մի պահ
ասում են Աստված երբեք այնքան մեծ վիշտ չի տալիս, որին չկարողանաս դիմանալ
ուրեմն ես սրան էլ կդիմանամ
երբեք չեմ մտածել,որ կգա մի պահ որ ես...էլ չեմ ուզենա տեսնել քեզ...չեմ ուզենա լսել քեզ... կնայեմ հեռախոսիս , երբ այնտեղ քո անունն է տթտռում ու չեմ վերցնի այն սրտիս տրտիռով. երբեք չեմ պատկերացրել որ կգա այդպիսի մի ժամանակ, բայց եկավ
չեմ հասկանում ինչ եմ զգում հիմա ես, չեմ հասկանում ինչ ես զգում դու հիմա, բայց զգում եմ, ոչ ես ոչ դու իրարից հեռու չենք կարող.. զգում եմ դա քո ձայնի մեջ, զգում եմ դա իմ սրտի զարկից... չափից դուրս շատ ենք միմյանց հետ կապված, կամ էլ միգուցե ինձ է այդպես թվում.... երևի
դու կկարողանաս շուտով հաղթահարել ամեն ինչ, դու կկարողանաս մոռանալ, իսկ ես ոչ, ես չափից դուրս շատ եմ սիրում քեզ, ես երբեք չեմ կարողանա մոռանալ Վիվալդիի այն երաժշտությունը, որը մերն էր, ես երբեք չեմ կարողանա.. որովհետև չեմ ուզում.. երևի ես մազոխիստական հակումներ ունեմ, բայց ես հիմա փակվել եմ տանը, մենակ ու փորձում եմ վերապրել ամեն ինչ, այն ինչ կապված էր քեզ հետ
ինքս էլ չեմ հասկանում ինչու այսօր պատասխանեցի զանգիդ, չեմ հասկանում.... սենց հեշտ կլինի քեզ մոռանալը՞ թե կշարունակվի ամեն ինչ ավելի տանջալից՞
չես սիրում՞, սիրում ես՞ չգիտեմ, չեմ ուզում իմանալ.... ամեն ինչ կանցնի, միգուցե սա էլ անցնի, միակ բանը, որ ուզում եմ, որ դու երջանիկ լինես, որ քո աչքերի փայլը երբեք չկորի, որ հեռվից էլ զգամ, որ դու երջանիկ ես, ու էլ երբեք չտեսնեմ քեզ.. կներես ես քեզ իրոք չափից դուրս շատ եմ սիրում, կներես իմ սիրո համար... կներես