• Նոր տարի՝ նոր ակումբ

    Սիրելի ակումբցիներ,
    Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ակումբի համակարգը թարմացվել է: Ինչպես թերևս շատերդ գիտեք ակումբն աշխատում է vBulletin համակարգի հենքի վրա: Այս համակարգի նոր՝ 4-րդ տարբերակը թողարկվեց դեկտեմբերի 21-ին, դրանից ընդամենը օրեր անց ակումբը սկսում է իր գործունեությունը այդ նոր տարբերակով:

    Առիթից օգտվելով նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Philosopher-ին, ով ակումբի համար ձեռք բերեց համակարգի նոր տարբերակը: Կայքի զարգացման գործում այս նոր քայլը անելուց ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր ակումբի պատմության ընթացքում օգնել են նրա զարգացմանն ու կայացմանը: Եթե որոշեմ թվարկել բոլորին, ապա գրառումս շատ կերկարի, այնքան շատ են այդ մարդիկ, դրա համար պարզապես սահմանափակվեմ ասելով, որ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ակումբում երբևէ մոդերատոր, ավագ մոդերատոր և ադմինիստրատոր եղած մարդկանց, ովքեր բոլորը նպաստել են համակարգի զարգացմանը, այս կամ այն չափով իրենց լուման են ներդրել, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ դրամական կամ այլ ձևով օգնել են ակումբին, գովազդել են, տրամադրել են ինտերնետային տարածք և այլն: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ակումբցիներին, քանի որ ակումբն առանց նրանց ակումբ չէր լինի ու նրանցից յուրաքանչյուրն իր ավանդն է բերել համակարգի կայացմանը:

    Նոր համակարգին անցնելով ակումբը փոքր ինչ շեղվում է ֆորումային ձևաչափից: Շուտով ակումբը թերևս կունենա հետևյալ կառուցվածքը, հետևմյալ հիմնական բաժինները.

    Զրուցարանը, նախկինում ակումբում եղած զրուցարանի նման համակարգը, թերևս կավելացվի առաջիկա օրերին: Իսկ այս տարբերակի մեծ նորությունը թերևս «Բովանդակային հատվածն» է: Թե այս հատվածը ինչպիսի զարգացում կունենա, կտեսնենք միասին: Բայց ենթադրվում է, որ այստեղ ի թիվս լրատվական ու վերլուծական նյութերի տեղ կգտնեն ակումբցիների առավել հետաքրքիր, բովանդակային, արժեքավոր գրառումները: Բոլոր նյութերը կդասակարգվեն ըստ թեմատիկայի ու այս հատվածը բոլոր այցելուների համար կդառնա հետաքրքիր մի անկյուն, ուր կարող են ուղղակի գալ հետաքրքիր նյութեր գտնելու, ինչու ոչ, աշխարհում կատարվող նորություններին ծանոթանալու:

    Ակումբի համակարգը դեռևս ամբողջովին պատրաստ չէ և մի քանի օր կտևի մինչև այն ամբողջապես ներկայանալի տեսք ունենա, իսկ մինչ այդ խնդրում եմ տեղեկացնել թարգմանության նկատված վրիպակների մասին:

    Հարկ եմ համարում նշել, որ նախկինում ակումբում եղած մի շարք հնարավորություններ այս պահին առկա չեն: Դրանք այն հնարավորություններ են, որոնք լրացուցիչ ծրագրերի տեսքով էին տեղակայվել, այլ ոչ թե vBulletin համակարգի մի մասն էին: Դրանք ևս առաջիկա օրերին կավելացվեն:

    Դե ինչ, ինչպես միշտ ցանկանում եմ հետաքրքիր ու հաճելի քննարկումներ:
    Ես էլ, ձեր թույլտվությամբ, գնամ քնելու: Կարծում եմ, որ վաստակել եմ հանգիստս:
    Մեկնաբանություն 160 Մեկնաբանություն
    1. CactuSoul-ի ավատար
      CactuSoul -
      Chuk ջան, մի բան էլ ես ասեմ, բայց շատ կարևոր չի, էլի, եթե ազատ կլինես, դա էլ նայիր, լա՞վ

