Սուրբ Ծնունդ
http://www.mypriest.araratian-tem.am/index.php?id=33 կայքում գրված է «Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին:»
Ինտերնետից գտել եմ հետևյալ տեղեկությունները՝
1. 200 թվականին Clement of Alexandria-ն գրել է որ Մարյամ Աստվածածինը հղիացել է Մարտի 25-ին, որից հետևում է որ Սուրբ Ծնունդը գալիս է Դեկտեմբերի 25-ին։ Սակայն այդ տոնը ոչ մի կերպ չէր նշվում քանի որ ծննունդ նշելը քրիստոնյաները համարում էին հեթանոսական ավանդույթ։ Օրինակ՝
In 245, the theologian Origen of Alexandria stated that, "only sinners (like Pharaoh and Herod)" celebrated their birthdays. In 303, Christian writer Arnobius ridiculed the idea of celebrating the birthdays of gods, which suggests that Christmas was not yet a feast at this time.
Այսինքն ստացվում է որ մինչև 4-րդ դարը ցանկացած Ծնունդ (այդ թվում նաև Սուրբ Ծնունդ) նշելը համարվում էր հեթանոսական և հակաքրիստոնեական ավանդույթ։ Միքիչ չի բռնում Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական «Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին:» նախադասության հետ։
2. Առաջին պաշտոնական Սուրբ Ծնունդի նշումը տեղի է ունեցել 336 թվականի Դեկտեմբերի 25-ին Հռոմում։ Կան տարբեր բացատրություններ թե ինչո՞ւ քրիստոնյաները սկսեցին նշել այդ տոնը երբ 3 դար շարունակ դա համարվում էր հեթանոսական ավանդույթ։ Բայց հիմա ինձ այդ հարցը չի հետաքրքրում։
3. Առաջին գրանցված քրիստոնեական տոնը որը նշվել է Հունվարի 6-ին գրանցվել է 361 թվականին և եղել է Աստվածահայտնության տոնը (Epiphany)։ (The earliest reference to Epiphany as a Christian feast was in A.D. 361, by Ammianus Marcellinus. St. Epiphanius says that January 6 is hemera genethlion toutestin epiphanion (Christ's "Birthday; that is, His Epiphany").
4. 451 թ. Քաղկեդոնում կայացած 4-րդ տիեզերական ժողովից հետո արևելյան եկեղեցիները միացրեցին Աստվածահայտնության և Սուրբ Ծնունդի տոները և երկու տոնն էլ նշում էին նույն օրը՝ հունվարի 6-ին։ (Saint John Cassian says that even in his time (beginning of the 5th century), the Egyptian monasteries celebrated the Nativity and Baptism together on January 6.) Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին միակ եկեղեցին է որը նշում է Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին։
--------------------
Ի՞նչ հիմնավորումներ կան «Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին:» նախադասության համար, որը վերցված է http://www.mypriest.araratian-tem.am/index.php?id=33 կայքից։