աշնանային դեպրեսիա
սկսվեց... ու շարունակվելու է դեռ երկար... անխիղճ տանջելու էէ, բայց այս անգամ ինչ-ոչ շուտ սկսվեց
հոգնել եմ, մարդիկ լսում եք, հոգնել եմ հենց քեզնից , քեզնից էլ ու բոլորից , միանգամից, առանձին առանձին վերցրած, հետո գումարած ու հանած, հետո բազմապատկած ու բաժանած, վայ ոնց եմ հոգնել, հոգնել եմ կեղծիքից, հոգնել եմ անկեղծությունից, ամեն ինչից, ամեն ինչից: Հոգնել եմ ամեն տեղ ամեն պահին ավելորդ լինելու զգացողությունից, հոգնել եմ ամեն ինչ իմ ներսում պահելու ու հետո թաքուն լացելու իմ հիմար սովորությունից, հոգնել եմ, հոգնել եմ բոլորիցդ, ու մի զանգեք, չեմ պատասխանում, չեմ գրում, չեմ խոսում, կարող եք ինչ ուզում եք ասել, որ պատասխանատու չեմ, բայց ինչի լինեմ, ով եղավ պատասխանատու իմ հանդեպ՞, հա ես նաև երախտամոռ եմ, հա, ու սենց լավ է, երբեմն մտածում եմ ինչ լավ է այսքան աննկատ ու անիմաստ լինել կյանքում, որովհետև քո լինել չլինելով ոչինչ չի փոխվում, հոգնել եմ ես այս մտքերից էլ, ինչի եմ գրում՞ որ չպայթեմ, դեռ ժամանակը չի, հոգնել եմ իմ ամենասիրելի մարդկանց կողմից չհասկացված լինելուց, հոգնել եմ,զգացիր, որ դողում էի, բայց ցուրտ չէր, մենակ քո ձեռքի հպումն ինձ կարող էր տաքացնել, բայց դու զբաղված էիր, դու մեղավոր չես, դու չգիտեիր իմ ներսում ինչ է կատարվում, ու ոչ մեկ չգիտի , անգամ ես չգիտեմ, հոգնել եմ անվերջ պտտվող այս շրջանից,
քեզ, իմ սիրելի
աշնան դեղնած ծովից գարուն բերեմ
քեզ, իմ սիրելի
սիրո մեղքից վառված ինձ հետ այրեմ
ու գիշերվա չվող քամուց
ես քեզ համար մի զգեստ խնդրեմ
ու նոր բացվող օրվա գրկում
քո ջերմ շուրթերը համբուրեմ
քեզ, իմ սիրելիս