      Իմ տված վարկանիշների հղումները չեն աշխատում: Դրա փոխարեն ֆորումի հաղորդագրություն եմ ստանում.
      Թեմա սահմանված չէ: Եթե դուք ճիշտ հղում եք օգտագործում, ապա խնդրում ենք, այս մասին տեղեկացնել ադմինիստրատորին
      Ուղղակի ես հաճախ էի կիրառում այդ հղումները, անկեղծ ասած… բայց մեկ է, շտապ չի բոլորովին, առանց այդ էլ զգացվում է, թե ինչքան աշխատանք ես թափել ու ինչ գնով
      Շնորհակալություն ամեն ինչի համար

      Ներսես, քեզ էլ շնորհակալություն, մյուս բոլոր աջակցողներին էլ

      Phil, սիրում եմ քեզ
    1. A.r.p.i.-ի ավատար
      A.r.p.i. -
      Չուկ, սենց մի բան եմ նկատել, նախկինում հնարավոր էր հղում կատարել xxx շնորհակալություն xxx գրառման համար վրա, հիմա չկա այդ հղումը, ուղղվողա՞: Դա գտնվումա
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
      Իմ տված վարկանիշների հղումները չեն աշխատում: Դրա փոխարեն ֆորումի հաղորդագրություն եմ ստանում.
      Չէի նկատել, Ան ջան, հղումը սխալ էր գեներացվում: Շտկեցի: Շնորհակալություն:
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Մեջբերում A.r.p.i.-ի խոսքերից Նայել գրառումը
      Չուկ, սենց մի բան եմ նկատել, նախկինում հնարավոր էր հղում կատարել xxx շնորհակալություն xxx գրառման համար վրա, հիմա չկա այդ հղումը, ուղղվողա՞: Դա գտնվումա
      Արփի ջան, ներկայումս չկան այդպիսի հղումներ, բայց կաշխատեմ ավելացնել:
      Շնորհակալությունների համակարգի նոր տարբերակի ծրագրավորողները դա չեն նախատեսել, բայց մի բան կանենք: Ուղղակի կարող է շուտ չլինի:
    1. A.r.p.i.-ի ավատար
      A.r.p.i. -
      Եղավ մերսի
    1. CactuSoul-ի ավատար
      CactuSoul -
      Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
      Չէի նկատել, Ան ջան, հղումը սխալ էր գեներացվում: Շտկեցի: Շնորհակալություն:
      Քեզ շնորհակալություն, Արտակ ջան

      Գրկող smile եմ ուզում
    1. KT'-ի ավատար
      KT' -
      Chuk ապրես..բաներ կան, որ անսովոր են դեռ, բայց կամաց-կամաց սկսում եմ գտնել տեղերը..ինչպես դու ես ասում "քայլ առ քայլ ..."
    1. Տրիբուն-ի ավատար
      Լավ ա, սիրուն ա: Բայց մեծ մարդկանց համար, որ հազիվ մի բանի են սովորում երկու տարվա մեջ, լրացուցիչ գլխացավանք ա:
    1. davidus-ի ավատար
      davidus -
      հետաքրքիր ա Չուկ ջան..... կամաց-կամաց կսովորենք բևեռափայլը հետո կհանես չէ?
    1. Ներսես_AM-ի ավատար
      Я сделал это
      2 թե 3 օր գիշերները մտածելուց, (c) Վարդան Պետրոսյան, ու vBulletin-ին քֆրտելուց հետո, վերջը ստացվեց.
      Այսուհետ «Գրել Հայերեն» համակարգը գործում է նաև գրառումը խմբագրման պատուհանում, ինչպես նաև վարկանիշի մեկնաբանության դաշտում:

      Եթե կհանդիպեք դաշտերի որոնցում այն չի գործում խնդրում եմ տեղյակ պահեք, որովհետև այս պահին էլ չեմ հիշում որտեղ չէր աշխատում:
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Ներս, դու ուրիշ ես
    1. ministr-ի ավատար
      ministr -
      Ներս ու Չուկ ջաներ, գրելուց տառաչափը փոքրա շատ, ու ամեն անգամ ստիպված սեղմում եմ "Փոխել խմբագրման ռեժիմը" Կցորդ 45390 գրառման պատուհանի աջ անկյունում:
      Հնարավոր չի կամ մեծացնել տառաչափը, կամ էլ default դնել մյուս խմբագրման ռեժիմը?

