Նայել RSS հոսքը

Բոլոր բլոգային գրառումները

  1. Անջատվածք

    Բայց էս ի՜նչ անջատված դեմք եմ ես... Ես էլ կարծում էի՝ վերջին տարիներին ահագին «ուղղվել» եմ էդ առումով, բայց հերիք է որոշ ժամանակ համարձակվեմ էդպես մտածել, մեկ էլ հոպ՝ անջատվածությունս նորովի ներկայանում է իր ողջ փայլով...
    Ամուսնուս հետ իջել էինք լվացքատուն։ Վերադառնալիս, ...
    Պիտակներ: մանրապատումներ Խմբագրել պիտակները
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  2. Մեկամյուսացում

    Էնքան հետաքրքիր է հետևելը, թե ոնց են զուգընկերները միմյանց վրա ազդում, թե ժամանակի ընթացքում ոնց է հետզհետե մեկը մյուսանում, մյուսը՝ մեկանում, և երբեմն դժվար է ասել, թե այդ մեկամյուսացման լուրջ ու հիմնավոր գործընթացներից հետո, ի վերջո, որ մեկն է ավելի շատ շահում, որ մեկը՝ տուժում։ Երբեմն նույնիսկ դժվարանում ես հստակ բնորոշել, թե կոնկրետ ինչն է փոխվել մեկի մեջ, բայց զգում ես, որ մի տեսակ մյուսացել է։ Վերջերս սկսել եմ հատուկ ուսումնասիրել էս երևույթն ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. Պոռոտախոսությու՞ն

    Օրեցօր մեծանում է «կտրուկ գործողությունների» մասին խոսակցությունների նկատմամբ սրտխառնուքս: Որպես կանոն դրանք ոչնչով չեն տարբերվում շարքային դատարկաբանություններից:

    Մի քանի օր առաջ էր, տաքսիով շտապ տեղ եմ գնում, հանդիպումից ուշանում եմ: Վարորդի կողքին նկատեցի ՀԱԿ ...
  4. Պարը

    Երաժշտություն։

    Քայլ առաջ։ Ավելի մոտ։
    Ձեռքի հպում։ Տաք հոսանք։
    Արյան հետ հոսող ռիթմ։
    Ուղեղում արձագանքվող զարկեր։

    Առաջին համատեղ քայլերը։
    Առաջ, կողք, միասին։
    Առաջ, հետ, միասին։

    Երաժշտություն էլ չկա։
    Կա պար։ Հոգու, էության, կյանքի։

    Իմ րոպեում 90-ը քոնն է։
    Ու չկան պատեր։

    Պարիր ինձ հետ։

    Թարմացել է 11.05.2009, 02:08 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    պարային
  5. Ես մայր եմ:

    Է՜, այսօր դրսում այնքան վազեցին, քրտնեցին… վերջը ի՞նչ է լինելու;
    Մի տեսնեիք փոքրիկ Սպարտակը ո՜նց է ֆուտբոլ խաղում, ընդհամենը 2տարի եւ 3ամս. է:

    Դե իհարկե, առանց խնդիրների հնարավոր չէ… Սամվելի ջերմությունը բարձրացավ 38-ի, կոկորդը ցավում է; Հետաքրքիր է, կա՞ երեխա, որը ոչ ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի