Google-ը անհասկանլի բաներ է անում
ինչքան ես հասկանում եմ գուգլը հայերեն «թ» և «տ» տառերի միջև ոչ մի տարբերություն չի դնում։ Այսինքն եթե փնտրում եք «թաս» բառը ապա Google-ի արդյունքների մեջ գալիս են միայն «տաս» բառը պարունակող էջերը։ Միայն bing.com-ով կարողացա գտնել «թաս» բառը պարունակող էջեր։
Սա ի՞նչ հիմարություն է։ Միտումնավոր է թե՞ ոչ։ Գիտեմ որ գուգլը «եւ»-ը համարում է համարժեք «և»-ին։ Ուրիշ դեպքեր կա՞ն։