Նայել RSS հոսքը

Արիացի

Աղանդների մասին

Գնահատական. 2 ձայն, 5.00 ընդհանուր:
Մի ուսանողական ընկեր ունեմ, ինստիտուտի առաջին կուրսից մոտիկ էինք ու ընդհանուր հետաքրքրություններ էինք ունենում: Էս ընկերոջս հետ հաճախ էինք խոսում կրոնի, աստծո գոյության ու դրան հավատալու թեմաների շուրջ ու ընդհանուր առմամբ մեր պատկերացումները համընկնում էին, որ կրոնական գաղափարները հիմնականում կեղծ են, չեն համընկնում աշխարհի մասին ժամանակակից գիտական տեսակետների հետ ու եթե իրականում ինչ-որ բան կա էլ, որին անվանում են աստված, ապա նրան վերագրված գործողությունները, որոնք գրված են աստվածաշնչում կամ ասենք մյուս կրոնական գրքերում մեղմ ասած կասկած են հարուցում: Իմ ու իրա պատկերացումներում միակ տարբերությունը, որ ես տեսնում էի, այն էր, որ քանի որ ոչ մեկը չի կարողանում տալ այն հարցի պատասխանը, թե էս տիեզերքը ու էս մատերիան որտեղից է ու երբ է ստեղծվել, ապա ինձ էս հարցի պատասխանը երբեք չէր հետաքրքրում, նրան այս հարցը շատ էր տանջում: Ինձ ինչու չի հետաքրքրում, քանի որ ես հավատում եմ, որ մատերիան միշտ էլ եղել է ու նրա ստեղծման կոնկրետ ժամանակ չկա, իսկ ըստ նրա էդ ամեն ինչը պետք է մի ժամանակ ստեղծված լիներ:

Հիմա վերջերս իմացա, որ էս ընկերդ համալրել է ... եհովայի վկաների շարքերը Ես այնքան ապշած էի այս նորության վրա, որ քիչ էր մնում հավատայի, որ հրաշքներ իրոք լինում են Ու հիմա անընդհատ էս հարցը ուղեղիցս դուրս չի գալիս, թե ինչ կարող է կատարվել մարդու հետ, որպեսզի նրա պատկերացումները այն աստիճանի տակնուվրա արվեն ու նա աթեիստից դառնա եհովայի վկա? Շատ եմ լսել այնպիսի տեսակետներ, որ իբր եհովականները մարդկանց հիպնոսացնում են, նրանց ուղեղի վրա գերբնական ձևերով ազդեցություն են ունենում, բայց անձնական փորձից եկել եմ այն եզրակացության, որ նման բան չկա ու չի կարող լինել: Ավելին, շատ անգամ եմ տանս ընդունել ու վիճել եհովայի վկաների հետ ու կարող եմ ասել, որ նրանց պատկերացումները այնքան թույլ են, որ մի 10 րոպե վիճելուց հետո էլ ասելու բան չէին ունենում: Գնում էին ու իրենցից ավելի ստաժավոր եհովականի էին ուղարկում մեր մոտ, որոնք նույնպես նույն բախտին էին արժանանում: Ու սենց մի քանի ամիս շաբաթը մեկ անգամ եհովականները գալիս էին մեր տուն զրուցում ու թողնում գնում, մինչև որ ես տունս փոխեցի ու կորցրեցի նրանց հետքերը ու նրանց հետ զրույցից բավականություն ստանալու հնարավորությունս: Մի խոսքով կարող եմ ասել, որ եհովականների հետ ընդհանուր առմամբ մոտավորապես 5 ժամ վիճելու փորձ ունեմ, ավելին, մի անգամ էլ բախտ եմ ունեցել նրանց (կամ էլ մի ուրիշ աղանդի հաստատ չգիտեմ) հավաքին մասնակից լինել, որտեղ մի անգլիացի էին բերել, որը իբր թե աստվածաբան էր ու եկել էր ստեղ մարդկանց աստծո ճշմարիտ ուղին ցույց տալու:
Հա, ու էսքանից եկել եմ էն եզրակացության, որ ցանկացած կրոն, այդ թվում աղանդները, որպես տեսություն հակասական են, ընդ որում այդ հակասությունները շատ են ու բացահայտ: Բայց այսքանը հասկանալով հանդերձ ես նաև հասկանում ու գիտակցում եմ, որ քրիստոնեությունը մեր ազգային ինքնության ու մեր մշակույթի մի մասն ա և մեծ դեր ա խաղացել մեր ազգի պատմության մեջ: Ու այդ պատճառով, եթե ոչ որպես կրոն, ապա որպես մշակույթ և ազգային գաղափարախոսության մի մաս, ես ընդունում եմ քրիստոնեությունը:
Բայց ես ոչ մի կերպ չեմ հասկանում այն մարդուն, որը գնում ու դառնում է եհովայի վկա կամ մի այլ աղանդի կրող: Ինչպիսի թույլ հոգեբանություն, ինչպիսի թույլ ու չձևավորված աշխարհահայացք կարող է ունենալ մարդը, որ նրան կարողանան շեղել իր պատկերացումներից ու համոզել, որ մի օր ա գալու մարդիկ չեն մեռնելու ու դա ինչ-որ աստված ա անելու, կամ նման այլ սին բաներ: Եթե մարդը համոզված է իր գաղափարներում, եթե չի խորանում այնպիսի հարցերի շուրջ, որոնց պատասխանը միևնույն է չի գտնելու ու եթե իր գաղափարները ու սկզբունքերը չեն հակասում մեկը մյուսին, ապա էդ մարդուն ոչ մեկը, ոչ մի ուժ չի կարող ստիպել հրաժարվել իր պատկերացումներից: Գալիլեյին էլ ասեցին ընդունիր որ երկիրը չի պտտվում, նա էլ բարձրաձայն ասաց, որ չի պտտվում, մտքում ունենալով "բայց այդուհանդերձ այն պտտվում է" խոսքը:
Նկատել եմ, որ եհովայի վկա դառնում են հիմնականում կյանքում շատ անհաջողություններ ունեցող մարդիկ, որոնք երկար անհաջողություններից, հիվանդություններից ու դժբախտություններից հետո հոգեպես կոտրվում են ու սկսում հավատալ, որ էս ամեն ինչը կարող է շտկվել գերբնական երևույթների արդյունքում, չհասկանալով, որ հասարակության մեջ տեղի ունեցող երևույթները մարդկանց ձեռքի գործն է և հենց մարդն էլ պետք է շտկի պրոբլեմները, այդ թվում հենց իրենք պետք է շտկեն: Ընդունելով այս սկզբունքները մարդը այլևս ոչ մի քայլ չի ձեռնարկում իր կյանքը բարելավելու ու ինքն իրենով իր պրոբլեմները լուծելու համար: Նա այլևս որպես մարդ մի ֆունկցիա է կատարում ու մի բան է միայն մտածում` թե ինչպես այլ մարդկանց ևս ներքաշի իրենց շարքեր:
Վերջերս Կապանում եհովայի վկաների այսպես ասած առաջնորդը, որը նաև Կապանում լավ բիզնես ուներ սնանկացավ: Բոլոր գործերը թարսվեցին ու խրվեց պարտքերի մեջ: Ու կապանցի մի եհովայի վկա իր բնակարանը վաճառեց ու փողը տվեց էս մարդուն, որ պարտքերից դուրս գա: Սա հենց ցույց ա տալիս, որ էս ամեն ինչը մարդկանց բթացնելու ու նրանց շահագործելու համար ա արվում ու խաբելով հուսալքված մարդկանց կեղծ գաղափարներով, մարդուն զրկում են ինքնուրույն մտածելու ու դատողություններ անելու ունակությունից, փաստացի կարելի ա ասել, մարդուն զրկում են մարդ լինելուց:
Ու հիմա խոսելով էս նույն ընկերոջս հետ, ցավ եմ ապրում, երբ նրա լուրջ մտքերի փոխարեն լսում եմ մտքեր, թե ինչպես են շուտով Հիսուսն ու սատանան պատերազմ անելու, ընդ որում Հիսուսի կողմից զոհեր չեն լինելու: Շատ ցավալի ա էս ամենը ինձ համար:

Ուղարկել «Աղանդների մասին"» Digg-ին Ուղարկել «Աղանդների մասին"» del.icio.us-ին Ուղարկել «Աղանդների մասին"» StumbleUpon-ին Ուղարկել «Աղանդների մասին"» Google-ին

Պիտակներ: աղանդ, հայեր Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Լուսաբեր-ի ավատար
    Բա որ իմանաս ինձ համար ինչ ցավալիա Սաս
    Գիտես էլի իմ մտերիմ ընկերուհին էլ երկու տարի առաջ վկա դառավ ու ինչքան տխրեցի դրա ու հենց իր համար, բայց ինչ արած, ախր որ մի ձև լիներ, իմանայինք ինչպես կարելիա հետ բերել նման մարդկանց....
    Իմ ու քո գլխին գալովի են եհովականները
  2. Արևհատիկ-ի ավատար
    Էհ, ահավոր երևույթ ա:
    Լուս, ընկերուհուդ պահը ինձ համար էլ ա շատ ցավալի: Վերջերս հաճախ եմ հանդիպում ու էդ ամբողջ օրը մտքերով իր ա հետ եմ լինում: Չէի պատկերացնում, որ էն աշխույժ աղջիկը կարող ա տենց դառնա
  3. Չամիչ-ի ավատար
    Իսկապես շատ ցավալի ա:
    Երբեք չէի ուզենա այդ կերպ ընկեր կորցնել:
    Ես էլ ունեմ բարեկամ, ով հարազատի երկարատեւ հիվանդության պատճառով դարձել ա աղանդավոր, բայց ոչ եհովական, ընդամենը ավետարանչական: Ամեն շաբաթյա ավետարանչական եկեղեցու հավաքները նրան անասելի լավատեսություն եւ լիցք են հաղորդում: Նա մի տեսակ հանդարտվել ա, խաղաղվել: Այս կարգի մարդկանց համար, ովքեր ընտանիքում ունեն անբուժելի հիվանդ, աղանդավոր դառնալը պարզապես փրկություն ա: Ճիշտն ասած ոչ մի անգամ չեմ եղել ավետարանչականների հավաքներին, եհովականների հավաքին էլ եղել եմ շատ վաղուց, երբ դեռ անչափահաս էի: Այդ պատճառով չեմ կարող հստակ վերլուծել, հասկանալ, թե մարդկանց վրա ներազելու կոնկրետ ինչ հոգեբանական մեխանիզմներ են գործում: Բայց, որ այդ կառույցները շատերին օդի եւ ջրի պես անհրաժեշտ են, դա հաստատ: Կոնկրետ մեր բարեկամը, օրվա մեծ մասը ստիպված է անցկացնել անբուժելի հիվանդ հարազատի կողքին, ընտանիքն էլ գտնվում է սոցիալապես անապահով կարգավիճակում, նա չի կարող իրեն թույլ տալ օգտվել ոչ հոգեբանական ծառայությունից,անգամ չի էլ մտածում դիմել առաքելական եկեղեցուն, ոչ էլ կարող է իր հոգսերով ծանրաբեռնել իր ընկերներին եւ հարազատներին, միակ փրկությունը ամեն շաբաթյա աղանդավորական հավաքներն են:
  4. Լուսաբեր-ի ավատար
    Երբեք չէի ուզենա այդ կերպ ընկեր կորցնել:
    Չամիչ ջան, ես իմ ընկերուհուն չեմ կորցրել ճիշտն ասած, Սասն էլ իր ընկերոջը, բայց ավելի լավա ինքը կասի:
    Ես նրա հետ երբեք նման թեմաներով չեմ խոսում, երբեք չեմ դատում, որովհետև գտնում եմ, որ դրա իրավունքը պարզապես չունեմ: Ամեն մարդ իրա ազատությունների հետ մեկտեղ ունի նաև խղճի ազատության իրավունք:
    Բայց մեկա ցավալի լինելը կա:
  5. Hayazn-ի ավատար
    Երբեվե լսել էս , որ երկու հոգով նույն ճաշը ուտեն բայց միայն մեկը թունավորվի :
    Սա նրանից է որ օրգանիզմները տարբեր են ինչպես նաև նախասիրությունները և հակումները : Հիմնականում մարդիք ընդգրկվում են աղանդների մեջ միայնակությունից : Ես ականատես եմ եղել մի դեպքի , որտեղ 36 հոգի բոլորն էլ բարցրագույն կրթություն ունեցող համակարգիչների և կիբեռնետիկաի ասպարեզում թույն խմեցին և մահացան , որովհետև իրենց առաջնորդը ասել էր , որ գիսաստղի հետևից մի նավ է գալիս և եթե մենք ժամանակին թույն խմենք և մահանանք նավը մեզ կտանի դրախտ և այս ամենը վիդեո ժապավենի վրա մեկ առ մեկ և ուրախությամբ էին կատարում : Դեպքը տեղի է ունեցել լօս ից մոտ 40 մղոն հեռավորության վրա և հեռուստատեսությամբ ցուցադրվեց : Իմ կարծիքով այդ մարդկանց մեջ միակ ընդհանուր բանը միայնակությունն էր և ազդեցության տակ ընկնելու հակումը :
  6. Չամիչ-ի ավատար
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից
    Չամիչ ջան, ես իմ ընկերուհուն չեմ կորցրել ճիշտն ասած, Սասն էլ իր ընկերոջը, բայց ավելի լավա ինքը կասի:
    Ես նրա հետ երբեք նման թեմաներով չեմ խոսում, երբեք չեմ դատում, որովհետև գտնում եմ, որ դրա իրավունքը պարզապես չունեմ: Ամեն մարդ իրա ազատությունների հետ մեկտեղ ունի նաև խղճի ազատության իրավունք:
    Բայց մեկա ցավալի լինելը կա:
    Լուսաբեր ջան, ես ընկերություն կորցնելը նկատի չունեի:

    Ես նկատի ունեի, որ եհովականների շարքերը ընդգրկվածներին, որպես անձ համարում եմ կորած Եհովականների շարքերը ընդգրկվելը հոգվոր դեգրադացիայի ամենակարճ ճանապարհն է:
  7. Jarre-ի ավատար
    Արիացի ջան, կարծում եմ, որ ընկերությունը պետք չի խառնել կրոնի հետ։ Իհարկե ես ոչինչ չեմ կարող ասել կոնկրետ քո ընկերության մասին, բայց երբ մարդ իր կոմպլեքսների պատճառով կորցնում է ընկերոջը ու դրա համար փնտրում է քավության նոխազ, մեղմ ասած դա այդքան էլ ճիշտ չի։ Էլի եմ կրկնում, որ ես քո մասին չեմ խոսում, բայց գուցե մտածես ու գտնես ավելի՞ ռեալ պատճառ։

    Օրինակ ես ունեմ Սատանիստ ընկեր, Հիսունական ընկեր, Առաքելական ընկեր, ունեմ շատ Եհովայի վկա ընկերներ ու իրենց այդ տարբերությունները բացարձակապես դեր չեն խաղում իմ ընկերության վրա։ Բա ինչո՞ւ է այդպես։

    Դա առաջին հարցն էլ։ Ու կա նաև երկրորդ հարցը, կամ ավելի ճիշտ առաջարկ։ Արի ծայրահեղական չլինենք ու փորձենք դրսևորել մարդկային ամենաթանկ հատկություններից մեկը՝ մտային ազնվություն։ Նշել ես միայն անգրագետ ու անկիրթ Եհովայի վկաների մասին։ Բայց կան բազմաթիվ կիրթ Եհովայի վկաներ՝ ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ. բանասերներ, աստղաֆիզիկներ, քիմիկոսներ, արվեստագետներ, կենսաբաններ և այլն։ Ու կան նաև շատ աշխարհահռչակ գիտնականներ ու արվեստի գործիչներ, ովքեր նույնպես Եհովայի վկաներ են։ Ուստի կարծում եմ, որ ճիշտ չի ներկայացնել փաստերի կեսը։ Ես ինքս երբեք նշանակություն չեմ տալիս, որ այսինչ հայտնի մարդը այսինչ կրոնի կամ շարժման անդամ է։ Դա ինձ համար բացարձակ նշանակություն չունի։ Պարզապես գրում եմ ցույց տալու համար, որ իրենց մեջ կան շատ կիրթ ու իրենց գործի մեջ բավական մեծ պրոֆեսիոնալիզմի հասած մարդիկ։

    Իսկ ինչ վերաբերում է Կապանի մասին պատմածդ դեպքին, ապա որքա՞նով ես ծանոթ դեպքին և որքանո՞վ ես վստահ, որ ճիշտ ինֆորմացիաի ես տիրապետում։

    Սաս ջան, գիտես, թե ես ձեզ որքան եմ հարգում ու վստահ եղիր, որ գրառումս չեմ արել վիրավորելու կամ կռվի տոն տալու համար։ Պարզապես երբ տեսնում եմ մտերիմ մարդու գրառում, որը ճշմարտությանը չի համապատասխանում, չեմ կարող անտարբեր անցնել։
    Թարմացել է 08.04.2010, 18:23 ըստ [ARG:5 UNDEFINED]
  8. Արիացի-ի ավատար
    Ժառ ջան, կարող եմ հաստատաբար ասել, որ ընկերոջս չեմ կորցրել ու երբեք էլ կրոնը չի կարող պատճառ լինել, որ ես հրաժարվեմ իմ ընկերներից: Ըստ իս ընկերությունը շատ ավելի թանկ ու շատ ավելի խոր բան է, քան կրոնական, լեզվական կամ ազգային պատկանելությունը ու սա իմ համար կարևոր սկզբունք է: Իմ համար ընկերս մնում է նույն ընկերս ու նրա բարոյական կերպարը իմ մոտ չի փոխվել, ավելին ինչ-որ չափով երևի նաև բարձրացել է, քանի որ եհովականները շատ ավելի բարոյական մարդիկ են:
    Հետո, Ժառ ջան, որտե՞ղ կարդացիր իմ գրառման մեջ անգրագետ ու անկիրթ Եհովայի վկաների մասին: Ես նման բան չեմ գրել ու չէի էլ կարող գրել: Հենց իմ ընկերը անգրագետ ու անկիրթ չի զուտ էն պատճառով, որ մարդը բարձրագույն կրթություն է ստացել ԵՊՀ-ում, այն էլ տեխնիկական գծով: Ու ընդհանրապես, ոչ մի եհովայի վկայի չեմ համարում անգրագետ ու անկիրթ, որովհետև եհովայի վկա դառնալու համար, գոնե որոշակի գրագիտություն ու կրթվածություն պետք ա: Այլ բան է, որ ես այդ մարդկանց համարում եմ չձևավորված աշխարհայացք ունեցող ու բնության ու տիեզերքի մասին սխալ պատկերացումներ ունեցող: Ես չեմ ժխտում այն փաստը, որ եհովայի վկաների մեջ կան բազմաթիվ ու նույնիսկ քո ասած աշխարհահռչակ լավ մասնագետներ ու արվեստագետներ, բայց դա չի հակասում այն բանին, որ նրանց տեսակետները ու հայացքները կայուն չեն:
    Ասեմ, որ փաստերի կեսը չեմ ներկայացնում, եղբայր: Ավելին, ոչ թե փաստեր եմ ներկայացնում, այլ ընդամենը իմ պատկերացումները աղանդավոր դարձած մարդու հոգեբանության ու մտածելակերպի մասին: Նենց որ մի փորձիր իմ գրառումների մեջ փաստեր ու ճշմարտության եզրեր տեսնել, առավել ևս ճշմարտության հետ անհամապատասխանություններ: Իմ գրածները փաստեր չեն, այլ սեփական մտքեր:
    Ինչ վերաբերվում է նրան, որ եհովայի վկա դառնում են հիմնականում անձնական կյանքում անհաջող մարդիկ, ապա սա իմ կողմից նկատված զուգադիտություն է: Իմ ճանաչած բոլոր եհովայի վկաները ունեն ինչ-որ անհաջողություններ. մեկը ամուսնուց է բաժանվել, մի ուրիշը ծայրահեղ աղքատ է, մեկը հիվանդություն ունի և այլն: Սա չի բացառում այն, որ կարող է գոյություն ունենալ եհովայի վկա, որը բավականին հաջող անձնական կյանք է ունեցել, բայց ես չեմ հանդիպել: Փոխարենը հանդիպել եմ եհովայի վկա, որը եհովայի վկա է դարձել ֆինանսական վատ կացությունից դրդված, հետո ամուսնու գործերը հաջող են ընթացել, ֆինանսական կայունություն է ձեռք բերել ընտանիքը ու այդ կինը դադարել է եհովայի վկա լինել: Էս ամեն ինչից էլ եզրակացրել եմ, որ եհովայի վկա դառնում են անհաջողությունների պատճառով, բայց ոչ երբեք անգրագիտության, կամ անկիրթության պատճառով: Այնպես որ, Ժառ ջան, իմ գրածները սխալ մի հասկացիր ու սխալ մի մեկնաբանիր:
  9. Jarre-ի ավատար
    Սաս ջան, շնորհակալություն պատասխանիդ համար՝ հանդուրժողական պատասխանիդ համար
    Մեջբերում Արիացի-ի խոսքերից
    Ժառ ջան, կարող եմ հաստատաբար ասել, որ ընկերոջս չեմ կորցրել ու երբեք էլ կրոնը չի կարող պատճառ լինել, որ ես հրաժարվեմ իմ ընկերներից: Ըստ իս ընկերությունը շատ ավելի թանկ ու շատ ավելի խոր բան է, քան կրոնական, լեզվական կամ ազգային պատկանելությունը ու սա իմ համար կարևոր սկզբունք է:
    Շատ ուրախ եմ Սաս ջան, ես էլ եմ այդպես մտածում։

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից
    Իմ համար ընկերս մնում է նույն ընկերս ու նրա բարոյական կերպարը իմ մոտ չի փոխվել, ավելին ինչ-որ չափով երևի նաև բարձրացել է, քանի որ եհովականները շատ ավելի բարոյական մարդիկ են:
    Լավ է, որ այդպիսի կարծիք ունես, բայց ես չեմ ասում թե Եհովայի վկաները ավելի բարոյական են։ Ինչ խոսք նրանք ձգտում են ապրել Աստվածաշնչի բարոյականության չափանիշներով ու որպես խումբ դա նրանց հաջողվում է։ Բայց բնականաբար իրենց մեջ էլ լինում են մարդիկ ովքեր չեն կարողանում կամ ավելի ճիշտ՝ չեն ուզում շարունակել ապրել այդ սկզբունքներով։ Ու ես ճիշտ եմ համարում, որ այդ դեպքում տվյալ մարդը այլևս չի կարող հանդիսանալ Եհովայի վկա։


    Մեջբերում Արիացի-ի խոսքերից
    Հետո, Ժառ ջան, որտե՞ղ կարդացիր իմ գրառման մեջ անգրագետ ու անկիրթ Եհովայի վկաների մասին:
    Այ այստեղ՝
    Մեջբերում Արիացի-ի խոսքերից
    Ավելին, շատ անգամ եմ տանս ընդունել ու վիճել եհովայի վկաների հետ ու կարող եմ ասել, որ նրանց պատկերացումները այնքան թույլ են, որ մի 10 րոպե վիճելուց հետո էլ ասելու բան չէին ունենում: Գնում էին ու իրենցից ավելի ստաժավոր եհովականի էին ուղարկում մեր մոտ, որոնք նույնպես նույն բախտին էին արժանանում:
    Համաձայնվիր, որ սա կարդալով դժվար թե մարդ հասկանար, որ գրագետ են եղել, բայց հարցերիդ չեն կարողացել պատասխանել։ Ես եթե Եհովայի վկաներին չճանաչեի գրառումից կհասկանայի, որ փախած դեմքեր են, անհասկացող ու անուղեղ, որ ով ինչ ասի պիտի հալած յուղի տեղ ընդունեն, բայց դա իրականությունից խիստ տարբերվում է։ Թեև վստահ եմ, որ քո տված նկարագրին շատերը թիկունք կկանգնեն։

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից
    Այլ բան է, որ ես այդ մարդկանց համարում եմ չձևավորված աշխարհայացք ունեցող ու բնության ու տիեզերքի մասին սխալ պատկերացումներ ունեցող:
    Արիացի ջան, իսկ ինչի՞ հիման վրա ես նման եզրակացության եկել։ Ինչո՞ւ ես եզրակացնում, որ եթե մարդ Եհովայի վկա է, ապա նրա տեսակետները ու հայացքները չպիտի կայուն լինեն։ Մանավանդ հետաքրքիր է, թե ինչպես են «աղանդավորները» ու հատկապես Եհովայի վկաները տիեզրքի ու բնության մասին սխալ պատկերացումներ ունենում։


    Մեջբերում Արիացի-ի խոսքերից
    Նենց որ մի փորձիր իմ գրառումների մեջ փաստեր ու ճշմարտության եզրեր տեսնել, առավել ևս ճշմարտության հետ անհամապատասխանություններ: Իմ գրածները փաստեր չեն, այլ սեփական մտքեր:
    Համաձայն եմ։ Բայց օրինակ իմ դուրը չի գա, որ ես մի օր հոդված կարդամ իմ ու կնոջս մասին, որ մենք անհասկացող ենք, անկայուն աշխարհայաց ունեցող մարդիկ ենք և այլն։ Իհարկե խոսքի ազատություն է, բայց եթե տեղեկությունը ներկայացվում է միակողմանի ու բացասական տեսանկյունից, ապա կարծում եմ դա տհաճ երևույթ է, համենայն դեպս իմ համար այդպես է։

    Սաս ջան, ես սրա մասին չէի գրի, եթե դու նշած չլինեիր պատասխանիդ մեջ, քանի որ ամեն մարդ կարող է գրել այն ինչ մտածում է և ինչ ուզում է։ Էլի եմ կրկնում, միակ պատճառը, որ այս գրառմանը ընդհանրապես արձագանքեցի դա իմ հարգանքն է քո և Լուսաբերի նկատմամբ

    Եթե սենց թեմաներով խոսելու ցանկությունից վառվեի, ապա Կրոն բաժնից դուրս չէի գա

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից
    Ինչ վերաբերվում է նրան, որ եհովայի վկա դառնում են հիմնականում անձնական կյանքում անհաջող մարդիկ, ապա սա իմ կողմից նկատված զուգադիտություն է: Իմ ճանաչած բոլոր եհովայի վկաները ունեն ինչ-որ անհաջողություններ. մեկը ամուսնուց է բաժանվել, մի ուրիշը ծայրահեղ աղքատ է, մեկը հիվանդություն ունի և այլն: Սա չի բացառում այն, որ կարող է գոյություն ունենալ եհովայի վկա, որը բավականին հաջող անձնական կյանք է ունեցել, բայց ես չեմ հանդիպել: Փոխարենը հանդիպել եմ եհովայի վկա, որը եհովայի վկա է դարձել ֆինանսական վատ կացությունից դրդված, հետո ամուսնու գործերը հաջող են ընթացել, ֆինանսական կայունություն է ձեռք բերել ընտանիքը ու այդ կինը դադարել է եհովայի վկա լինել: Էս ամեն ինչից էլ եզրակացրել եմ, որ եհովայի վկա դառնում են անհաջողությունների պատճառով, բայց ոչ երբեք անգրագիտության, կամ անկիրթության պատճառով: Այնպես որ, Ժառ ջան, իմ գրածները սխալ մի հասկացիր ու սխալ մի մեկնաբանիր:
    Հավանաբար այսպեսել է լինում, բայց դա օրինաչափություն չէ։