Նորից
Չէ ,իրոք հիանալի բան է բլոգը, տարբերվում է ֆորումից, այստեղ ամեն ինչ միաժամանակ և բացահայտ է , և այնքան գողտրիկ, նորից շնորհակալություն Չուկ ջան
զգում եմ , ամեն ինչ նորից կրկնվում է, նույն սխալները, նույն խոսքերը, նույն հայացքը, նույն ենթադրությունները , նույն կասկածները.... նույն անտարբերությունը...
ես միշտ վախեցել եմ անտարբերությունից, մանավանդ երբ ինքս եմ զգում այդ անտարբերությունը...
հիմա, երբ մի պահ նորից հետ եմ նայում, զգում եմ ինչ մեծ դաստիարակ է կյանքը, ինչպիսին էի ես ընդամենը մի քանի տարի առաջ...կարոտում եմ, այդ երազկոտ աղջկան, բայց գոհ եմ, որ հիմա այլևս այդպիսին չեմ, չնայած երբեմն թվում է, որ էլի չեմ գտել ինքս ինձ, էլի չեմ գիտակցում իմ իսկական տեղն ու դերը այս կյանքում, բայց շատ բաներ եմ սկսել հասկանալ, զգալ, գնահատել ու ամենակարևորն ու ամենացավալին, կարողանում եմ անտարբեր լինել... ոչ թե ձևացնել, այլ իսկապես անտարբեր մնալ... անտարբեր սեփական կյանքի որոշ դրվագների նկատմամաբ, անտարբեր դիմացինի կարծիքի նկատմամբ, անտարբեր վաղվա օրվա հանդեպ... բայց մեկ մեկ ինչ-որ տարօրինակ պոռթկում է լինում, նորից ամեն ինչ զգում եմ այնքան սուր, այնքան ցավոտ... ու հետո նորից անդրշիրիմյան անտարբերություն....նույնիսկ մինչև վերջ չեմ կարողանում գիտակցել, որն է լավ...
մի քանի տարի առաջ, երբ կյանքն ինձ իր առաջին դասն էր սովորեցնում, երբ ամեն ինչ դեռ այնքան սուր էի զգում, ապրում ամեն մի բառով ու ամեն մի հայացքով,երբ ես դեռ մի երազկոտ աղջիկ էի ու փշրվել էին երազանքները..հա, ես հենց այդ ժամանակ, չեմ էլ հիշում որտեղ, չեմ էլ հիշում ում կողմից գրված մի քանի տողեր եմ անգիր արել...ինչ էլ լինի վաղն արևն անպայման կծագի և ոչինչ ի զորու չէ դա փոխել... ամեն մայրամուտ և արևածագ մի փոքր մեղմացնում է այսօրվա ցավը և նախապատրաստում հաջորդ ճակատամարտին և ոչինչ ի զորու չէ փոխել կյանքի այս ընթացքը....
ես չեմ ուզում փոխել կյանքի ընթացքը, ես ուզում եմ սովորել այդ ընթացքի վայրիվերումներին.. օգնիր ինձ