      Մեկ էլ հնարավոր չի սմայլերը դնել գրառման պատուհանի ոչ ընդլայնված տեսքի մենյուի մեջ?
    1. Գալաթեա-ի ավատար
      Հա, գրառում անելուց իսկապես փոքր են տառերը:
      Խանգարում ա ստեղծագործողի բաժնում գրելուց:
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը

      Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
      Հա, գրառում անելուց իսկապես փոքր են տառերը:
      Խանգարում ա ստեղծագործողի բաժնում գրելուց:
      Մեծացրի տառաչափը: Եթե ձեր մոտ հինն է մնացել էջը Refresh արեք
    1. Սահակ-ի ավատար
      Սահակ -
      Նկատեցի որ տառատեսակների ընտանիքը ընտրվում է հետևյալ հաջորդականությամբ՝

      'Tahoma Armenian', Sylfaen, 'Arial Unicode', 'Arial Unicode MS', sans-serif;

      Քանի որ ստանդարտ Լինուքսներում ոչ մի վերը նշված ֆոնտերից չկա, ապա ինքը ընտրում է sans-serif-ը, որը ընտրում է DejaVu Sans տառատեսակը: Այդ տառատեսակի հայերեն հատվածը շատ վատ է սարքած:

      Համարյա բոլոր լինուքսներում նաև կան Freefont-ի ընտանիքի տառատեսակներ http://savannah.gnu.org/projects/freefont/

      այս տառատեսակների հայերեն մասը շատ ավելի լավ որակի է: Օտգագործվել է հայերեն Latex փաթեթի յունիկոդացված տառատեսակը:

      Այս ամենը հաշվի առնելով առաջարկում եմ տառատեսակների ընտրությունը դարձնել այսպես՝

      'Tahoma Armenian', Sylfaen, 'Arial Unicode', 'Arial Unicode MS', FreeSans, sans-serif;
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը

      Շնորհակալություն Սահակ ջան, FreeSans անպայման կավելացնեմ, էսօր, կամ վաղը: Մինչ այդ Ներսեսի առաջարկով ուրիշ բան էլ պիտի փորձեմ:
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Տառատեսակների ընտրության կարգը փոխվեց: Առաջին տեղում, Ներսեսի առաջարկով, ավելացվեց Tahoma ընտանիքը, հաշվի առնելով նոր Windows-ներում այդ ընտանիքի ֆոնտում ներդրված որակյալ հայերեն տառերը: Սահակի առաջարկով ավելացվեց նաև FreeSans տարբերակը՝ Linux օպերացիոն համակարգերի համար:
    1. ministr-ի ավատար
      ministr -
      Ու հիմա user-ների մի մասի անունները ցույցա տալիս ուրիշ տառատեսակով մյուս մասինը ուրիշ....
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
      Ու հիմա user-ների մի մասի անունները ցույցա տալիս ուրիշ տառատեսակով մյուս մասինը ուրիշ....
      Հմմմ...
      Խնդրում եմ ֆուլ ռեֆրեշ անել, չօգնելու դեպքում screenshot ցույց տալ՝ խնդիրը հասկանալու համար:

      Տարբեր ֆոնտերով տարբեր լեզուներո՞վ մականուններն են:
    1. ministr-ի ավատար
      ministr -
      Այո, լատինատառ անվանումները ու ընդհանրապես գրառումները այլ տառատեսակով են, իսկ հայերենները հին, ճիշտ տառատեսակով...