի, որ էդ օգնելը հաճելի լինի: Երբեմն օգնելը ահագին տհաճ է, բայց օգնում ես: Ինձ հետ շատ ա պատահել:
Իմ կարծիքով եթե մարդը չի պատկերացնում, թե ոնց կարելի է անշահախնդիր, առանց հաճույք ստանալու, սեփական ժամանակի ու այլ ռեսուրսների հաշվին ուրիշին օգնել, դա շատ շատ շատ վատ նշան է :Ճ Սենց ասեմ՝ ես էդպիսի մարդու հետ ընկերություն չէի անի:
Si vis pacem, para bellum
Sambitbaba (06.07.2017), Smokie (07.07.2017), Գաղթական (06.07.2017), Ուլուանա (06.07.2017)
boooooooom (06.07.2017), ivy (06.07.2017), Sambitbaba (06.07.2017), Smokie (07.07.2017), Աթեիստ (06.07.2017), Հայկօ (07.07.2017), Նաիրուհի (06.07.2017), Ուլուանա (06.07.2017), Վիշապ (06.07.2017)
Իմիջայլոց, էն որ էսօրվա Հայաստանում էդքան անտեր աղքատներ կան, անարդարություն կա, ու կյանքից շատերը դժգոհ են, դա էլ է էգոիզմի ու շահամոլության արդյունք ու մեծահոգության ու անշահախնդրության բացակայության նշան: Անարդարությունը ծնվում է շահամոլությունից ու հումանիզմի պակասից:
Si vis pacem, para bellum
Sambitbaba (06.07.2017), Smokie (07.07.2017), Գաղթական (06.07.2017), Դեղին մուկիկ (06.07.2017), Ուլուանա (06.07.2017), Տրիբուն (06.07.2017)
Անշուշտ, եթե մի բանի իմաստը մարդ թարս է հասկանում, առավել ևս, եթե խոսքն ինչ-որ կարևոր բանի մասին է, - ուրեմն նրա աշխարհընկալումն էլ բնականաբար պետք է որ թարսվի...
Բարությունը չի կարող ծնվել խղճահարությունից (ես կասեի՝ կարեկցանքից), որովհետև բոլոր զգացմունքների սկիզբը՝ Բարին է հենց, Չարի հետ միասին: Այս երկուսից հետո նոր՝ մնացածը:
Բայց մի կարծիր, թե ասելու եմ, իրբ բարին է ծնում կարեկցանքը (խղճահարություն): Բոլորովին: Երբ ամեն ինչ բարի է ու լավ, ինչի՞ն կարեկցես: Կարեկցանք ծնվել չի կարող, քանզի դրա իմաստը չկա:
Կարկցանքի ծնողը՝ Չարն է: Հետաքրքիր չէ՞ արդյոք: Հենց Չարը գլուխ է բարձրացնում Բարու դեմ, անմիջապես ծնում է իր երկու զավակներին՝ Կարեկցանքին և Հույսին, որոնք, լքելով իրենց ծնողին, անմիջապես նրա հակառակորդի, Բարու օգնականներն են դառնում և Չարին ստիպում են պարտվել:
Կարեկցանքն է, որ զարգացնում է մարդու միտքը, իսկ առանց կարեկցանքի մարդ դեգրադացվում է: Ճիշտ նույնպես համընդհանուր բարեշրջման շարժիչ ուշն էլ է կարեկցանքը: Երկրի, մարդկության, մոլորակի: Բայց ամեն ինչ սկսվում է մի մարդու հավատից: Ինչպես "Pay It Forward" ֆիլմում:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Smokie (07.07.2017)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ախր, Տրիբուն, քո ասածը իմ համար ծանրակշիռ ա, բայց էս լրիվ անհույս դեպքերից ա։ Մեֆն էլ գա չի համոզի։ Դու էդ մարդուն չես ճանաչում ու իրա դրդապատճառը չգիտես, ինչպես նաև դրա լինել չլինելը։ Բնական ա որ կասկածի տակ առնես, առավել ևս որ ընդհանուր առմամբ մարդկանց մասին մեծ կարծիքի չես։ Ես էլ սա եմ նորմալ համարում։
SWTS
Հա բայց դու կարող ես վատ բաները տեսնելով հանդերձ քո սկբզունքները ունենալ: Շահախնդրությունը լավ բան է՞: Ասենք եթե քեզ խնդրում են մի հարցում օգնել, որում մենակ դու կարող ես օգնել, բայց դա քեզ համար տհաճ ա, միանգամից կհրաժարվե՞ս օգնելուց:
Օրինակ ես պատանի վախտերս ընկած մեր թաղերը սրա նրա հեռուստացույցն էի նորոգում, լրիվ անվճար, որովհետև սաղ բացառապես աղքատ ընտանիքներ էին: Գիտեին, որ գլուխ հանող եմ, գալիս էին տուն, խնդրում էին օգնել: Ես էլ գնում էի, հետս էլ մի չամադան լամպ էի տանում, որ վառած լամպերը փոխեի: Չգնայի՞: Կարող էի հոգեբանությանս վրա աշխատեյի, չգնայի ու ինձ մեղավոր չզգայի, կամ էլ ասեի ժամանակ չունեմ (իսկականից հաճախ դասերս չէի հասցնում էդ պատճառով, վերադառնում էի տուն գիշերվա մեկին շարունակում էի պարապել), հիմա ո՞րն էր ճիշտը :Ճ
Si vis pacem, para bellum
Առավել ևս, եթե մարդուն չես ճանաչում, ուրեմն ի՞նչ իրավունք ունես նրա մասին միայն վատը մտածել: Ի՞նչ իրավունք ունես անծանոթ մարդոու ցուցաբերած կարեկցանքն անհավանական համարել:
Լիզ ջան, խոսքս կոնկրետ քո իրավունքները չեն, "դու"-ն այստեղ յուրաքանչյուր անձի է վերաբերվում:
Ինձ թվում է, ամեն ինչ հետևյալ կերպ պետք է լինի: Եթե ես չեմ ճանաչում մեկին ու կարծիք եմ կազմում նրա ինչ-որ գործի, արարքի մասին, ուրեմն իմ միակ ճանապարհը՝ այդ վարմունքը սեփական անձիս վրա փոխադրելն է. նույնպիսի իրավիճակում կվարվեի՞ արդյոք ես այնպես, ինչպես այդ մարդն է վարվել: Ճիշտ ինչպես Այվին ասաց այդ մասին վերևում: Ու եթե անգամ ինքս անկարող լինեի այդպես վարվել, բայց գոնե հոգուս խոսքում ուզենայի այդ, - ուրեմն լրիվ հնարավոր կհամարեի այդ գործողությունը:
Իսկ ասել, որ բարություն անելն անհավանական է, ինձ կստիպեր միայն այն, եթե ես բարություն, ասենք, միայն փողով անեի:![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Glück (10.07.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