անվերնագիր
Որոշել եմ, սկզբից պիտի մի լավ դժգոհեմ հետո էլի ինքս ինձ հույս տամ, որ ամեն ինչ լավ է լինելու, որ կարողանամ շարունակել ապրել... չէ ինչ ապրել՞ գոյատևել, ապրել բառը մեզ համար արդեն ճոխություն է. լավ չեմ հասկանում միթե հնարավոր չէ այս երկրում երեք տարվա մեջ մի հատ հիմար աշխատանք գտնել, որի համար գոնե 30 հազարից ավելի կվճարեն... երբ ավարտում էի համալսարանը, ամեն ինչ այնքան հրաշալի էր թվում, այնքան հեշտ, իսկ հիմա՞ շուռ եմ գալիս ու անցած տարիների բարձրությունից նայում եմ... ու տեսնում որ բարձրություն չկա իջվածք է, ու ամեն օր այն ավել խորն է դառնում ինձ ընդմիշտ կտրելով քաղաքակիրթ կյանքից....
թվում էր անձնական կյանքում ձեռք բերած արժեքները ուժ կտան դիմակայել կյանքի դժվարություններին, թվում էր... պարզվեց դու այնքան ուժեղ պիտի լինես, որ այդ արժեքներն էլ չարժեզրկվեն... ուժեղ.....
թվում էր ընկերական ամուր հենարանը կօգնի, որ ուժեղ լինես... թվում էր... պարզվեց չկա այդ հենարանը, որովհետև միայն հենվել կարող են իսկ ինքդ հենվել ի վիճակի չես... ամուր չի հենարանդ...... այսինքն հենարան էլ չկա.... հենարան
թվում էր ընտանիքդ կարող է հենարան լինել, գոնե մեջքդ ուղիղ կանգնելու համար.... թվում էր... պարզվեց լինում են պահեր, երբ անգամ կանգնել չես կարող, ուր մնաց մեջքդ ուղիղ........
թվում էր հնարավոր չէ, որ կյանքում ամեն ինչ այսքան դժվար լինի,... թվում էր, պարզվեց ամեն ինչ ավելի քան դժվար է... դե չեմ ուզում էլի ոչինչ հաղթահարել, չեմ կարող ուժեղ լինել, որովհետև չեմ ուզում......
ու մենակ քո գրկում, մեն մենակ քո գրկում թվում է, որ ամեն ինչ հաղթահարելի է, թվում է.... բայց մենք հաղթահարել ենք արդեն շատ բան, միգուցե մնացածն էլ կարողանանք հաղթահարել, եթե ամուր փակես ինձ քո գրկում.... գոնե մի պահ, երբ ես այնքան ուժեղ եմ, որ կարող եմ թույլ լինել......
ասում են լավ կլինի..... ասում են.....