Նայել RSS հոսքը

Բոլոր բլոգային գրառումները

  1. Երջանկություն...

    Շուտով կյանքիս կարևորագույն քայլ եմ կատարելու… Թվում էր, թե ամեն ինչ որոշված է, որ մնացած ամեն ինչը միմիայն հասարակության ագահությանը տուրք տալու համար է արվելու, սակայն... պարզվեց ինձ , միգուցե և մեզ համար այն շատ կարևոր է: Միայն այդ քայլի նախաշեմին կանգնած ես հասկանում, որ... ...
    Կատեգորիաներ
    ‎ Առանց կատեգորիայի
  2. Ի դէպ

    Պռիվետ չի - այլ Բարեւ (Բարի լոյս, բարի օր, բարի իրիկուն, բարի երեկոյ, ողջոյն)
    Պօկա չի - այլ Յաջող(ութիւն)(առայժմ, ցտեսութիւն, բարով մնաս, բարի գիշեր)
    Վոփշմ չի - այլ կարճ(ասած)(մի խօսքով)
    Վափշե(տը) չի - այլ ընդհանրապէս
    Դաժէ չի - այլ նոյնիսկ
    Մերսի չի -այլ շնորհակալութիւն (շնորհակալ եմ, ապրի արեւդ, ապրես, եւ այլն )

    շարքը կարելի է շարունակել:
    Եթէ կան դիտողութիւներ կամ առաջարկներ, խնդրեմ:
    Կատեգորիաներ
    ‎ Առանց կատեգորիայի
  3. Արտույտների ու բվերի մասին

    Էս գրառումս ամիսներ անցբլոգումս բոլորովին անսպասելիորեն մեկնաբանություն ստացավ: Ես էլ մտածեցի՝ էստեղ էլ դնեմ:

    Ժամանակին մինչև հոգուս խորքը համոզված էի, որ արտույտներ և բուեր չկան, կան մարդիկ, որոնք ապրում են իրենց ռեժիմին համապատասխան: Սակայն վերջին մի շաբաթվա ընթացքում իմ սեփական ...
    Կատեգորիաներ
    ‎ Առանց կատեգորիայի
  4. ԱՇԽԱՐՀՔԻ ԿՆԻԿԱՐՄԱՏՆ Ա ՇԱ՞Տ, ԹԵ՞ ՏՂԱՄԱՐԴԸ

    — Թագավորն ապրած կենա,— ասում ա գիտնականը,— հաշիվ էի անում, որ տեսնեմ, թե աշխարքիս էրեսին կնիկարմատն ա շա՞տ, թե տղամարդը։

    — Մեր ինչի՞ն ա էդ քո հաշիվը,— բարկանում ա թագավորը,— մեր հարցի պատասխանը տուր, թե չէ թագուհին, հրեն ուզում ա սովամահ լինի։

    — Համբերի, թագավորն ...
    Կատեգորիաներ
    ‎ Առանց կատեգորիայի
  5. Կինը, որ կարող էր առաքինութեան օրինակ ծառայել աշխարհին, դառաւ փողոցի սեփականութիւնը

    Կինը, որ կարող էր առաքինութեան օրինակ ծառայել աշխարհին, դառաւ փողոցի սեփականութիւնը: Հետեւա՞նքը: - Լիքն են բանտերը, հիմարանոցները, հիվանդանոցները:
    Ինչու՞, ինչու՞ է այդպէս: Ինչու՞ կը տառապի մարդկային ցեղը:- Որովհետև միամիտ մարդը, իրենից, իր հոգուց դուրս փնտրեց և կը փնտրի երջանկութիւնը: Որովհետև նիւթականացած մարդը չճանաչեց ճշմարիտ երջանկութիւնը եւ իր կեանքը վերածեց դժոխքի:

    Գարեգին Նժդեհ
    Կատեգորիաներ
    ‎ Առանց կատեգորիայի