Նայել RSS հոսքը

Anulik.Sh

Ինչու

Գնահատել այս գրառումը
Ինչու՞ չեմ կարող ես մոռանալ քեզ,
Ինչու՞ եմ լալիս և թախծում անվերջ,
Ինչու՞ է հոգիս տառապում, այրվում
Եվ վշտիս բոցը առկայծում անշեջ:
Սաստկալի ցավից սիրտս է կանչում,
Ուզում է գոռալ, էլ չի ամաչում,
Հոգնել է անվերջ և միշտ լռելուց
Եվ ուժգին սերը թաքուն պահելուց:
Ես համբերում եմ և էլ չեմ լացում,
Բայց սիրտս նորից իրենն է ասում,
Նա չի համբերում և չի էլ սպասում,
Այլ իր վշտերը թաղել է ուզում:
Բայց ես լռում եմ,ուզում եմ սպասել,
Ուզում եմ ապրել այս կյանքս ջահել,
Ուզում եմ վիշտը իմ թաքուն պահել,
Ավա՜ղ, անզոր եմ սրտին թելադրել:

Ուղարկել «Ինչու"» Digg-ին Ուղարկել «Ինչու"» del.icio.us-ին Ուղարկել «Ինչու"» StumbleUpon-ին Ուղարկել «Ինչու"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն