Բյուր, խոսքը գրքի թողած դեպրեսիայի մասին ա, ոչ թե արտագաղթի, հլա որ ես դեռ վայելելու փուլում եմ արտագաղթի առումով:
Գրքից սպասելիքներս չարդարացան, նոր էստեղ օֆֆիսի ժողովրդի հետ էդ էի քննարկում: Էնքան էի լսել, էնքան էի մենակ դրականը լսել, գուդրիդսում բոլոր ծանոթներս ամենաբարձր գնահատականներ էին տվել, սպասում էի՝ նույնպիսի ազդեցության տակ ընկնել, ոնց առաջին անգամ Կաֆկա կարդալիս կամ Կամյու կամ Դոստոևսկի կամ երկրորդ անգամ Բորխես կարդալիս

Կաֆկայի դոզան հատկապես էսքան տարի հետո էլ չի թողնում: Ուղղակի լավ վեպ էր, հետաքրքիր կարդացվող, հենց գրքում կար՝ որ էս ամենը մենք գիտեինք, ինքը ուղղակի շարադրել ա: Դե հա, բայց Կաֆկան նույնիսկ վատ թարգմանությամբ ավելի լավ ա շարադրում էն ամենը, ինչը էլի հարազատ ա, ծանոթ: Նկատի ունեմ՝ լավագույն պատմողը չի Օրվելը:
Էջանիշներ