Նայել RSS հոսքը

Բոլոր բլոգային գրառումները

  1. Շնորհակալություն:

    Եւս մեկ անգամ շնորհակալություն ընձեռնված հնարավորության համար: Միշտ փնտրել եմ նման հնարավորություն հայերեն լեզվով գրելու համար: Մինչ այս օգտվել եմ ռուսերեն բլոգից, այսուհետ այստեղ կգրեմ:
    Հույսով եմ, որ այն կպահպանվի, որովհետեւ իմ գրառումերը հիմնականում երեխաների մասին է լինելու:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  2. Ես էլ մի բան գրեմ :D

    Բարև բլոգ: Չգիտեմ քո հետ ինչ եմ անելու, բայց որ տվել են էլ հետ չեմ տալու:
    Շուտով մի քիչ կմտածեմ, ու երևի քեզ ինֆորմացիոն նպատակներով օգտագործեմ: Լավ-լավ ուսումնական , տեխնիկական հոդվածներ քիչ-քիչ կթարգմանեմ, էջեր կհատկացնեմ դրանց համար ու կտեղադրենմ: Մնացած անդամներն էլ համ կօգնեն, համ կօգտվեն:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. Re. Անկապ օրագիր

    Այս գրառումը առաջին անկապ օրագրում իմ 2 գրառումներից առաջինն է: Բացելուս նպատակն էր աշխարհին հիշեցնել նրա գոյության մասին, ժամանակին ես այսպիսին էի... Իսկ եթե լուրջ, ապա ասեմ, որ ուղղակի փորձարկում եմ գրառումը բլոգ ուղարկելու հնարավորությունը
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին անգամ նրան տեսա երեք շաբաթ առաջ: Հոգնած ու անտարբեր գնում էի փողոցով՝ ձեռքերս ջինսե շալվարիս գրպանը, գլուխս կախ, մտածկոտ: Ուշադրությունս
    ...
    Կատեգորիաներ
    Անկապ օրագրային
  4. Բլոգ, բլոգ, բլոգ

    Շնորհակալություն ադմինիստրացիային այսքան շատ հնարավորություններ տալու համար Ֆիլմ,ֆիլմ,ֆիլմ-ի փոփոխված տարբերակով անում եմ Ակումբի բլոգի 3-րդ գրառումը, ու հուսով եմ հետաքրքիր գրառումները անպակաս կլինեն...

    Ձեր կենացը
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  5. Առաջին բլոգային գրառում - Ուռա

    Հետաքրքիր է, թե ակումբում քանի՞ հոգի էին սպասում բլոգային համակարգի ներդրմանը: Ու տեսնես իրենց սպասելիքներն արդարացա՞ն: Չգիտեմ, իսկ ես շտապում եմ ակումբի առաջին բլոգային գրառումն անել, բայց չգիտեմ, թե ի՞նչ գրեմ: Հոգնած եմ: Շատ հոգնեցի: Հիմա աչքերս փակվում են, իսկ գլխիս մեջ մառախուղ ու փոթորիկ է: Նույնիսկ հստակ չգիտեմ, թե էս բլոգային համակարգի դրույթները ոնց կարգավորեցի, ամեն ինչ ճի՞շտ եմ արել, թե՞ ոչ: Հետո կերևա: Հիմա էլ չեմ դիմանում, գնում եմ քնելու: Բարի գիշե՜ր...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի