Նայել RSS հոսքը

Սահակ

Արիան AMU-ի նոր արդիացում

Գնահատել այս գրառումը
Այսօր պարոն Թարումյանից ստացա հետևյալ նամակը՝

Հարգելի բարեկամներ,

Արիան AMU տառատեսակը ես պարբերաբար արդիացնում եմ։ Պարզապես այս անգամ արդիացումները բավականին էական են, ուստի եւ որոշեցի հատուկ նամակով դիմել բոլորին։
Ուղղվել են մի քանի սխալներ, որոնց պատճառով որոշ տպիչներով սխալ էին տպվում տառամիջյան հեռավորությունները, եւ սխալ էին պատկերվում ձեւերի դաշտերը՝ առգիծ ձեւերում։ Դրանից բացի օգտագործելով OpenType-ի հնարավորությունները եւ որոշեցի վերջապես հնարավորություն տալ մուտքագրելու հայկական դրամի, եւ մի երկու այլ հայկական գրանշանները, քանի դեռ մեր Ստանդարտների փառապանծ ազգային ինստիտուտը չի բարեհաճել Յունիկոդ միավորման եւ ԻՍՕ-ի հետ կարգավորել այդ հարցը եւ ստանալ այդ գրանշանների Յունիկոդ այլագրերը։ Ցավոք, այդ ծառայություններից կարող են օգտվել միայն OpenType-ի առանձնահատկություններն աջակցող ծրագրերով աշխատողները։ Վերջապես, ես համալրեցի ԱՆՍԻ աղյուսակն ամբողջությամբ, եւ այսուհետ Արիան AMU-ով հնարավոր է գրել ոչ միայն հայերեն, անգլերեն եւ ռուսերեն, այլեւ գրեթե բոլոր եւրոպական լեզուներով։
Վայելե՛ք,
http://fonts.tarumian.am/

Ռուբեն

Եթե կարող եք, վերահասցեագրե՛ք այս նամակը ձեր ծանոթներին։

Ուղարկել «Արիան AMU-ի նոր արդիացում"» Digg-ին Ուղարկել «Արիան AMU-ի նոր արդիացում"» del.icio.us-ին Ուղարկել «Արիան AMU-ի նոր արդիացում"» StumbleUpon-ին Ուղարկել «Արիան AMU-ի նոր արդիացում"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Հայկօ-ի ավատար
    Շնորհակալություն :