Կյանքն ամենօրյա նահանջ ու պարտություն է...
Ճիշտ եմ ասում, իրոքից, կյանքն ամենօրյա նահանջ ու պարտություն է, բայց կյանքի իմաստ դրա դեմ անխռով ու անհանդուրժող ամենօրյա պայքարն է... հիմա հասկացել եմ… մեկ է այս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, եթե այսօր պարտությունդ մեծ է, ուրեմն երեկ ճիշտ չես պայքարել, չկան մեղավորներ ու անմեղներ, կա ուղղակի իրադարձությունների մի շարք, որի հետ կարող ես կամ համակերպվել, կամ էլ շարունակել պայքարել... գրառմանս սկզբում սրա մասին չէի ուզում խոսել, մտածում էի գրել ու գրելով ինքս ինձ համար պատկերացնել ինչպիսին է հանգիստ կյանքը:բոլորը, բոլորն անխտիր ուզում են հանգիստ ապրել, շատերն են կրկնում " իմ ուզածը մեծ բան չի, թողեք հանգիստ ապրեմ" հանգիստ..., այսինքն չանհանգստանալ սիրած մարդու համար... հանգիստ.. այսինքն չմտածել աշխատանքի մասին, հանգիստ... այսինքն՞, հանգիստ նշանակում է չապրել, չկա հանգիստ, չկա հանգստություն քանի քո սիրտը լոկ պոմպ չէ, որ արյուն է մատակարարում: չեմ ուզում հանգիստ ապրել, ուզում եմ գիտակցված ապրել, ուզում եմ վստահ ապրել: այսինքն չգիտեմ է: նորից փիլիսոփայեցի: բայց մեկ է ճիշտ է ասված կյանքն ամենօրյա նահանջ ու պարտություն է: Բայց ես պայքարելու եմ...մինչև վերջ