Նայել RSS հոսքը

Բոլոր բլոգային գրառումները

  1. Մեկ-մեկ հիշում եմ

    Ամբողջ օրը հիշում էի մեր դպրոցի հատակի նախշերը: Չգիտեմ` ինչիս էր դա պետք, որտեղից դարձավ կպչուն հիշողություն (եթե նման բան ընդհանրապես գոյություն ունի), բայց էսօր ամբողջ օրը հիշում էի դպրոցի հատակի մարմարե նախշերը: Էդպես լինում է, երբ մի երգ ես լսում, ու կապ չունի` սիրում ես երգը, ...
    Կատեգորիաներ
    ‎ Առանց կատեգորիայի
  2. Պատմվածք աննորմալ լինելու ու դրա պատճառած դիսկոմֆորտի մասին

    Մի քիչ առաջ ոտքիս մատի եղունգը պոկեցի: Արեցի դիտմամբ, ուզում էի ցավ զգալ: Բայց ցավն ինձ պետք էղածից շատ ավելի ուժեղ էր: Ստիպված դեղ քսեցի ու սկսեցի նվնվալ, մեկ-մեկ էլ` լաց լինել, երբ մայրս դեմքիս չէր նայում: Հետո մաման ստիպեց, որ իրեն ցույց տամ հերոսությունս: Առանձնապես ցույց տալու ...
    Կատեգորիաներ
    ‎ Առանց կատեգորիայի
  3. Ես ու ատելի ատամնաբույժները

    Ատամնաբույժները մանկությանս ամենաակնառու սարսափահարուցիչներից են եղել։ «Ատամնաբույժ» բառն անգամ մեջս սարսուռ էր առաջացնում... Ատամներս էլ փոքր ժամանակ հեչ լավ վիճակում չէին, և դա է՛լ ավելի էր մեծացնում վախս այդ մարդկանց նկատմամբ...

    Հիշում եմ իմ առաջին հանդիպումն ատամնաբույժի ...
  4. Եկեղեցին գործի՞ք

    «Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը ճարտարապետական արժեք է և չպետք է քանդվի», - այս իսկապես ճշմարիտ միտքն այսօր շատերիս շուրթերին է: Բայց մեզնից քանի՞սը գիտեն այդ շինության ճարտարապետական արժեքը, ավելին, քանի՞սը գիտեն, թե շինությունն իրականում ինչ տեսք ունի: Դժվար է ասել: ...
    Պիտակներ: 1*17, xar6qplh Խմբագրել պիտակները
    Կատեգորիաներ
    ‎ Քաղաքական
  5. Երկխոսություն ուշ երեկոյան....

    -Լսի, պատկերացնում ե՞ս, մի քանի ամիս մնաց, որ միասին ենք:
    - ո՞նց, իսկ ես գիտեի ամբողջ կյանքում միասին կլինենք
    - հա է, ամբողջ կյանքում էլ միասին կլինենք, ուղղակի մտքերով էի ճիշտ չարտահայտվեցի ուզում եմ ասել, որ միասին ու մենակ: Հետո մեկն էլ կլինի
    - աա՜, դե տենց ասա... ...
    Կատեգորիաներ
    ‎ Առանց կատեգորիայի