Պաշտոնական լեզուն հայերենն է, որը հանդիսանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ: Հայկական տառատեսակը արմատական տարբերություն ունի մյուս բոլոր այբուբեններից: Այնուամենայնիվ խանութներն ու բոլոր պաշտոնական շենքերն ունեն նաեւ լատինատառ ցուցատախտակներ: Այստեղ հայերենից բացի լայնորեն կիրառվում է նաեւ ռւսերենը, իսկ շատերը խոսում են նաեւ անգլերեն
Հայաստանում տոնվում են թե՛ աշխարհիկ, եւ թե՛ եկեղեցական տոներ: Սովորաբար տոնակատարություններն ուղեկցվում են ուրախ երգերով ու ավանդական շուրջպարերով: Խանութներն հիմնականում աշխատում են նաեւ տոն օրերին
Հայաստանում գերակա կրոնը քրիստոնեությունն է, որը որպես պետական կրոն ընդունվել է 301թ: Կրոնն այստեղ ունի շատ խոր ու ամուր արմատներ: Հայաստանում բնակվող հայերի գերիշխող մեծամասնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Եղեղեցու գլուխ կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը գտնվում է Էջմիածնում:
Հայկական ավանդական խոհանոցն ունի ճաշատեսակների մեծ բազմազանություն: Թարմ բանջարեղենն ու միսն այստեղ ամենասիրելի կերակուրների ցանկում են: Հայկական որեւէ տոնակատարության սեղան անհնար է պատկերացնել առանց խորովածի, քյուֆթայի, դոլմայի կամ ղափամայի: Ճաշկերույթը նախատեսում է ...
Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում: Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից` Իրանին, արեւելքից` Ադրբեջանին, արեւմուտքից` Թուրքիային: Ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29800 քառակուսի կմ եւ գտնվում է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետն այստեղ Արագած լեռն է (4090մ), իսկ ամենացածրը` Դեբետ գետի կիրճը (400մ): Մայրաքաղաքը Երեւանն է: Ըստ 2003թ. անցկացրած մարդահամարի տվյալների բնակչության թիվը կազմում է 3,2 միլիոն, որից 1,1-ը ապրում է Երեւանում: